Բուլղարիայի գիտությունների ակադեմիա

Բուլղարիայի գիտությունների ակադեմիա (բուլղար․՝ Българска академия на науките), գիտությունների ազգային ակադեմիա Բուլղարիայում։ Հիմնադրվել է 1869 թվականին։ Գտնվում է Սոֆիայում։ ԻՆքնուրույն կառույց է, ունի ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, արտասահմանյան անդամներ։ Հրատարակում և շրջանառության մեջ է դնում տարբեր գիտական աշխատանքներ, հանրագիտարաններ, բառարաններ, ամսագրեր և ունի սեփական հրատարակչատուն։

Բուլղարիայի գիտությունների ակադեմիա
ՀապավումBAS[1]
Տեսակգիտությունների ակադեմիա, ազատ հասանելիության հրատարակություն, ազգային ակադեմիա, կազմակերպություն և դպրոց
Հիմնադրվել է1869
Անդամ էInternational Federation for Information Processing?[2], Consortium of European Taxonomic Facilities?[3], Միջազգային գիտական խորհուրդ[4], Science Europe?[5], InterAcademy Partnership[6], International Union of Academies?[7] և Բոլոր եվրոպական ակադեմիաներ[8]
ՆախագահJulian Revalski?
Երկիր Բուլղարիա[9]
ՏեղագրությունՍոֆիա և Սոֆիայի համայնք
Պարգևներ
Կայքbas.bg(բուլղ.)(անգլ.)
Բուլղարիայի գիտությունների ակադեմիա (Բուլղարիա)##
Բուլղարիայի գիտությունների ակադեմիա (Բուլղարիա)
Բուլղարիայի գիտությունների ակադեմիա, Բուլղարիա
 Bulgarian Academy of Sciences Վիքիպահեստում

2012 թվականից ԲԳԱ նախագահում է Ստեֆան Վոդենիչարովը։

Պատմություն խմբագրել

Քանի որ Բուլղարիան եղել է Օսմանյան Կայսրության մի մասը, 1869 թվականի սեպտեմբերի 26-ին բուլղարացի էմիգրանտները Բրաիլայում, Ռումինական թագավորությունում հիմնադրել են Բուլղարական գրական ընկերություն, որի առաջին կանոնադիրներն են եղել՝

Հոգաբարձուների խորհուրդ

  • Նիկոլայ Ցենով, նախագահ
  • Վասիլակի Միհալիդի
  • Պետրակի Սիմով
  • Կոստակի Պոպովիչ
  • Ստեֆան Բերոն

Գործող անդամներ

  • Մարին Դրինով (1838-1906), նախագահ
  • Վասիլ Դրումև (1840-1901), անդամ
  • Վասիլ Ստոյանով (1839-1910), քարտուղար

Ստեղծման հաջորդ տարվանից սկսած Գրական հասարակությունը սկսեց թողարկել իր պարբերականը, 1871 թվականին ընտրեց իր առաջին պատվավոր անդամին՝ Գավրիլ Կրաստևիչին։

1878 թվականին Օսմանյան կայսրությունից Բուլղարիայի ազատականացումից հետո Գերագույն խորհրդի որոշմամբ Հասարակության նստավայրը Բրաիլայից տեղափոխվեց Սոֆիա։ 1893 թվականի մարտի 1-ին Բուլղարական գրական հասաարակութունը տեղափոխվեց իր սեփական կառույցը՝ Բուլղարիայի Գերագույն խորհրդի շենքի հարևանությամբ։ Ճարտարապետն է եղել Հերման Մեյերը[10] և շենքը ընդլայնվել է 1920-ական թվականներին[11]։

Բուլղարական գրական հասարակությունը իր ներկայիս անվանումը ձեռք է բերել 1911 թվականին և Իվան Գեշովը դարձել է Ակադեմիայի առաջին նախագահը։ 1913 թվականին Բուլղարիայի գիտությունների ակադեմիան դարձել է Սլավոնական ակադեմիաների և գիտական համայնքների միության անդամ, 1931 թվականին ընդունվել է Գիտական միությունների միջազգային խորհրդի կազմում։

Բաժիններ խմբագրել

ԲԳԱ ունի 9 հիմնական բաժիններ, որոնք դասակարգված են 3 խոշոր ճյուղերով. «Բնական, մաթեմատիկական, ճարտարագիտական գիտություններ», «Կենսաբանական, բժշկական և ագրարային գիտություններ» և «Սոցիալական և հումանիտար գիտություններ ու արվեստ», որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է անկախ գիտական ինստիտուտներից, լաբորատորիաներից ու այլ բաժիններից։

Մաթեմատիկական գիտություններ խմբագրել

Ֆիզիկա խմբագրել

Քիմիական գիտություններ խմբագրել

Կենսաբանական գիտություններ խմբագրել

Երկրաբանություն խմբագրել

Ճարտարագիտություն խմբագրել

Հումանիտար բաժիններ (Պատմա-մշակութային ժառանգություն և ազգային ինքնություն) խմբագրել

Սոցիալական գիտություններ («Մարդ և հասարակություն» բաժին) խմբագրել

Մասնագիտացված և աջակցող միավորներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://council.science/members/online-directory/
  2. http://ifip.org/index.php?option=com_content&task=view&id=125&Itemid=441&ref=6
  3. https://cetaf.org/members/cetaf-members
  4. https://council.science/member/bulgaria-bulgarian-academy-of-sciences-bas/
  5. https://www.scienceeurope.org/about-us/members/
  6. https://www.interacademies.org/network/member-academies
  7. https://web.archive.org/web/20240125131018/http://www.unionacademique.org/en/members
  8. https://allea.org/members
  9. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  10. Михайлова, Милена (2007 թ․ հունիսի 21). «Отново за историческата среда около храм-паметника "Св. Александър Невски"» (Bulgarian). Арх & Арт. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Иванов, Емил. «КУЛТУРНО-ИСТОРИЧЕСКОТО НАСЛЕДСТВО НА БЪЛГАРИЯ – ОПИТ ЗА КАТЕГОРИЗАЦИЯ НА КОНКУРСНОТО ДЕЛО В АРХИТЕКТУРАТА (1878-1944)» (PDF) (Bulgarian). СУ „Св. Климент Охридски” – Богословски факултет. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլղարիայի գիտությունների ակադեմիա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլղարիայի գիտությունների ակադեմիա» հոդվածին։