Բուրգասյան ծովածոց (բուլղար․՝ Бургаски залив), Բուլղարիայի սևծովյան խոշորագույն ծովածոցերից մեկը։ Նրա հյուսիսային կետը՝ Պոմորիեի նավակայանն է, իսկ հարավայինը՝ Ակին հրվանդանը։

Բուրգասյան ծովածոց
Տեսակծոց
Երկիր Բուլղարիա
Ջրլիցի ափինՍև ծով
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Առավելագույն լայնությունը կազմում է 41 կմ, առավելագույն խորությունը` 25 մետր[1]։ Աղիությունը 17 ‰ է, ավազը՝ մագնետիտային։ Ծովածոցից արևմուտք առանձնանում է ծովալճակային տիպի լիմանների խումբը, որը հայտնի է ընդհանրական՝ Բուրգասյան լճեր անվանումով, որոնց թվում են Բուրգասը, Մանդրան, Աթանասովոն և Պոմորիսկոյեն։ Ծովածոցի հարավային մասում են գտնվում բուլղարական հայտնի կղզիներ Սուրբ Իվանի, Սուրբ Պյետրի, Սուրբ Անաստասիայի (հնում Բոլշևիկ) և Սուրբ Թովմասի կզղիները։

Ափամերձ ենթակառուցվածքներ խմբագրել

Ծովածոցում է գտնվում բուլղարական ամենահայտնի քաղաքներից մեկը՝ Բուրգասը։ Նաև ափին է գտնվում Պոմորիե, Սոզոպոլ, Նեսեբր քաղաքները։ Բուրգասյան ծովածոցը հանդիսանում է Սև ծովի ամենաարևմտյան կետը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [1] Արխիվացված 2006-02-13 Wayback Machine(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել

  • «Бургаски залив». Българска енциклопедия А-Я (Bulgarian). БАН, Труд, Сирма. 2002.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրգասյան ծովածոց» հոդվածին։