Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուշ (այլ կիրառումներ)

Բուշ դամբանաթումբ անգլ.՝ Bush Barrow - Մեծ Բրիտանիայում վաղ բրոնզե դարի դամբանաթումբ (մ. թ. ա. 2000 թ.), որտեղ հայտնաբերվել է ոսկեղենի հարուստ գտածո, գտնվում է Լոնդոնից 130 կմ հարավ-արևմուտք, Ուիլտշիր (Wiltshire) կոմսությունում։ Առավել արժեքավորներից է Սթոունհենջին կից հնէաբանական հուշարձանների շարքում։ 1986 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում Սթոունհենջի հետ մեկտեղ։ Գտածոները ցուցադրվում են Ուիլտշիր կոմսության Դեվիզես քաղաքում։

Սթոունհենջ, Էյվբերի և կից հուշարձաններ
Bush Barrow*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Մեծ Բրիտանիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ i, ii, iii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1986  (10-րդ նստաշրջան)
Համար 373
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
Բուշ դամբանաթմբի գտածոներից՝ ոսկե մեծ շեղանկյան գծանկարը

Դամբանաթումբը պեղվել է 1808 թվականին[1]։ Գտնվել է տղամարդու կմախք, բազմաթիվ հուղակավորության նվերներով, այդ թվում ոսկե շեղանկյուն զարդեր, նետի և վահանի մնացորդներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Johnson, Anthony, Solving Stonehenge: The New Key to an Ancient Enigma pp 182—185 (Thames & Hudson, 2008) ISBN 978-0-500-05155-9

Տես նաև խմբագրել

  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 373
ռուս..անգլ..ֆր.