Բրեդա ( (հոլ.՝ Breda, МФА: [breˈdaː]), քաղաք և համայնք Նիդերլանդներում, Հյուսիսային Բրաբանտ նահանգում բնակչության թիվը կազմում է 183 456 մարդ (2017

Բնակավայր
Բրեդա
Դրոշ Զինանշան

ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
Մակերես128,68 կմ²
ԲԾՄ3 մետր
Բնակչություն183 456 մարդ (2017)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ076
Փոստային դասիչ4800–4841, 4847 և 4850–4854
Պաշտոնական կայքbreda.nl
Բրեդա (քաղաք) (Նիդեռլանդներ)##
Բրեդա (քաղաք) (Նիդեռլանդներ)

Պատմություն խմբագրել

Բրեդա քաղաքը հիմնադրվել է 10-րդ դարում Մարկ և Աա նավարկվող գետերի միախառնման մոտակայքում[1]։ 21-րդ դարում այնտեղ եղել է Ֆեոդ Սրբազան Հռոմեական կայսրությունը։ Բրեդայում առաջին գերագույն ավատատերը եղել է Հենրիխ Բրունեսհայմսկին, ում անունը հասել է մինջև մեր օրեր (1080-1125)։ 1252 թվականին Բրեդան ստացել է քաղաքի իրավունք, որից հետո ստացել է հնարավորություն ամրոցներ կառուցելու և Բրեդան շրջափակել են ամուր պարիսպներով։

1327 թվականին Ադելհեյդ Գավերենսկո-Բրեդսկայան վաճառել է Բրեդա քաղաքը Բրաբանտի դքսին՝ Ժան III-ին։ 1350 թվականին քաղաքը վերավաճառվել է Յանու II Վասեարսկուն, ով մահացել է 1377 թվականին։ 1403 թվականին նրա ժառանգորդ Իոխաննա Պալանենսկան (1392—1445 թթ․) ամուսնացել է Էնգելբերտա I-ին Նասսաուսկու հետ։ Այդպիսով Բրեդան անցնում է Նասսաուսկի տան տիրապետության տակ և մնաց այդ կարգավիճակում մինջև 1795 թվականը։

Երբ Բրեդա քաղաքը դարձավ Օրանսկո-Նասսաուսկի նստավայրը, այդ փաստը գրավեց այլ ազնվականների, որոնք կառուցեցին իրենց բնակավայրերը հին թաղամասերում։ 1534 թվականին Հենրի III Նասաու-Բրեդսկին վերակառուցել է քաղաքի ամրությունը։ 1534 թվականին մեծ հրդեհը ոչնչացրել էր քաղաքի 90%-ը՝ ներառյալ եկեղեցիները, մատուռները և քաղաքապետարանը, մնացել էին միայն 150 տներ և գլխավոր եկեղեցին։

80-ամյա պատերազմի ժամանակ 1581 թվականին Բրեդան եղել է Ֆլամանդա-իսպանական զորքերի անսպասելի հարվածի տակ` Կլոդ դե Բերլեմոնի հրամանատարությամբ։ Զորքերը իրենց կատաղության վրեժը հանեցին քաղաքի բնակիչներից՝ սպանելով մոտ 500 մարդ։ 1590 թվականին քաղաքը գրավեց Մորիտ Նասսաուսկին։ 1625 թվականին տաս ամսվա պաշարումից հետո քաղաքը հանձնվեց իսպանացիներին՝ Սպինոլի հրամանով, ինչը նշանավորվել է Դիեգո Վելասկեսի հայտնի գլուխգործոցում։ 1637 թվականին չորս ամիս պաշարումից հետո Բրեդան գրավեց Ֆեդերիկո-Գենրիխոմ Օրենսկին և 1648 թվականին Վեստֆալյան հաշտությամբ հանձնվեց Միացյալ նահանգների հանրապետությանը։ Անգլիացի թագավոր Չարլզ II-ը իր աքսորի մեծ մասն անցկացրեց Բրեդայում՝ Քրոմվելի հանրապետության պաշտպանության նախարարությունում, քանի որ նրա քույրը՝ Մարիան Վիլյամ II-ի այրին էր։ 1660 թվականին Չարլզ II-ը սահմանեց Բրեդսի հռչակագրում Անգլիա վերադառնալու պայմանները։

1667 թվականին Բրեդայում ստորագրվեց Բրեդայի պայմանագիրը՝ վերջ տալով Անգլո-հոլանդական Երկրորդ պատերազմին։ 1746-1748 թվականներին այստեղ անցկացվեց Բրեդայի կոնգրեսը, մի քանի անգլիացի և ֆրանսիացի դիվանագետներ փորձում էին վերջ տալ Ավստրիական ժառանգության պատերազմներին։

1795 թվականին ֆրանսիական զորքերը մտան Բրեդա՝ իրենց հետ բերելով Ֆրանսիական հեղափոխության գաղափարները։ Նոր կառավարությունը վերացրեց հին կալվածքները՝ մասնավորապես, պատմության մեջ ընկավ Բրեդայի բարոնությունը։ 1813 թվականի դեկտեմբերի 9-ին 1813 թվականի արշավի ընթացքում Բրեդայի բերդը գրավեց ռուս գեներալ-մայոր Բենկենդորֆի ջոկատը։

Համայնքի կազմը խմբագրել

Բացի Բրեդա քաղաքից, Բրեդա համայնքում կան նաև Պրինսենբեկ, Բավել, Տետրինգեն, Ուլվենհութ և Էֆեն գյուղերը։

Սպորտ խմբագրել

Քաղաքում հիմնավորված է

  • Պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբը՝ «NAK Breda»-ն, որը զբաղեցնում է Նիդերլանդների առաջնության բարձրագույն հորիզոնականը։
  • Golden Glory Քիքբոքսինգի և Ընդհանուր մենամարտերի պրոֆեսիոնալ ակումբը։

Հայտնի բնակիչներ խմբագրել

Համաձայն առաջին վարկածի՝ Բրեդան (կամ Բրեժելի մոտակա գյուղը) հանդիսանում է հայտնի հոլանդացի գեղանկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի ծննդավայրը (1525-ից 1530 թվականներին)[2][3]։

1969 թվականի հունվարի 17-ին Բրեդայում ծնվեց Թիյս Վերվեստը (Tijs Verwest), երաժիշտ և դիջեյ Tiësto կեղծանվամբ[4]։

1969 թվականի սեպտեմբերի 4-ին ծնվել է Ռամոն Դեքքերսը՝ մուայ-թայի աշխարհի չեմպիոն։ Առաջին օտարերկրացին է Թայլանդում «տարվա լավագույն թայբոքսեր» ճանաչված։

Հոլանդացի դիջեյ և պրոդյուսեր Հարդվելը նույնպես Բրեդայի բնիկ է։

1991 թվականի այստեղ ծնվել է Սուրինամյան ծագում ունեցող հոլանդացի ֆուտբոլիստ Վիրջիլ Վան Դեյքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Chisholm, Hugh, ed. (1911). «Breda» . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.
  2. «Биография Питера Брейгеля». // breigel.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին.
  3. «Невозможный мир: Искусство: Классика». // im-possible.info. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին.
  4. «TIESTO - О спорт, ты - темп!». // zvuki.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին.