Բրավա (պորտ.՝ Brava, «անտառապատ, անմշակ»), չափսերով ամենաքիչ բնակեցված կղզին Կաբո Վերդեում։

Բրավա
Տեսակկղզի
Երկիր Կաբո Վերդե
Վարչատարածքային միավորBrava?
Մասն էSotavento Islands?
Երկարություն11 կմ
Լայնություն9 կմ
Մակերես67
Ամենաբարձր կետըMonte Fontainhas?
Քարտեզ
Քարտեզ

Կղզու լեռնային լանդշաֆտին փոխարինում են պտղաբեր հարթավայրերը։ Ծաղկող բույսերի բազմազանության պատճառով նրան հաճախ անվանում են ծաղիկների կղզի։

Աշխարհագրություն խմբագրել

 
Ֆաժան դի Ագուա նավահանգիստը (պորտ.՝ Fajã de Água), Բրավա կղզի
 
Նովա Սինտրա գյուղակ, Բրավա կղզի
 
Տեսարան լեռան գագաթից դեպի Նովա Սինտրա գյուղակ, անմարդաբնակ Սեկուշ կղզիներ

Երկրաբանական տեսանկյունից Բրավա կղզին ստրատոհրաբուխ է, որը չի ժայթքել մոտ 10 հազար տարի։ Այն համարվում է իր հարևանությամբ գտնվող Ֆոգու կղզու շարունակությունը, տեղակայված 20 կմ արևելք։ Նրանց միջև գտնվող նեղուցի խորությունը հասնում է ընդամենը մի քանի հարյուր մետրի, այն ժամանակ, երբ Բրավա կղզին մյուս կողմերից շրջապատված է ավելի քան 4000 մ խորություններով արդեն ափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

Բրավայից ոչ պակաս քան 8 կմ հյուսիս գտնվում է փոքր անմարդաբնակ Սեկուշ կղզեխումբը, կամ Սուխիխ, ինչպես նաև «Ռոմբայի կղզիներ» (պորտ.՝ Ilhéus Secos, Ilhéus do Rombo): Նրա մեջ են մտնում երկու ավելի խոշոր կղզիներ` Գրանդին և Սիման, և երեք շատ փոքր` Դու-Ռեյ, Սապադու, Լուիշ Կարնեյրու (համապատասխանաբար պորտ.՝ Ilhéu do Rei, Ilhéu Sapado, Ilhéu Luís Carneiro): Այս բոլոր կղզիները հատկանշական են այն փաստի համար, որ նրանք բնակեցված են շատ հազվադեպ ծովային թռչուններով, որոնք էնդեմիկ են տարածաշրջանում։ Կաբո Վերդեի հազվագյուտ թռչուններից ոմանք տպագրված են պետության մետաղադրամների վրա` 50 էսկուդո։

Պատմություն խմբագրել

Կղզին հայտնաբերվել է 1462 թվականին պորտուգալացի ծովագնացի կողմից, առաջին բնակավայրը հայտնվել է 1573 թվականին։ Բրավայի բնակչությունը աճեց Ֆոգու հրաբխի կործանարար ժայթքումից հետո հարևան համանուն կղզում 1675 կամ 1680 թվականին։ XVIII դարի վերջում և XIX դարում Ֆոգու և Բրավա կղզիների շրջակայքում ծաղկեց ամերիկական կետորսությունը։ Տեղացի բնակիչները հաճախ դառնում էին ամերիկական նավերի նավաստիներ, ում անհրաժեշտ էր լրացնել իրենց խմբերը։ Միացյալ Նահանգներ ժամանելուն պես շատ կաբովերդացիներ բնակություն հաստատեցին նոր երկրում։ Այդ ժամանակվանից ի վեր Միացյալ Նահանգներում կա Կաբո Վերդեից ներգաղթյալների մի ամբողջ համայնք։

Վարչական բաժանում խմբագրել

Կղզի Քաղաքապետարան Համայնք
Բրավա Բրավա Սան ժուան Բատիշտա
Նոսսա Սենյորա դու Մոնտի

Էկոնոմիկա խմբագրել

Կղզին հայտի է իր էկզոտիկ արհեստով` լակմուսի խոտի աճեցմամբ, որը ձկնորսության հետ մեկտեղ շարունակում է մնալ տեղական բնակիչների եկամտի հիմնական աղբյուրը։

Կղզու բնակչությունը կազմում է մոտ 6,0-6,5 հազ. մարդ[1][2]։ Հիմնական բնակեցված տարածքը համարվում է Նովա Սինտրան, մոտ 1,8 հազ. բնակչությամբ[2]։ Կղզին ունի դպրոցներ, լիցեյ, տաճարներ և մեկ հրապարակ, որը կրում է մորնայի գրող և կոմպոզիտոր Էուժենիու Տավարեշայի անունը, ով ծնվել է Բրավայում։ ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում արտագաղթով զբաղվող կազմակերպությունները շատ լուրջ ֆինանսական օգնություն են ցուցաբերում կղզիներին։

Կզղում բացվել էր օդանավակայան (1992), բայց 2004 թվականին ուժեղ քամիների առկայության պատճառով կանոնավոր թռիչքները դադարեցվեցին, և այն փակվեց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Instituto Nacional de Estatística» (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 26-ին.
  2. 2,0 2,1 City Population, Africa, Cape Verde (անգլ.)

Գրականություն խմբագրել

  • Touristic Guide Cape Verde 2010. Touristischer Fuehrer Kap Verde.

Արտաքին հղումներ խմբագրել