Բուվե (նորվ.՝ Bouvetøya), անմարդաբնակ հրաբխային կղզի Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում։ Մակերեսը 49 կմ² է, տարածքի մեծ մասը պատված է սառույցով։ Նորվեգիայից կախում ունեցող տարածք է (նորվ.՝ biland): Մայրցամաքներից շատ հեռու գտնվող կղզիներից մեկն է աշխարհում (Զատկի և Տրիստան դա Կունյա կղզիներից հետո)։

Բուվե
Տեսակկղզի, Նորվեգիայի անդրծովյան տարածքներ և քաղաքական տարածքային միավոր
Երկիր Նորվեգիա
Վարչատարածքային միավորՆորվեգիա
Երկարություն9 կմ
Լայնություն7,5 կմ
Մակերես49 կմ²
Ամենաբարձր կետըOlavtoppen?
Բնակչություն0 մարդ
ՀայտնաբերողJean-Baptiste Charles Bouvet de Lozier?
Անվանված էJean-Baptiste Charles Bouvet de Lozier?
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

Բուվե կղզու ստորջրյա մաը վահանային հրաբուխ է, որ գտնվում է Արևմտահնդկական լեռնաշղթայի հարավ-արևմուտքում։ Բուվեի հիմքը կազմում են բազալտն ու ռիոլիթը։ Կղզու հյուսիսարևմտյան մասում ձևավորվել է կալդերա։ Կղզում վերջին ժայթքումը տեղի է ունեցել 2.000 տարի առաջ։

Կլիմա խմբագրել

Կղզում գերակշռում է ծանր ամպամածությամբ և մառախուղներով կլիման։ Միջին ջերմաստիճանը հունվարին -1 °C-ից մինչև 1 °C է, սեպտեմբերին` -3 °C: Առավելագույն ջերմաստիճանը` 14 °C, գրանցվել է 1980 թվականի մարտին։

Բուվե կղզիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 10.2
(50.4)
10.2
(50.4)
10.6
(51.1)
7.7
(45.9)
5.6
(42.1)
5.2
(41.4)
3.8
(38.8)
5.9
(42.6)
7.3
(45.1)
8.7
(47.7)
8.3
(46.9)
10.6
(51.1)
10.6
(51.1)
Միջին բարձր °C (°F) 3.7
(38.7)
4.0
(39.2)
3.3
(37.9)
2.5
(36.5)
1.0
(33.8)
−0.4
(31.3)
−1.2
(29.8)
−1.1
(30)
−0.8
(30.6)
0.5
(32.9)
1.8
(35.2)
3.0
(37.4)
1.36
(34.44)
Միջին օրական °C (°F) 1.7
(35.1)
2.0
(35.6)
1.5
(34.7)
0.9
(33.6)
−0.8
(30.6)
−2.2
(28)
−3.3
(26.1)
−3.6
(25.5)
−3.3
(26.1)
−1.8
(28.8)
−0.3
(31.5)
0.9
(33.6)
−0.69
(30.77)
Միջին ցածր °C (°F) −0.3
(31.5)
−0.1
(31.8)
−0.4
(31.3)
−0.8
(30.6)
−2.5
(27.5)
−3.9
(25)
−5.3
(22.5)
−6.0
(21.2)
−5.8
(21.6)
−4.1
(24.6)
−2.5
(27.5)
−1.2
(29.8)
−2.74
(27.08)
Ռեկորդային ցածր °C (°F) −2.6
(27.3)
−2.2
(28)
−3.2
(26.2)
−4.7
(23.5)
−9.7
(14.5)
−10.2
(13.6)
−14.8
(5.4)
−15
(5)
−18.7
(−1.7)
−15.2
(4.6)
−8.4
(16.9)
−4.1
(24.6)
−18.7
(−1.7)
Աղբյուր #1: Météo climat stats (Norvege)[1]
Աղբյուր #2: Météo Climat stats (Isl. Bouvet)[2]

Պատմություն խմբագրել

 
Բուվե կղզին տիեզերքից

Կղզին կոչվել է այն հայտնաբերողի` Բուվե դե Լոզիեի անունով։ Այն հայտնաբերվել է 1739 թվականի հունվարի 1-ին։ Բուվեն մառախուղի պատճառով կղզին հրվանդանի տեղ է ընդունել` կարծելով, որ նրա հետևում տարածվում է մեծ երկիր, որ քարտեզներում նշվում է որպես «անհայտ հարավային երկիր»։ Նա կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիներում նշվող տոնի առթիվ կղզին անվանել է «Տիրոջ թլփատում» (տոնը նշվել է հունվարի 1-ին)։ Կղզու հյուսիսարևմտյան ծայրամասը մինչ օրս կոչվում է այդ անունով։

18-19-րդ դարերում կղզին հատկապես ուսումնասիրվել է անգլիացիների կողմից։ 1772 թվականին Ջեյմս Կուկը ուղևորվել է Բուվե, սակայն շեղվել է` չհասնելով նպատակակետին։ 1808 թվականին կետորսանավի կապիտան Ջեյմս Լինդսեյը առաջին անգամ ճշգրիտ որոշել է կղզու կոորդինատները` կղզին անվանելով իր անունով։ 1822 թվականին կապիտան Բենջամին Մորելը հավանաբար առաջին անգամ ոտք է դրել կղզու վրա, այնտեղ զբաղվել փոկերի որսով, սակայն դա հավաստի տեղեկություն չէ։ 1825 թվականի դեկտեմբերի 10-ին կապիտան Նորիսը կատարել է առաջին` փաստերով հիմնավորված մուտքը կղզի` այն հռչակելով բրիտանական սեփականություն և անվանելով «Լիվերպուլի կղզի»` ի պատիվ Մեծ Բրիտանիայի լորդ Ռոբերտ Լիվերպուլի։

Տևական առաջին ափհանումը կղզում գրանցվել է 1927 թվականին, երբ նորվեգական «Նորվեգիա» նավի անձնակազմը մոտ մեկ ամիս կանգ է առել կղզում։ 1927 թվականի դեկտեմբերի 1-ին գիտարշավի ղեկավար Լարս Կրիստենսենը կղզին հռչակել է նորվեգական տարածք։ Հակոն VII կայսեր հրամանով 1928 թվականի հունվարի 23-ին Բուվե կղզին հռչակվել է Նորվեգիայի սեփականություն։ 1929 թվականին Մեծ Բրիտանիան հրաժարվել է Բուվեի նկատմամբ տարածքային հավակնություններից։ 1930 թվականին Սթորթինգը ընդունել է որոշում, որի համաձայն` Բուվեն Նորվեգիայից կախում ունեցող տարածք, և նրա նկատմամբ հսկողությունն իրականացնում է Նորվեգիան, սակայն կղզին չի մտնում Նորվեգիայի Թագավորության կազմի մեջ։ 1920-ական թվականներից տարածքի կազմի մեջ է մտնում այսպես կոչված Բուվեի հատվածը` ներառյալ Պետրոս I-ի կղզին[3]. Королевский указ 1928 г. оспаривался СССР и США[3]: 1928 թվականի թագավորական հրամանը կասկածի տակ են դրել Ռուսաստանը և ԱՄՆ-ն։ Ռուսաստանը հատկապես առարկում էր այհ հանգամանքին, որ կղզու տարածքում ընդգրկվել է Պետրոս I-ի կղզին, որ հայտնաբերել է Բելինգսհաուզենի և Լազարևի արշավախումբը[4]։

1959 թվականին ստորագրված Անտարկտիկայի մասին պայմանագիրը չի տարածվում Բուվե կղզու վրա։

1964 թվականին խորտակվել է կղզու մոտով անցնող նավի փրկարարական նավակը (նավի խորտակման պատճառը նույնպես հայտնի չէ)։ Հետո տեղ հասած փրկարարները պարզել են, որ կղզու վրա ուտելիքը և պահուստային հանդերձանքները մնացել են չօգտագործված, սակայն անձնակազմի անդամներին հայտնաբերել չի հաջողվել։ Դա զարմանալի է, քանի որ նրանք կղզում շատ լավ հնարավորություններ են ունեցել պահպանելու իրենց գոյությունը[5]։

1979 թվականի սեպտեմբերի 22-ին Բուվեի շրջանում գրանցվել են պայթյուններ, որոնք մեկնաբանվել են որպես ատոմային փորձարկումներ։ Ոչ մի երկիր կատարվածի համար պատասխանատվություն չի ստանձնել։ Ենթադրվում է, որ այդ պայթյունները, ինչպես նաև 1981 թվականի պայթյունները իրականացրել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը Իսրայելի հետ համատեղ։

Տարածքի յուրացում խմբագրել

Բուվե կղզին մայրցամաքներից շատ հեռու գտնվող կղզիներից մեկն է աշխարհում (Զատկի և Տրիստան դա Կունյա կղզիներից հետո)։ Բուվեի մոտակա ցամաքային ափը Անտարկտիդայի ափն է, որից ունեցած հեռավորությունը 1.600 կմ է, Քեյփթաունից` 2.500 կմ։ Կղզում գտնվում է եղանակի արձնագրման ավտոմատ կայան։

Դեռևս ոչ մի մարդ տարվա ցուրտ եղանակը չի անցկացրել կղզում (հարավային բևեռում ձմեռը հյուսիսային բևեռի ամառն է)։ Կղզու նվաճումը հատկապես բարդանում է արշավախմբերի` կղզի հասնելու դժվարությունների հետ կապված. սառույցը խանգարում է հարավային և արևելյան ափերին կայանմանը, մինչդեռ 490 մ բարձրությամբ ուղղաբերձ ժեռուտ քարափները խամգարում են հյուսիս և արևմուտք իջնելուն։ Կղզի հասնելու ամենահարմար եղանակը ուղղաթիռն է։

Նույնականացում խմբագրել

Բուվե կղզու համացանցային դոմենը .bv-ն է, որը դեռևս չի օգտագործվում։ Թվային կոդն է՝ ISO 3166 — 074:

Դրսևորումներ մշակութում խմբագրել

1934 թվականի փետրվարին թողարկվել են նորվեգական նամականիշեր «Միլֆորտ նավի»` կղզի հասնելու կապակցությամբ։ Դրանց թողարկումը կասկածելի բնույթ է կրում, քանի որ թույլտվությունը տվել է Նորվեգիայի դեսպանը Քեյփթաունում, ոչ թե Նորվեգիայի փոստային կազմակերպությունը։ 1955 թվականին Բուվե կղզում աշխատել է գիտական արշավախումբ, որը պաշտոնապես գործել է «Bouvet Island. Expedition» կնիքով։

Կինոյում խմբագրել

«Օտարը գիշատչի դեմ» ֆանտաստիկ ֆիլմում գործողություններն ընթանում են Բուվե կղզու` սառույցով պատված հին բուրգում։ Դրանով հանդերձ` քարտեզին և նկարներում նշվում է Ալեքսանդր I-ի երկիրը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Moyennes 1981-2010 Norvege (Atlantique Sud) (Report) (ֆրանսերեն). Վերցված է 1 November 2019-ին.
  2. Météo Climat stats for Ile Bouvet (Report). Météo Climat. Վերցված է 8 November 2019-ին.
  3. 3,0 3,1 А. Фененко. Международное соперничество за освоение общих пространств
  4. Интервью В. В. Лукина («Наука и жизнь»)
  5. Достопримечательности Антарктики

Արտաքին հղումներ խմբագրել

Բուվե կղզին Վիքիպահեստում