Բունրակու` (ճապ.՝ 文楽), հայտնի նաև ինչպես նինգյո ձյորուրի (人形浄瑠璃) («նինգյո»` նշանակում է տիկնիկ և «ձյորուրի»` երգվող պատմվածքի տարատեսակ). ճապոնական ավանդավան տիկնիկային թատրոնի տարատեսակ։

Պատմությունը խմբագրել

Տիկնիկային ներկայացման միացումը սամիսենի նվագակցությամբ ժողովրդական երգվող պատումի` ձյորուրիի հետ, տեղի է ունեցել ХVI դարի վերջից ХVII դ. սկզբին։ Թատրոնը սկսեց ծաղկել XVII դ. վերջինց XVIII դարը, հատկապես հայտնի երգիչ Տակեմոտո Գիդաուի Տիկամացու Մոնձաեմոնի հետ համամագործակցության շնորհիվ։ Տիկամացուի «Սիրահարների ինքնասպանությունը Երկնային ցանցերի կղզում» պիեսան (1703)` հիմնված սիրահարների իրական ինքնասպանության վրա, այնքան մեծ տարածում ուներ, որ երկրով մեկ ինքնասպանությունների ալիք էր բարձրացրել և այն պետականորեն արգելվեց։ Որպես պիեսի հիմք իրական, վերջերս տեղի ունեցած դեպքը վերցնելը հեղափոխական էր և իրոք ցնցել էր հանդիսատեսին։ Ամենահայտնի բունրակու պիեսը «Սամուրայական հավատարմության գանձարանը» (Կանադեոն Տյուսինգուրա), հերոսական արարքների, հավատարմության, վրեժի պատմություն է, որը հիմքն է դարձել նաև այսօր հայտնի կաբուկի պիեսի համար և շատ ֆիլմեր են հանվել նմանատիպ դեպքերի մասին։

Բունրակու անվանումը ծագել է ներկայացումների կազմակերպիչ Ուեմուրա Բունրակուենի անվանումից (1737—1810): 1872 թ. Օսակայում բացվել է Ճապոնիայի ամենամեծ թատրոնը ` անվանված նրա անունով, իսկ ցուցատախտակին գրված է. «Պետության կողմից թույլատրված բունրակու թատրոն»։

1956 թ. կառուցվել է բունրակու թատրոնի նոր կառույց, որում համադրվում էին ավանդական ճապոնական թատրոնի դասական տարրերը ամենաժամանակակից թատրոնային սարքավորումների հետ։ Այդ թատրոնը գործում է մինչ օրս։ Այժմ այն անվանվում է «Ասահիդզա», իսկ «Բունրակուն» պահպանվել է որպես այնտեղ ելույթ ունեցող խմբի անվանում։

Թատերախումբը ոչ միակի անգամ մասնատվել է, վերամիավորվել, կանգնել սնանկացման առջև։

1962 թ, սկսեցին բունրակու թատրոնի ելույթները երկրից դուրս։

1963 թ, ձևավորվեց «Բունրակու կյոկայ» ասոցացիան` պետական և մասնավոր կազմակերպությունների մասնակցությամբ, որը վարում էր թատրոնի գործերը։

1964 թ, թատրոնը ճանաչվեց որպես կարևոր մշակութային արժեք` գտնվող պետության հովանու տակ։

2003 թ, ՅՈւՆԵՍԿՕ-ն բունրակուն դասել է գլուխգործոցների պայմանական ցուցակի մեջ, որը պահպանման է եննթակա ըստ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիայի։ Այսպիսով, արվեստի այս տեսակը ճանաչվել է բավականին նշանակալի նաև Ճապոնիայի սահմաններից դուրս։

Բունրակուի տարրերը խմբագրել

Բունրակուի տիկնիկ խմբագրել

 

Բունրակու ներկայացումների տիկները պատրաստվում են մարդու 1/2 — 2/3 հասակի չափով։ Ոտքեր ունեն միայն տղա-տիկնիկները, բայց հազվադեպ։ Սովորաբար ոտքերի շարժման էֆեկտը ստեղծվում է հագուստի բազմաթիվ ծալքերի և շերտերի շարժման շնորհիվ, որոնք հագցրած են շրջանակին։ Սովորաբար տիկնիկը հավաքվում է ներկայացումից առաջ։ Կախված նրա դերից` ցանկացած շրջանակի վրա ամրացնում են համապատասխան գլուխը, ձեռքերը և ոտքերը։ Տիկնիկները կարողանում են թարթել, շարժել բիբերը և շրթունքները, ունքերը, լեզու հանել։ Ձեռքերը նույնպես շատ շարժուն են։ Տիկնիկը կարող է շարժել ցանկացած մատը։ Եթե կերպարը պետք է անի ինչ-որ բարդ գործողություն, օրինակ` թրի բարձրացումը և նետումը, արտիստը գտնում է պարզ լուծում, նա մտցնում է սեփական ձեռքը տիկնիկի թևքի հատվածը։

Գլուխ խմբագրել

Որոշ դերեի համար պահանջվում են բարդ կառուցված գլուխներ։ Ճապոնական լեգենդներում կան դարձվորներ, երևացող գեղեցիկ կանանց տեսքով։ Կտրուկ շարժմամբ, արտիստը շրջում է տիկնիկի գլուխը, և սպիտակ դեմքի փոխարեն հանդիսատեսը հանկարծակի տեսնում է աղվեսի դեմք, որը մինչ այդ թաքնված էր ծոծրակին մազերի ետևում։ Իսկ մեկ այլ չքնաղ տիկնոջ մոտ ընկնում է դեմքի ներքևի կեսը` բացելով արյունոտ ատամնավոր բերանը, սանրվածքից վեր են ելնում պոզերը, աչքերի կոպերը ձգվում են և դուրս են ցցվում արյունոտ աչքերը։

Մեկ այլ պիեսում հերոս-սամուրայները կռվում են թրերով։ Կռվի արդյունքումյ նրանցից մեկի դեմքը վիրավորվում է։ Սամուրայ-տիկնիկը կտրուկ շրջում է գլուխը, և այդ ժամանակ արտիստը պոկում է տղամարդկային գծերով տիկնիկի դրած դեմքը։ Հաջորդ պահին հանդիսատեսը տեսնում է բացված դեմքը` արյունոտված և այլանդակված։

Ամեն մի տիկնիկին վարում են երեք օպերատորներ։ Օմոձուկայը կամ գլխավոր կառավարողը, կառավարում է գլուխը և աջ ձեռքը, հիդարի-ձուկայը պատասխանատու է ձախ ձեռքի շարժման համար, իսկ ասի-ձուկայը` ոտքերի։

Գիդայու և սամիսենի նվագող ավագ վարպետը խմբագրել

Գլխավոր խամաճիկավարը տեսանելի է հանդիսատեսին,նա գլխավորն է և վառ հագուստ է հագնում։ Իսկ մնացած խամաճիկավարները անտեսանելի են, նրանք սև հագուստով են։ Մի քանի րոպե հետո ներկայացումի սկսվելուց հետո հանդիսատեսը դադարում է տեսնել օպերատորին, նրանց ուշադրությունը կենտրոնանում է տիկնիկների շարժման վրա։

Ներկայացումը գնում է երգիչ-պատմող գիդայուի ձայնի տակ և ռիթմիկ երեքլարանի սամիսենի ու հարվածային գործիքների նվագակցությամբ։ «Գիդայու» բառը ծագել է պատմիչներից մեկի` Տակեմոտո Գիդայուի անվանումից, որը թարգմանվում է ինչպես «արդարության ասացող»։ Գիդայուն խոսում է ներկայացման բոլոր տիկնիկների փոխարեն` փոփոխելով ձայնը։

Ըստ ավանդույթի, եթե գումարենք գլխավոր խամաճիկավարի, մեկնաբանողի և սամիսենի ավագ վարպետի տարիքները, ապա պետք է ստացվի 200 տարուց ավելի։

Գրականություն խմբագրել

Հղումներ խմբագրել

  • Кужель Ю. Л. (2013 թ․ փետրվարի 13). «Кукла требует игры». Японоведение в России. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  • Кужель Ю. Л. (2013 թ․ փետրվարի 13). «Пространство японского кукольного театра». Японоведение в России. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  • Video Clips of Bunraku Արխիվացված 2009-05-25 Wayback Machine(անգլ.)(ճապոներեն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բունրակու» հոդվածին։