Բռնակոթ (գյուղ)

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բռնակոթ (այլ կիրառումներ)

Բռնակոթ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։

Գյուղ
Բռնակոթ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Սիսիան համայնք[1]
Մակերես51,53 կմ²
ԲԾՄ1700 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1960[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունբռնակոթցի
Ժամային գոտիUTC+4
Բռնակոթ (գյուղ) (Հայաստան)##
Բռնակոթ (գյուղ) (Հայաստան)
Բռնակոթ (գյուղ) (Սյունիքի մարզ)##
Բռնակոթ (գյուղ) (Սյունիքի մարզ)

Անուն խմբագրել

Տարբեր դարերում բնակավայրը կոչվել է Բռնակոթ, Բռնաուտ, Բրնաութ, Բռնակուտ, Մելիք Թանգու գյուղ։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում բնակավայրը կոչվել է Փիրնաուտ[3]։

Ըստ ժողովրդական ստուգաբանության գյուղի անունը առաջացել է Բուռն (բուռնեցիներ), Կոթ (կոթեցիներ) անունների միացումից։

Աշխարհագրություն խմբագրել

Բռնակոթը գտնվում է Որոտան գետի աջ կողմում՝ սարահարթի վրա, ծովի մակերևույթից 1680-1740 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 108 կմ, Սիսիան քաղաքից հեռու է 2-3 կմ դեպի հարավ-արևմուտք։

Պատմություն խմբագրել

Բռնակոթը մտել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկ գավառի կազմի մեջ և ըստ հին հարկացուցակի Տաթևի վանքին վճարում էր 12 միավոր հարկ։

Բռնակոթը իշխանանիստ-մելիքանիստ գյուղ է՝ Մելիք-Թանգյան իշխանական տան նստավայրը։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Բռնակոթ գյուղի տարածքում առկա են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնց մի մասը 2005 թվականի դրությամբ հաշվառված են պետության կողմից[4]։ Պետության կողմից հաշվառված պատմամշակութային հուշարձանների ցանկում առկա են 17 միավոր հուշարձանախումբընդհանուր 64 անուն հուշարձան[4]։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Բռնակոթի մշտական բնակչությունը կազմել է 1960, առկա բնակչությունը՝ 1640 մարդ[2]։ Գյուղի բնակչույթունը բոլոր ժամանակներում եղել են հայեր[5], որոնց մեծ մասը տեղաբնակներ են, իսկ մի մասի նախնիները տարբեր ժամանակներում այստեղ են տեղափոխվել Արցախից[6]։ Ստորև ներկայացված է Բռնակոթ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5][6].

Տարի 1831 1873 1897 1926 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 263 1213 2137 2046 1823 1981 1931 1868 2103[7] 1960[2]

Նշանավոր բռնակոթցիներ խմբագրել

Բռնակոթում են ծնվել մեծանուն պատմաբան Նիկողայոս Ադոնցը, Ներսես արքեպիսկոպոս Մելիք Թանգյանը, Հր. Ադոնցը, Հր. Քարամյանը, Սովետական Միության հերոսներ Սամսոն Մկրտումյանը, Լիպարիտ Իսրայելյանը։ Գյուղը տվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի 4 հերոսներ, Արցախյան պատերազմի մասնակից հերոս Վուրգ Ոսկանյանը, պատմաբան, արևելագետ, Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Երվանդ Սարգսյանը, պատմաբան, հայագետ, մանկավարժ Տաճատ Սահակյանը, բազմաթիվ այլ գիտնականներ, մշակույթի և պետական գործիչներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 264
  4. 4,0 4,1 Հայաստանի կառավարության կառավարության որոշում 29 դեկտեմբերի 2005 թվականի N 2322-Ն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին,] (էլեկտրոնային տարբերակը arlis.am կայքում
  5. 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. 6,0 6,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 738
  7. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները