Բուլղարիայի դրոշը իրենից ներկայացնում է սպիտակ, կանաչ, և կարմիր գույներով (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտեր ունեցող ուղղանկյուն պաստառ, լայնքի և երկայնքի 2։3 հարաբերակցությամբ։

Բուլղարիայի դրոշ
Տեսակազգային դրոշ
Երկիր Բուլղարիա
Իրավասության տարածքԲուլղարիա
ՕգտագործումԱզգային դրոշ և պետական վիմպել
Նշան🇧🇬
Հարաբերություն2:3
Ընդունված էնոյեմբեր 27, 1990
Գույներ     Սպիտակ     Կանաչ     Կարմիր
Պատկերված էդաշտ

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ սպիտակ, կանաչ և կարմիր գույներով դրոշն օգտագործվել է 1861-1862 թվականների Բուլղարական լեգեոնի կողմից, բայց նրանց դրոշի գույները զետեղված էին այլ դասավորությամբ, քան ներկայումս․ վերևում՝ կանաչ, մեջտեղում՝ սպիտակ, ներքևում՝ կարմիր։ Գույների հակառակ դասավորվածությամբ նման դրոշ օգտագործվել է Ֆիլիպ Տոտյուի կամավորական ջոկատի կողմից՝ 1876-1877 թվականների Սերբա-թուրքական պատերազմի տարիներին։

1870 թվականներին կանաչ-սպիտակ-կարմիր եռագույնը դարձավ Բուլղարական հեղափոխական կենտրոնական կոմիտեի կողմից։ 1879 թվականի ապրիլի 16-ին բուլղարական առաջին սահմանադրության 23-րդ հոդվածով հաստատվել է Բուլղարիայի դրոշը՝ սպիտակ-կանաչ-կարմիր եռագույնը։

1947-1990 թվականներին դրոշի վրա էր զետեղված Բուլղարիայի ժողովրդական հանրապետության զինանշանը[1]։ 1990 թվականին, համաձայն երկրի նոր սահմանադրության, զինանշանը հեռացվել է դրոշից։ Բացի այդ, հարաբերակցությունը 2:3-ից փոխվել է 3:5-ի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Tarnovo Constitution of 1879» (Bulgarian). Juridical Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)