Բուլղարիայի ֆուտբոլային միություն

Բուլղարիայի ֆուտբոլային միություն, կրճատ՝ ԲՖՄ (բուլղար․՝ Български футболен съюз), Բուլղարիայում ֆուտբոլի վերահսկողություն և կառավարում իրականացնող հասարակական կազմակերպություն։ Բուլղարիայի ֆուտբոլային ակումբների ասոցիացիան է, ԲՖՄ-ի կազմում են մտնում 44 պրոֆեսիոնալ և 490 սիրողական ակումբներ։

Բուլղարիայի ֆուտբոլային միություն
բուլղար․՝ Български футболен съюз
Երկիր Բուլղարիա
Հիմնված1923
ՆախագահBorislav Mikhailov?
Հավաքականի մարզիչLyuboslav Penev?
Կայքbfunion.bg(բուլղ.)

Հիմնադրվել է 1985 թվականի հունիսի 27-ին Սոֆիայում, ֆուտբոլը ղեկավարող մարմինների, որոնք գոյություն են ունեցել 1923 թվականից, և Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (1962-1985) իրավահաջորդն է։ Միությունը կառավարում է երկրում ֆուտբոլի զարգացումը, կազմակերպում է պաշտոնական առաջնություններ, պաշտպանում է ֆուտբոլային ակումբների հետաքրքրությունները, ներկայացնում է բուլղարական ֆուտբոլը միջազգային մակարդակում։ ԲՖՄ-ի գլխավոր նպատակն է տարածուն սպորտի զարգացումը, բուլղարական պրոֆեսիոնալ ֆուտբոլի բարձր մակարդակի պահպանումը, ֆուտբոլիստների բարոյական արժեքների դաստիարակությունը։

Բուլղարիան 1923 թվականից ՖԻՖԱ անդամ է[1], իսկ 1954 թվականից՝ ՈՒԵՖԱ անդամ[2]։

ԲՖՄ-ի հանձնարարությամբ Բուլղարիայում հիմնական ֆուտբոլային առաջնությունները անցկացնում են Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (Ա և Բ խմբերի առաջնություններ, Գավաթ և Սուպերգավաթ) և Սիրողական ֆուտբոլային լիգան (Բ խմբի առաջնություններ, մարզային առաջնություններ, Սիրողական լիգայի գաբաթ, բանակային, ուսանողական և կանանց առաջնություններ)։

Պատմական ժամանակագրություն խմբագրել

Երկրի հավաքականի ձեռքբերումներ խմբագրել

  • Օլիմպիադայի արծաթե մեդալ 1968
  • Օլիմպիադայի բրոնզե մեդալ 1956
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալ 1994
  • Աշխարհի առաջնության եզրափակիչ առաջնությունների մասնակից (7 անգամ)
  • Եվրոպայի առաջնության եզրափակիչ առաջնությունների մասնակից (2 անգամ)

ԲՖՄ ղեկավարություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բուլղարիայի ֆուտբոլային միության էջը ՖԻՖԱ-ի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  2. Բուլղարիայի ֆուտբոլային միության էջը ՈՒԵՖԱ-ի կայքում

Արտաքին հղումներ խմբագրել