Բուսակերություն

սննդակարգից մսի և մսամթերքների սպառումից հրաժարվել ձգտող պրակտիկա

Բուսակերություն (անգլ.՝ vegetarianism), սնման համակարգ, որի դեպքում բացառվում կամ զգալիորեն սահմանափակվում է կենդանական ծագման սննդամթերքը։ Բուսակերությունը լայն տարածում է ստացել 19-րդ դարի 2-րդ կեսերին, երբ շատ երկրներում ի հայտ եկան բուսակերների ընկերություններ, որոնք քարոզում էին, որ մարդու համար բնական սնունդ է միայն բուսական սննդամթերքը։

Բուսական սնունդ
Բուսական ճաշատեսակներ

Այն մարդիկ, ովքեր համարվում են բուսակեր, չեն հագնում նաև կենդանիների բրդից, կաշվից կարված շորեր, մուշտակներ և այլն, իրենց նախասիրություններից բացակայում է որսորդությունը և կենդանիների մարմիններից խրտվիլակների հավաքածուներ ստեղծելը։

Տերմինի ծագում խմբագրել

Ըստ Օքսֆորդի բառարանի՝ vegetarian (բուսակեր) տերմինը ծագել է անգլերեն vegetable (բույս, բանջարեղեն) բառից։ Բառը գործածության մեջ է մտել, երբ 1847 թվականին ստեղծվեց Vegetarian Society (Բուսակեր հասարակություն) ընկերությունը։ Սակայն Բուսակեր հասարակությունը պնդում է, որ տերմինը ծագել է լատիներեն vegetus բառից, որը նշանակում է ողջ, առողջ և զգոն։

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Բուսակերները չեն օգտագործում միս, թռչնամիս, ձկնատեսակներ, ծովամթերքներ իրենց սննդակարգում։ Կաթնամթերքները և ձուն անտեսվում են միայն բուսակերների փոքրամասնության մոտ։ Ոչ միանշանակ վերաբերմունք ու են նաև մեղրին։ Սնկերը սովորաբար դասակարգվում են որպես բուսական ուտելիք, բայց ժամանակակից գիտությունները սնկերին առանձին թագավորության մեջ են դասում։

Բուսակերների մի մասը բացի որոշակի սնունդից բացառում են նաև.

  • Դեղամիջոցներ, որոնք պարունակում են մսային վիտամիններ, ձկան յուղեր
  • Ապրանքներ, որոնք փորձարկվել են կենդանիների վրա
  • Կենդանական ծագմամբ վառելանյութ
  • Հագուստ, թուղթ, տնտեսական ապրանքներ և այլն

Պատմություն խմբագրել

Բուսակերության արմատերը գալիս են Հին Հնդկաստանից և Անտիկ Հունաստանից, դեռևս մ.թ.ա. 5-րդ դարից։ Ասիական օրինակաում բուսակերության սկիզբը դրվեց կենդանիների դեմ անօրինական սպանության և վաճառքի դեմ։ Իսկ արդեն Հելլենիզմի և Եգիպտոսի շրջաններում այն կրում էր կրոնական բնույթ՝ ներառվում էր բժշկական ծիսակարգի մեջ։ Հնդկական արքա Աշոկա Մեծն ասում էր, հարկ չկա մի կենդանուն կերակրվել մյուսով, որպեսզի ապրենք խաղաղ և առանց որևէ կենդանական տեսակի բնաջնջման։ Որոշ երկրների կրոնի բաղադրիչ մասերում կենդանիններից շատերը (խոզ, կով, փիղ, կատու, առնետ) համարվում են կամ պիղծ, կամ էլ սուրբ կենդանիներ և երկու դեպքերում էլ նրանց ուտելն արգելվում է։ Երբ ի հայտ եկավ քրիստոնեությունը, Հռոմի կայսրությունում անհայտացավ բուսակերության կրոնական բնույթը, հետևաբար նաև որոշ ժամանակաշրջան հետո բուսակերությունը սկսեց վերանալ աշխարհում՝ Եվրոպայում նույնպես։ Այն կարողացավ գոյատևել միայն Հնդկաստանում։ Վերացումից հետո 1847 թվականին առաջին Բուսակեր Հասարակություններ բացահայտվեցին Միացյալ թագավորությունում, Գերմանիայում, Նիդերլանդներում և այլուր։ Միջազգային Բուսակերության Միությունը (International Vegetarian Union) բացվել է 1908 թվականին, որից հետո բուսակերների թիվը կտրուկ աճեց։ Այժմյան բուսակեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնք դարձել են բուսակերներ, միայն իրենց իսկ խղճի հանգստության հաշվին, քանի որ նրանք մտածում են, թե այնքան բարի են և չեն կարող որևէ այլ կենդանինների վնաս պատճառել, առավել ևս ուտել, սպանել։

Բուսակերության տեսակները խմբագրել

  • Օվո-բուսակերություն - ներառում է ձու, սակայն ոչ կաթնամթերք,
  • Լակտո բուսակերություն - ներառում է կաթնամթերք, բայց բացառում է ձուն,
  • Օվո-Լակտո բուսակերություն - ներառում է կաթնամթերք, ձու, կաթ, մեղր,
  • Վեգանիզմ - բացառում է կաթնամթերքը, ձուն, մեղրը, մորթե ու կաշվե հագուստն ու իրերը, կենդանիների վրա փորձարկված, ինչպես նաև կենդանական տարրեր պարունակող հիգիենայի միջոցներն ու կոսմետիկան, ինչպես նաև վեգանները դեմ են կրկեսին ու գազանանոցներին։
  • Ֆրուտարիանիզմ (մրգակերություն) - ներառում է միայն մրգեր։
  • Յոգայի դիետա (Sattvic diet)- օգտագործում են կաթնամթերք(ձու), մեղր, սակայն բացառում է սոխ, կարմիր չեչեվիցաներ, դուրիան մրգեր, սունկ, կանաչ պանիր, պահածոյացված ապրանքներ, խմիչքներ և հաճախակի ներառում է սուրճ, սև կամ կանաչ թեյ, շոկոլադ, մշկընկույզ կամ ցանկացած այլ տեսակի ստիմուլանտներ, ինչպիսիք են վայրի մթքներ անտառներում, կաշի և սուր համեմունքներ,
  • Բուդդայական բուսակերություն - Տարբեր բուդդայական ավանդույթների ունեն տարբեր ուսմունքներ, կախված իրենց վարդապետներից և ուսուցիչներից ստացած սովորույթներից։ Ընդունված է, որ «ուտելու համար չի կարելի սպանել», սակայն ոչ բոլոր տեղերում։ Օրինակ Թայվանում՝ Սու բուդդայական կրոնը բացառում է ոչ միայն միսը, այլ նաև սոխը և սխտորը (արմատապտուղները),
  • Ջեյն բուսակերություն - ներառում է կաթնամթերք, բայց բացառում՝ ձու և մեղր, ինչպես նաև բանջարեղեն,
  • Մակրոբիոտիկ բուսակերություն - պարունակում է հիմնականում ձավարեղեն և լոբազգիներ։

Բուսակերությունը՝ առողջ ապրելակերպ խմբագրել

 
Հնդկաստանում պարտադիր է համարվում դրամանիշերի բուսական (ԿԱՆԱՉ) և ոչ բուսական (ԿԱՐՄԻՐ) սնունդը

Շատ մարդիկ՝ առողջական խնդիրների պատճառով, բուսակերության միջոցով ստեղծում են իրենց համար դիետաներ, որոնցով իրենց հակացուցված մսի մեջ պարունակվող վիտամինները, միներալները, կալորիաները փոխարինում են նույնարժեք վիտամիններով՝ մրգերի և բանջարեղենների միջոցով։

Որպես կանոն բոլոր բուսակերների առողջական մակարդակը, կյանքի գործոնը զգալիորեն ավելի բարձր է քան սովորական մարդկանց մոտ։ Բուսական սնունդներում գերակշռում են ածխաջրերը, օմեգա-6 ճարպային թթուները, կարոտինները, վիտամին C-ն, վիտամին E-ն, մագնեզիումը և երկաթը, կալցիումը և համեմատաբար ցածր սպիտակուցը, կուտակված ճարպը, օմեգա-3 ճարպային թթուն, ռետինոլը, վիտամին B 12-ը, և ցինկը։ Հմուտ բուսակերներն հատկապես ցածր քանակությամբ են օգտագործում վիտամին B 12-ը, վիտամին D-ն և կալցիումը։ Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տվել վիտամին B 12-ի չափազանց ցածր քանակություն բուսակերների արյան մեջ, որը միայն սննդային հատուկ հավելումների արդյունքում է ստացվում։ Չինաստանի Օքսֆորյան ուսումնասիրությունները ապացուցեցին, որ մի շարք քրոնիկ հիվանդություններ, ինչպիսիք են՝ սրտի անբավարարվածությունը, շաքարային դիաբետը և կրծքի քաղցկեղը, շագանակագեղձի և հաստ, բարակ աղիքի հիվանդությունները ունեն կենդական ծագում և չեն հանդիպում բուսակերների մոտ։

Սպիտակուցներ խմբագրել

Բուսակերությունն ամբողջովին բավարարում է մարդուն անհրաժեշտ սպիտակուցների քանակն ու էներգետիկ արժեքները։ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալներով (ВОЗ, IHC(International health Company)) բուսական սնունդը շաատ սպիտակոիցներ է պարունակում, օրինակ՝ լոբազգիները մոտ 60% է, հնդկաձավարի, բրինձի մոտ և այլն։

Երկաթ խմբագրել

Մսային սնունդը ավելի պակաս երկաթ է պարունակում, քան հատապտղայինը։ Երկաթի ընտելացմանը, մարսմանը կարող է խոչընդոտել կալցիումը, թեյը և մի շարք այլ բուսական խմիչքներ, սուրճ, կակաո, համեմունքներ։ Վիտամին C-n 7 այլ օրգանական թթուներ, որոնք պարունակվում են բանջարեղենի և պտուղների մեջ երկաթի աղբյուր են հանդիսանում, օգտակար են մարսողության, ստամոքսի մաքրման համար, նվազեցնում են ֆիտատների ազդեցությունը։ Բրնձից և սպանախից մարդու օրգանիզմում ավելանում է 1%, եգիպտացորենից և լոբազգիներից՝ 3%, լոբու սոյայից՝ 7%, իսկ տավարի մսից 22%,ձկնատեսակնեից՝ 11% որը բավական վտանգավոր բնույթ է կրում։

A Վիտամին խմբագրել

Կենդանական ծագմամբ սննդամթերքը արդեն պատրաստի վիճակում պարունակում է վիտամին A, որը վեց անգամ ավելի ակտիվ է, քան բուսական սննդի մեջ պրովիտամին A-ն։ Սակայն մսի մեջ վիտամինները դեռ մշակված չեն՝ դժվարամարս են։

D Վիտամին խմբագրել

Բուսականությունը Վիտամին D-ի հիմք չի համարվում, սակայն այն քիչ է պարունակվում կաթի և ձվի մեջ։ Օրգանիզմը անհրաժեշտ քանակությամբ ստանում է D Վիտամին միայն ուլտրամանուշակագույն ճառագայթների արեգակի ազգեցության միջոցով։ Արևի տակ 15 րոպե մնալը հավասար է 42 լայնությամբ ապահովում է վիտամինով, սակայն ձմեռային ժամանակ դա խնդիր է կազմում, այդ պատճառով էլ բուսակերներին հավելումներ են խորհուրդ տրվում՝ շամպինիոն սունկ, որում առկա է վեց անգամ ավել վիտամին քան 5 րոպե արևի տակ կանգնած վիճակում։

Բոսակերությունը, որպես բուժման մեթոդ խմբագրել

Հաճախ շատ բժիշկներ ծանր հիվանդներին խորհուրդ են տալիս բուսական դիետաներ, որը համարվում է բավականին էֆեկտիվ միջոց։

Էկոնոմիկան` բուսակերության խթան խմբագրել

Էկոնոմիստները բուսակերությունը համարում են էժան և պարզ, բայց ամենաշահավետ ապրելակերպի միջոց։ Նրանք կարծում են, որ բուսակերության երկու հիմնական տրամաբանական պատճառները մարդկանց մսի համի անդուրությունն, անանհրաժեշտությունն է, կամ երկրորդ պատճառը դա ուղակի համարում են ստրադեգիա՝ թե՛ կրոնական, թե՛ առողջական, թե՛ քաղաքականության համար։ Միաժամանակ կան կարծիքներ, որոնք ասում են, որ այդ բուսակերության մասին ստրատեգիան շահավետ և արդյունավետ է մարդկանց համախմբման և առողջ հասարակության համար։ Էկոնոմիստների մի մասն էլ բուսակերությունը համարում են բժշկությանը խոչընդոտող գործոն, որովհետև դա կարող է դառնալ հիվանդների քանակի պակասության միջոց, հետևաբար էլ բժիշկների, հիվանդանոցների ցածր որոկի, աշխատավարձերի, բժշկական տեխնիկայի էժանացման գործոն և այլն։

Բուսակերների սեռը խմբագրել

Համաշխարհային հաշվետվության տվյալներով 1992 թվականին աշխարհում բուսակերների թիվը՝ 12.4 միլիոն էր միայն Ամերիկայում, որոնցից 68%-ը իգական, իսկ 32%-ը արական սեռի ներկայացուցիչներ էին։

 
Բուսակերությունը՝ առողջության գրավական

Հայտնի բուսակերներ խմբագրել

Name Occupation Country Source
Շարոն դեն Ադել երգիչ-երգահան, դիզայներ Հոլանդիա (Նիդեռլանդներ) [1]
Սամուել Յոզեֆ Ագնոն Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակակիր գրող Իսրայել
Բաե Ջոնգ-օկ դերասան Հարավային Կորեա
Միկ Բալտազար Ֆիլմերի համակորգող, Բելգիա [2]
Էլիզաբեթ Բերկլի Դերասանուհի Ամերիկայի Միացյալ Նահանգներ [3]
Էնրիկե Բարբրի Ռոք երաժիշտ, երգիչ-երգահան Իսպանիա [4]
Փիթեր Բուրվաշ Թենիսիստ, մարզիչ, գրող Կանադա [5]
Քեյթ Բուշ Երաժիշտ, վոկալիստ, երգահան, խրոդյուսեր Անգլիա [6]
Սիենայի Սուրբ Կատերինա Փիլիսոփա և տեսությունների հիմնադիր Իտալիա
Ստեփան Չան Շի Վան Հոնգ Կոնգի ռադիոյի մենեջեր Հոնգ Կոնգ [7]
Կոնֆուցիուս Ուսուցիչ, քաղաքական գործիչ և փիլիսոփա Չինաստան [8][9]
Էմպիդոկլես Փիլիսոփա Հունաստան
Ադամ Ֆերգյուսոն Շոտլանդացի փիլիսոփա և պատմիչ Scottish Enlightenment Մեծ Բրիտանիա
Մարտին Ֆրիման Դերասան Անգլիա [10]
Էնթոնի Գաուդի Կաթոլիկ, ճարտարապետ Իսպանիա [11]
Աշոկա Մեծ Մաուրյան կայսրության արքա Հնդկաստան
Ադոլֆ Հիտլեր Քաղաքական գործիչ Գերմանիա
Կարինա Կապուր Դերասանուհի Հնդկաստան [12]
Շահիդ Կապուր Դերասան, պարող Հնդկաստան
Կեշա Երգիչ-երգահան Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Լեոնա Լեվիս Երգչուհի, արտիստուհի, երգահան Մեծ Բրիտանիա
Բոբ Մառլի Երգիչ, կիթառահար, Ռաստաֆարական շարժման անդամ Ճամայկա
Ռիկի Մարտին Երգիչ, երգահան, դերասան Պուերտո Ռիկո
Փոլ Մաքքարթնի Երաժիշտ, կոմպոզիտոր, բիզնեսմեն, The Beatles-ի անդամ Անգլիա
Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանո Ուրուգվայի նախագահ Ուրուգվայ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Verkiezing van de meest sexy vegtariër 2007 (Vrouwen): Nominaties vrouwen 2007» (Dutch). Wakker Dier. 2007. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «EVA - Nic Balthazar (Interview)».
  3. «Elizabeth Berkley: The Original Lettuce Lady». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
  4. Blay, Josep (2007) Lo Demas es silencio, Plaza & Janes. ISBN 978-84-01-30551-1
  5. The Vegetarian Resource Group. «Vegetarianism and Tennis: A Natural Partnership». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 5-ին.
  6. Tanith, Carey "MOTHERING HEIGHTS; Kate Bush has a baby but lives like a virtual recluse", Daily Mirror, 17 July 2000
  7. «吃素,很酷,新的潮流» (Traditional Chinese). Hong Kong: "茹素" Magazine (Club O, Hong Kong Vegetarian Society. 2008 թ․ ապրիլ. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Rainey, Lee Dian (2010). Confucius & Confucianism: the essentials. Hoboken, New Jersey: John Wiley & Sons. էջ 15. ISBN 978-1-4051-8841-8.
  9. Rose, Stewart D. (2007). The Vegetarian Solution: Your Answer to Cancer, Heart Disease, Global Warming, and More. Book Publishing Company. էջ 123. ISBN 978-1-57067-205-7.
  10. BBC - Lily Allen and Friends
  11. Frommer's Barcelona, 2nd Edition. Peter Stone (2007). ISBN 978-0-470-09692-5
  12. Jha, Subhash K (2006 թ․ հունիսի 20). «Kareena turns vegetarian». The Times of India. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուսակերություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 615