Բուխուտի Ալեքսանդրի Զաքարիաձե (վրաց.՝ ბუხუტი ზაქარიაძე,հունիսի 14, 1913(1913-06-14) կամ հունիսի 13, 1913(1913-06-13)[1], Սանգաչալ, Բաքու, Ռուսական կայսրություն - փետրվարի 12, 1988(1988-02-12)[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի վրացի դերասան, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)[3]։

Բուխուտի Զաքարիաձե
վրաց.՝ ბუხუტი ზაქარიაძე
Ծնվել էհունիսի 14, 1913(1913-06-14) կամ հունիսի 13, 1913(1913-06-13)[1]
ԾննդավայրՍանգաչալ, Բաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 12, 1988(1988-02-12)[2] (74 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Բուխուտի Զաքարիաձեն ծնվել է 1913 թվականի հունիսի 13-ին Սանգաչալ գյուղում։ Ռեժիսոր Սերգո Զաքարիաձեի կրտսեր եղբայրն է[4]։

1930-1954 թվականներին աշխատել է Խոնսկի, Թելավի, Բաթումի, Սուխումի թատրոններում, Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնում։

1941-1946 թվականներին և 1954 թվականից հետո եղել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան։

Կինոյում սկսել է նկարահանվել 1950-ական թվականների կեսերից։ «Ազատագրում» կինոէպոպեայում կատարել է Ստալինի դերը (ֆիլմի նյութերը հետագայում օգտագործվել են «Մեծն զորավար Գեորգի Ժուկով», «Դարի ողբերգությունը» ֆիլմերում)։

Ֆիլմագրություն խմբագրել

Ճանաչում խմբագրել

  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Բուխուտի Զաքարիաձեն kino-teatr.ru կայքում
  4. Ю. В. Бондарев, О. И. Курганов, Ю. Н. Озеров. Освобождение: киноэпопея. Искусство (1973). OCLC 28033833. стр. 217.