Բրայան Ռոբսոն (անգլ.՝ Bryan Robson, հունվարի 11, 1957(1957-01-11)[1], Chester-le-Street, Դարեմ քաունթի, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), աշխարհահռչակ անգլիացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Խաղացել է հարձակողական կիսապաշտպանի դիրքում։ Ճանաչումը ձեռք է բերել Մանչեսթեր Յունայթեդում, որտեղ 12 տարի եղել է թիմի ավագ, ինչը ռեկորդ է թիմի պատմության մեջ։ Ռոբսոնը 90 խաղ անցկացրել է հավաքականում, որից 65-ը ավագի թևկապով։ Հավաքականում նա հեղինակել է 26 գնդակ։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի Միդլսբրոյում, Բրեդֆորդ Սիթիում, Վեստ Բրոմվիչ Ալբիոնում և Շեֆիլդ Յունայթեդում։ 2008 թվականին վերադառնում է Մանչեսթեր Յունայթեդ, և դառնում թիմի միջազգային դեսպանը։

Բրայան Ռոբսոն
Անձնական տվյալներ
Ազգությունը Անգլիացի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Մականուն Ռոբբո, Կապիտան Մարվել
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 1, 1957 (66 տարեկան)
Ծննդավայր Չեսթեր-լե-Սթրիթ, Անգլիա Անգլիա
Հասակ 176
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է ֆուտբոլիստի կարիերան
Պատանեկան կարիերա
1972-1974 Անգլիա Վեստ Բրոմվիչ Ալբիոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1974-1981 Անգլիա Վեստ Բրոմվիչ Ալբիոն 198 (40)
1981-1994 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 345 (74)
1994-1996 Անգլիա Միդլսբրոու 25 (1)
1974-1996 Ամբողջ կարիերայի ընթացքում 568 (115)
Ազգային հավաքական
1979-1980 Անգլիա Անգլիա մինչ 21 7 (2)
1979-1990 Անգլիա Անգլիա (B) 3 (1)
1980-1991 Անգլիա Անգլիա 90 (26)
Մարզչական կարիերա
1994-1996 Անգլիա Միդլսբրոու (խաղային մարզիչ)
1996-2001 Անգլիա Միդլսբրոու
2003-2004 Անգլիա Բրեդֆորդ Սիթի
2004-2006 Անգլիա Վեստ Բրոմվիչ Ալբիոն
2007-2008 Անգլիա Շեֆիլդ Յունայթեդ
2009-2011 Թաիլանդ Թաիլանդ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային Կարիերա խմբագրել

Մանչեսթեր Յունայթեդ խմբագրել

Փողը երբեք ինձ չի մոտիվացրել, ես պարզապես ցանկացել եմ հաղթել
Բրայան Ռոբսոնն ասաց այս խոսքերը, երբ տեղափոխվեց Մանչեսթեր Յունայթեդ[2]։

 
Ռոբսոնը 1992 թվականին, Մանչեսթեր Յունայթեդում

Ռոբսոնը տեղափոխվել է Յունայթեդ 1,5 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց, 1981 թվականի հոկտեմբերի 1-ին։ Դա տրանսֆերային ռեկորդ էր, մինչև որ 1987 թվականին Լիվերպուլը Նյուքասլ Յունայթեդից գնեց Պիտեր Բարդսլիին, 1.9 միլիոն ֆունտի դիմաց։ Յունայթեդում դեբյուտը նշել է հոկտեմբերի 7-ին, Լիգայի գավաթի խաղարկությունում, Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում։ Այդ խաղում Յունայթեդը պարտվեց 1-0 հաշվով[3]։ 3 օր անց նա դեբյուտը նշեց Պրեմիեր Լիգայում, Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում։ Դա առաջին խաղն էր, որտեղ նա հանդես եկավ «7» համարի մարզաշապիկով[4]։ Առաջին գնդակը թիմի կազմում հեղինակել է նոյեմբերի 7-ին Սանդերլենդի դեմ խաղում(5-1)։ Յունայթեդում անցկացրած առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 32 խաղ և հեղինակեց 5 գնդակ։ 1982 թվականի ԱԱ-ը Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղում նա դարձավ գոլի հեղինակ, իսկ հետո իրեն լավ դրսևորեց Ֆինլանդիայի դեմ կայացած խաղում։

1983 թվականի Լիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում նա վնասվածք ստացավ և բաց թողեց Լիվերպուլի դեմ կայացած եզրափակիչը[5]։ Նա շարք վերադարձավ Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում, որտեղ թիմը մրցեց Արսենալի դեմ, և նա դարձավ հաղթական գոլի հեղինակ, որտեղ Յունայթեդը հաղթեց 2-1 հաշվով[6]։ Եզրափակչում, Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ կայացած խաղը ավարտվեց 2-2 հաշվով, իսկ վերախաղարկումում Յունաթեդը հաղթեց 4-0 հաշվով, որտեղ նա դարձավ 2 գոլի հեղինակ, դա առաջին գավաթն էր, որը նա պահեց իր գլխավերևում[7]։ Հաջորդ մրցաշրջանում նա իր ներդրումն է ունենում Գավաթակիրների Գավաթի խաղարկությունում։ 1/4 եզրափակչում, Օլդ Թրաֆորդում, Բարսելոնայի դեմ կայացած պատասխան խաղում, նա դարձավ դուբլի հեղինակ, և Յունայթեդը հաղթեց 3-0 հաշվով։ Չնայած առաջին խաղում 2-0 հաշվով կրած պարտությանը, Յունայթեդը 2 խաղերի արդյունքում դուրս եկավ կիսաեզրափակիչ[8]։ Վնասվածքի պատճառով նա բաց թողեց կիսաեզրափակչում Յուվենտուսի դեմ կայացած խաղը։ Պատասխան խաղից հետո, լուրեր տարածվեցին նրա Յուվենտուս հավանական տեղափոխության մասին։ Սակայն նրա տեղափոխությունը չկայացավ, քանի որ ոչ մի ակումբ պատրաստ չէր վճարել Յունայթեդի պահանջած 3մլն ֆունտ ստեռլինգը[9]։ Իտալիայից ժամանելուց հետո Ռոբսոնը 7 տարվա պայմանագիր ստորագրեց Յունայթեդի հետ, տարեկան 1 միլիոն ֆունտ աշխատավարձով[10]։ 1985 թվականին Յունայթեդը ևս 1 անգամ նվաճեց երկրի գավաթը, այս անգամ հաղթելով Էվերթոնին։ Հաջորդ մրցաշրջանը թիմը սկսեց հիանալի տեմպով, տանելով 10 անընդմեջ հաղթանակ։ Բոլորը կարծում էին, որ Յունայթեդը կդառնա չեմպիոն, առաջին անգամ 1967 թվականից հետո, սակայն մրցաշրջանի ավարտից հետո թիմը մնաց առանց տիտղոսի։ Յունայթեդը մնաց առանց տիտղոսի, իր առջևում թողնելով համապատասխանաբար Լիվերպուլին, Էվերթոնին և Վեստ Հեմ Յունայթեդ-ին։

Ռոն Ատկինսոնի հեռանալուց հետո, երբ թիմ եկավ Ալեքս Ֆերգյուսոնը, Ռոբոնը շարունակում էր վայելել թիմի ղեկավարության վստահությունը և կատարում էր թիմի ավագի պարտականությունները։ 1990 թվականին Ռոբսոնը խփեց իր առաջին գնդակը գավաթի խաղարկությունում, Քրիստալ Փելաս-ի դեմ խաղում։ Խաղն ավարտվեց 3-3 հաշվով, իսկ վերախաղարկությունում Յունայթեդը հաղթեց 1-0 հաշվով։ Ռոբսոնը դարձավ առաջին ավագը, որը հաղթեց գավաթի խաղարկությունում 3 անգամ[11]։ 1990/91 թվականների մրցաշրջանում Ռոբսոնը վնասվածի պատճառով բաց թողեց 17 հանդիպում, սակայն օգնեց թիմին Գավաթակիրների Գավաթի խաղարկությունում հաղթել Բարսելոնային 2-1 հաշվով։

1991-1992 թվականների մրցաշրջանում նա պահանեց իր տեղը հիմնական կազմում, չնայած նրան, որ դրա համար պայքարում էին Փոլ Ինսը, Նիլ Ուեբը և Անդրե Կանչելսկին։ Այդ տարի նա անցկացրեց իր վերջին, 90-րդ հանդիպումը Անգլիայի ազգային հավաքականում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. FBref.com(բազմ․)
  2. Bryan Robson. Robbo: My Autobiography. P. 45-46.
  3. Bryan Robson. Robbo: My Autobiography. P. 54.
  4. Bryan Robson. Robbo: My Autobiography. P. 55.
  5. Bryan Robson. Robbo: My Autobiography. P. 64.
  6. Bryan Robson. Robbo: My Autobiography. P. 65.
  7. Bryan Robson. Robbo: My Autobiography. P. 67.
  8. Bryan Robson. Robbo: My Autobiography. P. 75.
  9. Bryan Robson. Robbo: My Autobiography. P. 76-79.
  10. Bryan Robson. Robbo: My Autobiography. P. 83.
  11. Bryan Robson. Robbo: My Autobiography. P. 134.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայան Ռոբսոն» հոդվածին։