Բուք (թուրքերեն՝ Fırtına), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է 2006-2007 թվականներին թուրքական Kanal D հեռուստաընկերության եթերում[1]։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Մուրատ Յըլդըրըմը և Բուրչին Թերզիօղլուն։ Հեռուստասերիալի պրոդյուսերը Նեջաթի Աքփընարն է, իսկ ռեժիսորը՝ Մեթին Բալեքօղլուն։ Նկարահանումները տեղի են ունեցել Տրապիզոն քաղաքում։ Հեռուստասերիալը ցուցադրվել է նաև թուրքական Kanal 7 հեռուստաընկերությամբ։

Բուք
թուրքերեն՝ Fırtına
Изображение логотипа
Ժանրսիրային կատակերգություն
Երկիր{{{2}}} Թուրքիա
Լեզութուրքերեն
ՌեժիսորՄեթին Բալեքօղլու
Գլխավոր
դերերում
Բուրչին Թերզիօղլու
Մուրատ Յըլդըրըմ
Զերին Սյումեր
Ժալե Այլանչ
Սալիհ Քալյոն
Մյունիր Ջանար
Էրքան Ջան
Այշեն Գրուդա
Օրհան Էշքին
Օմյուր Արփաջը
Դենիզ Էրյոզեն
Ջեզմի Բաշքըն
Նիհան Բյույուքաղաչ
Թյուրքյու Հազեր
Էմիշահ Բորա
Ֆըրաթ Ջան Այդըն
ՊրոդյուսերՆեջաթի Աքփընար
ՍցենարիստԳյոքհան Հորզում
Նկարահանման վայրՏրապիզոն (Աքսու, Սյուրմենե)
Սերիաների քանակ48
Էկրաններին է2006-ից 2007 թվականի հունիսի 16
ՀեռուստաալիքKanal D
Ձայնի ձևաչափStereo

Սցենար խմբագրել

Գյուղաբնակ երիտասարդ Ալին և համառ, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ Զեյնեփը, չնայած իրենց սիրուն խանգարող մի շարք արգելքների, որոշում են միասին շարունակել կյանքը։ Ալիի հայրը՝ Հասանը, ով հոգնել էր իր հարստությունից, քաղաքային էլիտայից, դեմ չէ երիտասարդների միավորմանը։ Սակայն Զեյնեփի մայրը՝ Էմինեն չի ցանկանում երիտասարդ զույգին տեսնել միասին։ Բացի այդ, կան էլի մարդիկ, ովքեր դեմ են այս միությանը։

Ալին և Զեյնեփը շատ են անհանգստանում, քանի որ շուտով տեղի է ունենալու իրենց հարսանիքը։ Էմինեն չի ցանկանում, որ տեղի ունենա հարսանիքը, քանի որ կարծում է, որ Ալիի ընտանիքը չի համապատասխանում իրենց։ Զեյնեփի եղբայրը՝ Դուրսունը նույնպես չի ցանկանում իր քրոջը կնության տալ Ալիին, այլ ցանկանում է նրան ամուսնացնել իր ընկերոջ՝ ոսկերիչ Ռամազանի հետ։ Մյուս կողմից, Զեյնեփին օգնում են հայրը և կրտսեր եղբայրը՝ Զիյան։ Սակայն, Ֆեվզիին այդքան էլ չի հետաքրքրում Զեյնեփի կյանքը, քանի որ ընկած է հարստության հետևից։ Իսկ Հասանը շուտափույթ ցանկանում է մեկնել Բաթումի՝ սիրուհու Թամարայի մոտ։ Գալիս է հարսանիքի օրը, սակայն չկան մատանիները։ Հասանը, մոռանալով գրպանից հանել մատանիները, մեկնում է Բաթում։ Ալին ստիպված է ինչ որ բան ձեռնարկել[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «47. Bölüm HD İzle». Kanal D (թուրքերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  2. «Буря турецкий сериал на русском языке смотреть онлайн все серии бесплатно!». great-tv.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել