Բուլղարիայի աշխարհագրություն

Բուլղարիա[4][5][6], տեղակայված է հարավ-արևելյան Եվրոպայում, սահմանակցում է Ռումինիայի, Սերբիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Հունաստանի, Թուրքիայի հետ և ողողվում է Սև ծովով։ Ռումինիայի հետ հյուսիսային սահմանը անցնում է Դանուբով մինչև Սիլիստրա։ Ընդհանուր առմամբ՝ Բուլղարիայի տարածքը կազմում է 110 550 կմ²[7][8]։ Երկիրը տեղակայված է Սև ծովի արևմտյան ծովափին, հյուսիսում սահմանակցում է Ռումինիայի, հարավում՝ Հունաստանի և Թուրքիայի, իսկ արևմուտքում՝ Սերբիայի հետ։ Չնայած համեմատաբար փոքր չափսերին, Բուլղարիայի լանդշաֆտը բավականին բազմազան է։ Անգամ երկրի ոչ մեծ շրջաններում կարելի է միանգամից տեսնել հովիտներ, սարահարթեր, բլուրներ, լեռներ, ջրամբարներ, կիրճեր և խորը գետային հովիտներ։ Բուլղարիայի աշխարհագրական կենտրոնը գտնվում է Ուզանա շրջանում։

Բուլղարիա
Բուլղարիայի քարտեզ
Բուլղարիայի քարտեզ
Մայրցամաք Եվրոպա
Շրջան Բալկանյան թերակղզի
Աշխարհագրական կոորդինատներ 43°00′ հս․ լ. 25°00′ ավ. ե.HGЯO
Մակերես
 - Ընդհանուր
 - Ջուր
104 աշխարհում
110 910 կմ²[1]
360 կմ²
Ափագիծ 354 կմ
Ցամայքային սահման 1 808 կմ
Սահմանակցում է Ռումինիա 608 կմ, Սերբիա 318 կմ, Հյուսիսային Մակեդոնիա 148 կմ, Հունաստան 494 կմ, Թուրքիա 240 կմ
Ջրային տնտեսական գոտի 200 կմ
Ամենաբարձր կետ Մուսալա, 2 925 մ [2]
Ամենացածր կետ Սև ծով, 0 մ
Ամենաերկար գետ Իսկիր, 368 կմ
Խոշորագույն լիճ Բուրգաս 27 կմ²
Հողօգտագործում
 - Վարելահող
 - Բազմամյա
  տունկեր
 - Անտառներ
   
 - Այլ

29,9 %

1,9 %

34 %
34,2 % (2005)
Կլիմա։ Չափավորից մինչև մերձարևադարձային
Ռելիեֆ։ հարթավայրեր, լեռներ, բլուրներ
Բնական ռեսուրսներ Երկաթ, մագնեզիում, ցինկ, պղինձ, ոսկի, կապար, կալիում, արծաթ, բնափայտ, ածուխ, հիդրոէներգետիկա
Տարերային աղետներ երկրաշարժեր (որոշ շրջաններում)
Շրջապատող միջավայրի խնդիրներ Մթնոլորտի և ջրոլորտի աղտոտում[3]

Աշխարհագրական կոորդինատներ` 43° հս․. լ. 25° ավ. ե.HGЯO

Սահմաններ խմբագրել

Չնայած նրան, որ իր գոյության առաջին հարյուրամյակում պատմական իրադարձությունները հաճախ պատճառ են հանդիսացել Բուլղարիայի ազգային սահմանների փոփոխության համար, լանդշաֆտի բնական առանձնահատկությունները նրա սահմանների մեծ մասը սահմանել են 1944 թվականից հետո, բայց դրա հետ կապված մարդկանց ոչ մի խումբ չի կրել որևէ կարևոր տնտեսական դժվարություններ։ Մինչպատերազմյան Բուլղարիայում բնակիչների մեծ մասը եղել են էթնիկ բուլղարացիները, չնայած նրան, որ Բուլղարիան տարբեր ժամանակներում ապրել է բազմաթիվ գաղթեր։ Սահմաններից ոչ մեկը պաշտոնապես չի առարկվել 1991 թվականից հետո, սակայն ազգայնական տրամադրված բուլղարացիները շարունակում են համարել, որ Բուլղարիային պետք է պատկանի Մակեդոնիայի մի մասը, որը այսօր բաժանված է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության և Հունաստանի միջև։

Բուլղարիայի սահամնների երկարությունը կամզում է 2 264 կմ։ Գետային սահմանը հաշվվում է 680 կմ, իսկ սևծովյան ափը՝ 400 կմ, հարվային և արևմտյան սահմանները հիմնականում սահմանված են լեռնաշղթաներով։ Հյուսիսում սահմանակցում է Ռումինիայի, հարավում՝ Հունաստանի և Թուրքիայի, իսկ արևմուտքում՝ Սերբիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Ռումինական սահմանը անցնում է Դանուբ գետի երկայնությամբ երկրի հյուսիս-արևելյան սահմանից 464 կմ երկարության վրա մինչև Սիլիստրա քաղաքը, իսկ հետո գնում է 136 կմ հարավ-արևմուտք։ Դանուբը բուլղարական կողմում իր սուր լանջերով և ռումինականում ցածրադիր ճահճացած մարզով Եվրոպայի գետային սահմաններից ամենատպավորիչներից մեկն է։ Դոբրուդջայով անցնող սահմանի մի մասը վիճելի է եղել և մի քանի անգամ փոփոխվել է միջազգային պայմանագիրներով։ Այդ գործընթացում մեծ ազդեցություն են ունեցել բնիկները, որոնք ընտրել են այն կողմը, որտեղ գերադասել են ապրել։ Հարավային սահմանները անցնում են Հունաստանով և Թուրքիայով, հունական սամանների երկարությունը կազմում է 491 կմ, իսկ թուրքական սահմանների երկարությունը՝ 240 կմ։

Տարածք և սահմաններ խմբագրել

Մակերես՝
Ընդամենը՝ 110 910 կմ²
Ցամաք՝ 110 550 կմ²
Ջուր՝ 360 կմ²

Ցամաքային սահմաններ՝
Ընդմենը՝ 1 808 կմ
Ըստ երկրների՝ Հունաստան 494 կմ, Հյուսիսային Մակեդոնիա 148 կմ, Ռումինիա 608 կմ, Սերբիա 318 կմ, Թուրքիա 240 կմ

Ափագիծ՝ 354 կմ

Ջրային գոտի՝
Հատուկ ջրային գոտի՝: 24
Տնտեսական գոտի՝ 200
Երկրային ջրեր: 12

Բարձրություն՝
Ամենացածր կետ՝ Սև ծով 0 մ
Ամենաբարձր կետ՝ Մուսալա 2 925 մ

Ռեսուրսներ և հողօգտագործում խմբագրել

Բնական ռեսուրսներ՝ Բոքսիտներ, Երկաթ, մագնեզիում, ցինկ, պղինձ, ոսկի, կապար, կալիում, արծաթ, բնափայտ, ածուխ, հիդրոէներգետիկա

Հողօգտագործում՝
'Վարելահող՝ 43 %
Մշտական հացահատիկային մշակույթներ՝ 2 %
Արոտավայրեր՝ 14 %
Անտառներ՝ 38 %
Այլ՝ 3 % (1999)

Ոռոգվող հողեր՝ 12 370 կմ² (1993)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Penin, Rumen (2007). Природна география на България [Natural Geography of Bulgaria] (Bulgarian). Bulvest 2000. էջ 18. ISBN 978-954-18-0546-6.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Musala». Българска енциклопедия А-Я (Bulgarian). Bulgarian Academy of Sciences / Trud. 2002. ISBN 954-8104-08-3. OCLC 163361648.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Kanev, Petar (2009). «Bulgaria from space: Logging, concrete and hope». *8* Magazine (Bulgarian) (2/09).{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Donchev & Karakashev 2004, էջեր. 55, 59–61
  5. Donchev & Karakashev 2004, էջեր. 57–58
  6. «Ecoregions of Bulgaria». The Encyclopedia of Earth. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
  7. Donchev & Karakashev 2004, էջ. 16
  8. «Geographic Position and Borders of Bulgaria». Topics of Geography of Bulgaria. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • География на България. Физическа и иконоմическа география. АИ "մарин Дринов". 1997.
  • География на България. "ФорКоմ". 2002. ISBN 9544641238.
  • Дончев (Donchev), Дончо (Doncho); Каракашев (Karakashev), Христо (Hristo) (2004). Теմи по физическа и социално-иконоմическа география на България (Topics on Physical and Social-Economic Geography of Bulgaria) (Bulgarian). София (Sofia): Ciela. ISBN 954-649-717-7.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլղարիայի աշխարհագրություն» հոդվածին։