Բուլղարիայի բնական պատմության ազգային թանգարան

Բուլղարիայի բնական պատմության ազգային թանգարան (բուլղար․՝ Национален природонаучен музей, Natsionalen prirodonauchen muzey, НПМ, NMNHS), բնական պատմության թանգարան Բուլղարիայում։ Թանգարանը գտնվում է Սոֆիայում, ռուսական եկեղեցու հարևանությամբ։ Հիմնադրվել է 1889 թվականին և գործունեությամբ կապված է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի հետ։ Իր տեսակի մեջ համարվում է Բալկաններում առաջին և ամենամեծ թանգարանը։

Բուլղարիայի բնական պատմության ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան, բնագիտական թանգարան և գիտահետազոտական ինստիտուտ
Երկիր Բուլղարիա
ՏեղագրությունՍոֆիա
ՎայրՍոֆիա
Պատկանում էԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
ՀասցեTsar Osvoboditel Boulevard? (1)
Հիմնադրվել է1889
ՀիմնադիրՖերդինանդ I
Հավաքածուի չափսմոտ 1 500 000[1]
Կայքnmnhs.com(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան 400 կաթնասունների, ավելի քան 1200 տեսակի թռչունների, հարյուր հազարավոր միջատների և այլ անողնաշարավորների խրտվիլակներ, ինչպես նաև Բուլղարիայի օգտակար հանածոների պաշարների մեկ քառորդը։

Պատմություն խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1889 թվականին օտարերկրացի և բուլղարացի մասնագետների կողմից՝ այդ թվում 1913-1947 թվականներին թանգարանի տնօրեն Իվան Բուրեշի, որպես Բուլղարիայի արքայազն Ֆերդինանդի բնական պատմության թանգարան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում թանգարանի հավաքածուն տարհանվել է։ 1944 թվականին թանգարանի շենքն ավերվել է ամերիկյան ռմբակոծության ժամանակ։ 1946-1947 թվականներին շենքը վերականգնվել է։ 1947 թվականին թանգարանը դարձել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Կենդանաբանության ինստիտուտի մի մասը, 1974 թվականին՝ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի առանձին գիտական հաստատություն։

Գործունեություն խմբագրել

Ի լրումն թանգարանային հավաքածուների համալրման և պահպանման՝ թանգարանն անցկացնում է հետազոտական աշխատանք՝ կապված երկրի կենսաբանական պաշարների, երկրաբանության, էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության ուսումնասիրության հետ։ 1989 թվականից թանգարանը հրապարակում է «Բուլղարիայի բնության պատմություն» ամսագիրը։ Թանգարանում գործում է Բուլղարիայի թռչնաբանական ընկերությունը և չղջիկների հետազոտությունների և պահպանության խումբը։

Բաժիններ խմբագրել

 
Ամմոնիտի քարացած խեցի: Գտնվել է Բուլղարիայում 1932 թվականին: Տարիքը՝ 84 միլիոն, տրամագիծը՝ 1,44 մ

Բուլղարիայի բնական պատմության ազգային թանգարանի կազմում գործում են հետևյալ բաժինները՝

  • Ժամանակակից և բրածո կաթնասունների բաժին
  • Հանածո և ժամանակակից թռչունների բաժին
  • Ձկների բաժին
  • Երկկենցաղների և սողունների բաժին
  • Միջատների բաժին
  • Անողնաշարավոր ոչ-միջատակերների բաժին
  • Հանածո անողնաշարավորների բաժին
  • Հանքանյութերի և ժայռերի բաժին
  • Բույսերի բաժին

Ցուցանմուշներ խմբագրել

Թանգարանը տեղավորված է շենքի չորս հարկերում։ Առաջին հարկում ներկայացված են անկենդան բնության ցուցանմուշներ՝ ժայռեր, հանքային նյութեր, երկրորդ հարկում՝ կենդանի բնության հարստությունները։ Երրորդ հարկում ներկայացված է ժամանակակից կաթնասունների խրտվիլակների ցուցահանդեսը, այդ թվում բիզոնի և արջի։ 1937 թվականի տրամանկարը ներկայացնում է Ամերիկայի և Ասիայի հասարակածային անտառների խոշոր գիշատիչների կյանիքի տեսարաններ։ Ձկների սրահում ներկայացված են «Սև ծովի ձկների ֆաունան» և «Կուբայի կղզիների ափերի մարջանաձև խութերը»։

Ղեկավարություն խմբագրել

Տարբեր ժամանակներում թանգարանի տնօրեններ են եղել՝

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Боев, З. Създаването. 125 години Национален природонаучен музей при БАН. - Списание на БАН, 1: 53-58.
  • Българска академия на науките, Национален Природо научен музей. 2014.
  • Боев, З. Орнитологичните колекции на Националния природонаучен музей при БАН. - Historia naturalis bulgarica, 1991, 3: 37-48.
  • Боев, З. Националният природонаучен музей и природозащитата в България. - Historia naturalis bulgarica, 1993, 4: 78-86.
  • Боев, З. Националният природонаучен музей през годините. - Природа, БАН, 1994, 3: 88-94.
  • Боев, З. Птичите бисери на Националния природонаучен музей в София. - За птиците. Зима 1999-2000: 18.
  • Боев, З. Богатствата от света. - в. «Работническо дело», бр. 273/ 30.09.1989: 3

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլղարիայի բնական պատմության ազգային թանգարան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլղարիայի բնական պատմության ազգային թանգարան» հոդվածին։