Բրազուկա (անգլ.՝ Adidas Brazuca), Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը։ Նախագծել է Ադիդաս ընկերությունը, իսկ արտադրում է Forward Sports-ը (Սիալկոտ, Պակիստան)։ Գնդակը զարդարված է Բրազիլիայի ազգային գույներով[1]։

Անուն խմբագրել

«Բրազուկա» թարգմանաբար նշանակում է «Հայրենակից»։ Անվան այս տարբերակի օգտին քվեարկել է բրազիլացիների շրջանում անցկացված հարցման մասնակիցների շուրջ 70%-ը[2]։ Անունը հայտարարվել է 2012 թվականի սեպտեմբերի 2-ին[1]։ Ընտրվել է քվեարկությամբ, ներկայացված երեք տարբերակներից՝ Brazuca (77.8 % ձայն[3]), Carnavalesca (14.6 % ձայն[4]) և Bossa Nova (7.6 % ձայն[4]): Առաջին անգամ ֆուտբոլի երկրպագուները իրենք ընտրեցին գնդակի անունը[1]։

Գին խմբագրել

Առաջնության համար նախատեսված գնդակի գինը 160 ԱՄՆ դոլար է[5]:

Կառուցվածք խմբագրել

Գնդակի կառուցվածքը նման է Adidas Tango 12-ին[6]։ Օդափուչիկը լատեքսից է, օգտագործված է բազմաշերտ կտոր և սինթետիկ փրփուր։

Գնդակի ձևվածքը խիստ ծռված խորանարդ է, բաղկացած է 6 դետալից, ունի 12 կար և միացման 8 կետ։ Կարը գնում է բարդ կորով։ Այս բոլորը պետք ապահովեն վստահելի աէրոդինամիկա և անգերազանցելի կլորություն։ Գնդակի մշակվածք (ֆակտուրա) հիշեցնում է Finale 13-ի գնդակինը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «adidas Brazuca – Name of Official Match Ball decided by Brazilian fans» (անգլերեն). FIFA.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին. (անգլ.)
  2. «Բրազուկան» ներկայացավ աշխարհին
  3. >«"Nome da bola da Copa é escolhido pela primeira vez por torcedores: Brazuca» (պորտուգալերեն). Globo Esporte. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  4. 4,0 4,1 «"Nome da bola da Copa é escolhido pela primeira vez por torcedores: Brazuca» (պորտուգալերեն). Globo Esporte. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  5. Brazuca: Adidas Releases Its 2014 World Cup Ball | TIME.com
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.