Բրանկո Գավելլայի անվան դրամատիկական թատրոն

թատրոն Խորվաթիայում

Բրանկո Գավելլայի անվան դրամատիկական թատրոն[1] (խորվ.՝ Gradsko dramsko kazalište Gavella, դրամատիկական թատրոն Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում, երկրի գլխավոր թատերաբեմը, Զագրեբի և Խորվաթիայի կարևոր մշակութային կենտրոն։ Կոչվում է թատրոնի հիմնադիր, թատերական ռեժիսոր և մանկավարժ Բրանկո Գավելլայի անունով։

Բրանկո Գավելլայի անվան դրամատիկական թատրոն
Տեսակթատրոն և թատերական կազմակերպություն
Երկիր Խորվաթիա
Գտնվելու վայրըԴոլնի Գրադ
Հիմնադրման ամսաթիվմայիսի 29, 1953
Անվանված էԲրանկո Գավելլա
Կայքgavella.hr(խորվ.)(անգլ.)
 Gavella Theater Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Զագրեբի ազգային դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1953 թվականի մայիսի 29-ին, որպես թատերական հաստատություն, որի հիմնական գործունեությունը դրամատիկական ներկայացումների արտադրությունն ու կատարումն է։ Թատրոնը ստեղծել են մի խումբ երիտասարդ դերասաններ ու ռեժիսորներ, որոնք հիմնականում «խռովարար» էին և եկել էին Խորվաթիայի ազգային թատրոնից դոկտոր Բրանկո Գավելլայի գլխավորությամբ։ «Անջատողական» թիմը սկզբում աշխատել է որպես «Փոքր թատրոն» Ֆրանկոպանսկի փողոցում (թիվ 10)։

Թատրոնի շենքի վերանորոգման առիթով սկզբում ներկայացումները բեմադրվում էին Սուբոտիցա քաղաքում։ 1954 թվականի հոկտեմբերի 30-ին թատրոնն իր դռները բացեց Զագրեբում ներկայացնելով Միրոսլավ Կռլեժայի «Գողգոթա» պիեսը՝ Բրանկո Գավելլա բեմադրությամբ։

Ավելի քան 330 պրեմիերաների շնորհիվ, Ֆրանկոպանսկի փողոցի թատրոնը (այժմ զբաղեցնում է թիվ 8-10 տները) ընդլայնվել է՝ դառնալով Զագրեբի և Խորվաթիայի խոշորագույն թատրոններից մեկը։

1970 թվականին թատրոնը կոչվել է իր հիմնադրի՝ Բրանկո Գավելլայի անունով, իսկ ավելի ուշ անվանն ավելացվել է քաղաքային բառը[2]։

Գավելլայի անվան քաղաքային դրամատիկական թատրոնի խաղացանկերը ներառում են ազգային, դասական, ժամանակակից, հիմնականում արտասահմանյան դրամատուրգիայի գործեր, յուրաքանչյուր թատերաշրջանում շուրջ 20 ներկայացում։ 2008/2009 թատերաշրջանում թատրոնի աֆիշաներում հայտնվել են խորվաթ դրամատուրգների, անգլիացի դասականների (Ուիլյամ Շեքսպիր, Թենեսի Ուիլյամս), ռուսախոս հեղինակների (Ալեքսանդր Պուշկին, Միխայիլ Բուլգակով, Իվան Տուրգենև), եվրոպական (Կառլո Գոլդոնի, Ալբեր Կամյու, Պեդրո Կալդերոն դե լա Բարկա, Գոցցի) ստեղծագործություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. БРЭ/Загреб
  2. «Müllerovi - Povijest jedne zagrebačke obitelji - Jutarnji.hr». web.archive.org. 2016 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրանկո Գավելլայի անվան դրամատիկական թատրոն» հոդվածին։