Բրենդան Մայքլ Փերրի (անգլ.՝ Brendan Michael Perry, հունիսի 30, 1959(1959-06-30)[1], Whitechapel, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), երաժիշտ, վոկալիստ և կոմպոզիտոր։ Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել որպես աշխարհահռչակ Dead Can Dance խմբի հիմնադիր և անդամ՝ համագործակցելով Լիզա Ջերարդի հետ։

Բրենդան Փերրի
Բրենդան Փերրի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունBrendan Perry
Ծնվել է1959 հունիսի 30
Լոնդոն, Մեծ Բրիտանիա,
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ժանրերռոք
Մասնագիտությունվոկալիստ, կոմպոզիտոր
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
Լեյբլ4AD, Rubber Records
ԿրթությունSt Paul's College, Auckland?
ԿապվածDead Can Dance, Լիզա Ջերարդ
ԿայքBrendan-Perry.com
 Brendan Perry Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1992 թվականին Բրենդանը Իռլանդիայում ձեռք է բերում Quivy Church լքված եկեղեցին, կահավորում է այն, որպես ձայնագրման կենտրոն և այն դարձնում է ստեղծագործական լաբորատորիա՝ իր և իր նախագծերի համար։

1997 թվականին Բրենդանը ստեղծում է երաժշտություն «Sunset Heights» գեղարվեստական ֆիլմի համար։

1999 թվականի հոկտեմբերին լույս է տեսնում Բրենդանի առաջին սոլո ալբոմը՝ «Eye of the Hunter» («Որսորդի աչքը»), 4AD լեյբլում[2]։

2010 թվականին հրատարակվում է «Ark» ալբոմը՝ Cooking Vinil լեյբլում, որը հիմնականում էլեկտրական հնչողությամբ է և էլեկտրական գործիքներով։

2010 թվականին համերգային շրջագայությամբ Բրենդանը եղել է Մոսկվայում և Պետերբուրգում։

Դիսկագրություն խմբագրել

  • 1999 Eye Of The Hunter
  • 2010 Ark

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել