Բրազիլիայի դրամահատարան

Բրազիլիայի դրամահատարան (պորտ.՝ Casa da Moeda do Brasil), Բրազիլիայի պետական ձեռնարկություն, որը զբաղվում է մետաղադրամների, թղթադրամների և այլ պաշտպանված արտադրանքի (անձնագրեր, փոստային նամականիշեր) պատրաստմամբ։ Գրանցված է Բրազիլիայի ֆինանսների նախարարության ենթակայության հանրային ընկերության ձևով[1]։

Բրազիլիայի դրամահատարան
Տեսակդրամահատարան
Հիմնադրված էմարտի 8, 1694
ՀիմնադիրPedro II of Portugal?
ՎայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Երկիր Բրազիլիա
Մայր ընկերությունMinistry of Finance of Brazil?
ՍեփականատերԲրազիլիայի դաշնային կառավարություն
Կայքcasadamoeda.gov.br
 Casa da Moeda (Rio de Janeiro) Վիքիպահեստում

Բրազիլիայի տարածքում պորտուգալական գաղութացումը սկսվելուց հետո ոչ մի դրամահատարան չկար, իսկ շրջանառության մեջ օգտագործվում էին նրա տարածք ընկած բացառապես բոլոր մետաղադրամները (առավելապես` իսպանական)։ Բրազիլիայի տարածքում առաջին մետաղադրամները հատվել են 1645-1646 թվականներին հոլանդացիների կողմից Պերնամբուկուի պաշարման ժամանակ։

1694 թվականի մարտի 8-ին Պեդրու 2-րդ Խաղաղասեր թագավորը հրաման արձակեց դրամահատարան բացել Բահիայում։ 1699 թվականին դրամահատարանը տեղափոխվեց Ռիո դե Ժանեյրո, մեկ տարի անց` Պերնամբուկու, որտեղ այն գործեց մինչև 1702 թվականը։ 1703 թվականին դրամահատարանը նորից տեղափոխվեց Ռիո դե Ժանեյրո։ Այնուհետև բացվեցին ևս մի քանի դրամահատարաններ. Բահիայում (1714), Վիլա Ռիկայում (1724-1734)[2]:

1868 թվականին Ռիո դե Ժանեյրոյում բացվեց դրամահատարանի նոր շենք։ 1984 թվականին դրամահատարանը տեղափոխվեց նորակառույց արտադրական կոմպլեքս Սանտա Կրուզ շրջանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Estatuto da CMB, декрет от 13 января 1997 года (պորտուգալերեն)
  2. Money in Brazil — from Discovery to The United Kingdom, сайт Центрального банка Бразилии(անգլերեն)

Արտաքին հղումներ խմբագրել