Բուրջ Համուդ

քաղաք և մունիցիպալ շրջան Լիբանանում, գտնվում է Բեյրութից հյուսիս-արևելք, Մաթնի շրջանում

Բուրջ Համուդ (արաբ․՝ برج حموﺪ‎‎, քաղաք և մունիցիպալ շրջան Լիբանանում, գտնվում է Բեյրութից հյուսիս-արևելք, Մաթնի շրջանում, կազմվում է Մեծ Բեյրութի մաս։ Քաղաքը համարվում է բնակելի, արդյունաբերական և առևտրային տարածք, համարվում է Մերձավոր Արևելքի ամենախիտ բնակեցված վայրերից մեկը, բնակչության մեծամասնությունը հայեր են[1]։

Բնակավայր
Բուրջ Համուդ
ԵրկիրԼիբանան Լիբանան
Հիմնադրված է1952 թ.
Մակերես2,5 կմ²
Պաշտոնական լեզուարաբերեն և հայերեն
Բնակչություն150 մարդ
Պաշտոնական կայքbourjhammoud.gov.lb
Բուրջ Համուդ (Լիբանան)##
Բուրջ Համուդ (Լիբանան)

Պատմություն խմբագրել

Բուրջ Համուդը հիմնադրվել է 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից փրկվածների կողմից և զարգացել է 1930-ական թվականների, երբ հիվանդ և ուժասպառ հայերը, որոնք փրկվել էին Դեր Զորի մահվան երթից, Օսմանյան կայսրության անկումից հետո հասել են Բեյրութ։ Նրանց իրավունք է տրվել խրճիթներ կառուցել Բեյրութում՝ գետի աջ ափին, որն իրենից ճահճոտ տարածք էր ներկայացնում։ Հետո հայերին արտոնեցին տներ և շենքեր կառուցել, որոնք առ այսօր էլ կանգուն են։ 1952 թվականին Բուրջ Համուդն ունենում է իր քաղաքապետարանը և այժմ Հյուսիսային Մաթնի քաղաքապետարանների խմբի անդամ է[2]։

Բուրջ Համուդ քաղաքի և քաղաքապետարանի հիմնադիրն է Հայ Կաթողիկե եկեղեցու հայրերից Հայր Պողոս Արիսը, որը նպաստել է լիբանանահայ կենտրոնի հիմնադրմանը, ինչպես նաև երկար տարիներ ստանձնել է քաղաքապետի պաշտոնը։ Քաղաքապետարանը Բուրջ Համուդի կենտրոնական թաղամասերից մեկը կոչել է իր անունով՝ իրենց երախտագիտությունը հայտնելով մեծ ներդրումների, քաղաքի հիմնադրման և կառուցման համար։

Հիմնադրումից հետո Բուրջ Համուդը մրցակցության կենտրոն է դարձել Հայ Հեղափոխական Դաշնակցության և Սոցյալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության համար, որոնք փորձում են իրենց իշխանությունը հաստատել այս քաղաքում[3]։ Սա հանգեցնում է զանազան կռիվների և ահաբեկումների, որոնք ճնշում են լիբանանահայերին։ Այս վիճակը իր գագաթնակետին է հասնում Լիբանանի 1958 թվականի ճգնաժամի ընթացքում, երբ այս երկու կուսակցությունները և իրենց համակիրները բաժանվում են Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսի ընտրության ժամանակ։ Սակայն, աղանդավորական շարժումների աճի պատճառով լիբանանահայերը սկսում են ավելի սերտորեն շփվել միմյանց հետ և 1972 թվականին Հնչակյան կուսակցությունը համաձայնություն է ստորագրում Դաշնակցության հետ։

Քաղաքացիական պատերազմ (1975-1990) խմբագրել

Լիբանանի քաղաքացիական պատերազմը վախ է առաջացնում Բեյրութի հայ համայնքի համար։ Այս դժվարին պայմաններում հայերը միասնականության կարիք ունենալով՝ համախմբվում են Բուրջ Համուդում։ Հայերը արդեն իրենց գոյությունը փաստում են իրենց մշակութային կենտրոններով, դպրոցներով և եկեղեցիներով։

Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ մեծաթիվ հայ երիտասարդներ զենք են բռնում՝ Բուրջ Համուդի պաշտպանության համար։ Սակայն, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը փորձում է չեզոք մնալ։ Հայկական ուժերի չեզոքության պատճառով, մարունի համայնքի զինյալ խմբավորումները Բուրջ Համուդի բնակիչներին ճնշման տակ են պահում՝ հարձակվելով նույնիսկ Բուրջ Համուդի վրա։

2006 թվականի լիբանանաիսրայելականլ պայքար խմբագրել

2006 թվականին լիբանանաիսրայելական պայքարի ժամանակ, գաղթականները տեղավորվում են Բուրջ Համուդի եկեղեցիներում, դպրոցներում և այլ կենտրոններում, որտեղ նրանց կերակուր և ապաստան են տալիս։ Պայքարից հետո Թուրքիան խոստանում է զորք ուղարկել Լիբանան, մաս կազմել Միացյալ ազգերի կազմակերպության ժամանակավոր ուժերի։ Հայերի մեծամասնությունը մերժում է թուրքական այս ծրագիրը և Բուրջ Համուդում ցույցեր են տեղի ունենում Թուրքիայի ուժերի դեմ։

Աշխարհագրություն խմբագրել

Բուրջ Համուդի կից շրջաններն են Տորան, Կարանթինան, Սինն Ըլ Ֆիլը և Աշրաֆիեն։

Տների և շենքերի մեծ մասը կառուցվել է 1930 և 1970-ական թվականներին։ Դրանք սովորաբար երկհարկանի են, տախտակաշեն պատշգամբներով, փողոցները նեղլիկ են։ Առևտրական գործերի մեծ մասը տեղի են ունենում այդ թաղերում։ Հակառակ բնապահպանական հարցերի՝ այն աշխույժ և առևտրական շրջան է։ Այնտեղ են խաչվում շատ ճանապարհներ, տարածքի մեջ է ներառվում նաև Միջերկրական ծովի մի քանի հեկտար տարածք։ Բուրջ Համուդն ունի բազմաթիվ եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային կենտրոններ, հաստատություններ, որոնք գտնվում են նրա մերձակայքում։

Մարզեր խմբագրել

Բուրջ Համուդը բաժնված է յոթ մեծ մարզի՝ Տորա, Նապաա, Նահր, Սատր, Անպարի, Մար Տումեթ, Ղիլան։

Տորան առևտրական մեծ շրջան է, որը կառավարվում է Բուրջ Համուդի քաղաքապետարանի կողմից, ունի մեծ արտադրական հատված։ Տորան ընդհանրապես քրիստոնեական արվարձան է, բայց տարբեր համայնքի լիբանանցիներ են ապրում այնտեղ։ Օտար աշխատողներ, ինչպես եգիպտացիներ, շրիլանկացիներ նաև որպես վարձու աշխատողներ։

Նապաան առևտրական արվարձան է, Միջին Արևելքի ամենահոծ բնակչություն ունեցող շրջաններից է։ Նապաան կառավարվում է Բուրջ Համուդի քաղաքապետարանի կողմից, սահմանակից շրջանն է Սինն Ըլ Ֆիլը։ Այն Բուրջ Համուդի բուն իսլամական հատվածն է, մեծ մասամբ բնակեցված է շիա համայնքի ներկայացուցիչներով կան նաև հայեր։ Սակայն Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով բնակիչների փոփոխություններ են տեղի ունեցել։ Այժմ այդտեղ ապրում են մեծաթիվ օտարականներ, սիրիացիներ, եգիպտացիներ, ասիացիներ և աֆրիկացիներ, որոնք հիմնականում տներում վարձու աշխատողներ են։

Նահրը Բեյրութի ամենամոտիկ շրջանն է և գտնվում է Բեյրութի Գետի ափին, որը բաժանում է Բուրջ Համուդը և Բեյրութը։ Այստեղից կարելի է գնալ մայրաքաղաք երկու մայր կամուրջներով։

Ղիլան տտնվում է Բուրջ Համուդի արևելքում։ Ի տարբերություն մյուս շրջանների՝ այն գտնվում է ավելի բարձրադիր գոտում։ Այնտեղ առաջին անգամ բնակվել են 1861 թվականին, Աբու Աբդալլահ ընտանիքին կողմից։

Հայերի ներկայությունը խմբագրել

Բուրջ Համուդի շատ թաղեր կոչվում են հայկական քաղաքների անունով, ինչպես՝ Երևան և գետերի անունով՝ Արաքս։ Մի շարք թաղեր կոչվում են ներկա Հայաստանի քաղաքների անուններով, թրքահայաստանի, ինչպես՝ Մարաշ, Սիս, Ադանա, Արագած, Կիլիկիա և այլն։ Նրանցից շատերը հիշեցնում են նախահայրերի բնակավայրերը և Կիլիկիան, որտեղից եկել են լիբանանահայերի մեծամասնությունը։

Պատկերասրահ խմբագրել

Ժողովրդագրություն խմբագրել

Բուրջ Համուդն ունի 150․000 բնակիչ, տարածքը կազմում է 2,5 կմ², Միջին Արևելքի ամենախիտ բնակչություն ունեցող շրջաններից մեկն է։ Բնակչության մեծամասնությունը հայեր են, բայց բնակվում են նաև լիբանանցի շիա իսլամներ, լիբանանցի քրիստոնեաներ ու պաղեստինցիներ, ասիացիներ, աֆրիկացիներ, սիրիացի և իրաքցի գաղթականներ, որոնք տարբեր դավանանքների կրողներ են։

Լիբանանահայերը խոսում են արևմտահայերեն։ Բուրջ Համուդն ունի բազմաթիվ հայկական վարժարաններ և սփյուռքի ամենահայտնի օրաթերթի՝ Ազդակի կենտրոնն է։ Բուրջ Համուդն ունի 24 ժամյա ռադիոկայան՝ Վանա Ձայնը։

Բուրջ Համուդի մեջ գործում են երեք մեծ հայկական կուսակցություններ՝ Դաշնակցություն, Ռամկավարներ ու Հնչակյաններ։

Հայ քրիստոնյա դավանանքներն են Հայ առաքելականները, Հայ կաթոլիկները ու Հայ ավետարանականները։

Այդ կուսակցություններն ու եկեղեցական դավանանքներն ունեն իրենց հաստատությունները, ակումբները, եկեղեցիները և դպրոցները։ Ներկայումս Բուրջ Համուդի քաղաքապետն է Մարտիկ Պողոսյանը։

 
Սուրբ Վարդան եկեղեցին Բուրջ Համուդում

Տնտեսություն խմբագրել

Բուրջ Համուդը ձեռագործ աշխատանքների, գոհարեղենագործության և կաշեգործության կենտրոն է։ Այն Լիբանանի կարևորագույն առևտրի կենտրոններից է։

Կրթություն խմբագրել

Դպրոցներ խմբագրել

  • Հայ Առաքելական՝ Ազգային միացյալ վարժարան
  • Հայ Կաթողիկե՝ Մեսրոպյան բարձրագույն վարժարան և Սրբուհի Ագնես միջնակարգ վարժարան
  • Հայ Ավետարանական՝ Շամլեան Թաթիկյան երկրորդական վարժարան և Փիթր և Էմմանուել Թորոսյան միջնակարգ վարժարան։
  • Ոչ-դավանական՝ Վահան Թեքեյան միջնակարգ վարժարան
  • Ոչ հայկական՝ Բուրջ Համուդն ունի նաև ոչ հայկական վարժարաններ՝ Ալ Ինայա վարժարանը, Ալ Սալամ վարժարանը, Ալ Ահլիա վարժարանը, Ալ Սանապել վարժարանը, Սեն Ժոզեֆ վարժարանն ու Նացիոնալ Լիբանան լիցեյը։

Բուրջ Համուդում է գտնվում նաև հայ թերաճ մանուկների Զվարթնոց կենտրոնը։

Կրոն խմբագրել

  • Հայ Առաքելական եկեղեցիներ՝ Սուրբ Վարդանանց եկեղեցի, Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցի, Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սուրբ Սարգիս եկեղեցի։
  • Հայ Կաթողիկե եկեղեցիներ՝ Սուրբ Փրկիչ եկեղեցի
  • Հայ Ավետարանական եկեղեցիներ՝ Նոր Մարաշի Հայ ավետարանական եկեղեցի, Ամանոսի հայ ավետարանական եկեղեցի և Աստծո ավետարանական եկեղեցի։

Այլ դավանանք կրողներն էլ ունեն իրենց եկեղեցիները ինչպես մարունիները, հույն ուղղափառներն ու հույն կաթոլիկեները։

Մարզական խմբագրել

Բուրջ Համուդն ունի քաղաքապետարանի ֆուտբոլի դաշտ, որը կարող է ընդունել 10500 հանդիսատես։

Հաստատություններ խմբագրել

  • Գարակեոզյան հաստատություն
  • Ազդակ (օրաթերթ, արևմտահայերեն)
  • Համազգայինի «Լևոն Շանթ» մշակութային կենտրոն
  • Վանա ձայն ռադիոկայան
  • Լիբանանի Օգնության Խաչի Արաքսի Պուլղուրճեան ընկերաբժշկական կենտրոն

Հայտնի անձինք խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nagi; Sfeir Realurbanism: or the Urban Realpolitik. Towards a “Spatialisation” of the Realist Paradigm from International Relations Theories (Le Realurbanisme ou la Realpolitik de l'urbain. Le cas libanais)(անգլ.) // Journal of Settlements and Spatial Planning, Centre for Research on Settlements and Urbanism, Cluj University Press (Presa Universitară Clujeană), Romania, 4 (1), pp.1-10., 2013 : journal.
  2. «Maps And The Historical Topography Of Beirut». Almashriq.hiof.no. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
  3. Weinberg, Leonard Political parties and terrorist groups. — Routledge (UK). — С. 19. — ISBN 0-7146-3491-3

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրջ Համուդ» հոդվածին։