Բուենոս Այրեսի մետրոպոլիտեն

Բուենոս Այրեսի մետրոպոլիտեն (իսպ.՝ Subterráneo de Buenos Aires), Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում գտնվող արագընթաց տրանսպորտի համակարգ։ Մետրոպոլիտենի առաջին գիծը (Մայիսյան հրապարակ-Միսերերե հրապարակ), որը բացվեց 1913 թվականի դեկտեմբերի 1-ին, Լատինական Ամերիկայի, Հարավային կիսագնդի և իսպանախոս աշխարհի առաջին մետրոպոլիտենն էր[3]։ Մադրիդի մետրոպոլիտենը բացվեց միայն 5 տարի անց՝ 1919 թվականին[4][5]։

Բուենոս Այրեսի մետրոպոլիտեն
իսպ.՝ Subterráneo de Buenos Aires
Изображение логотипа
Տեսակմետրոպոլիտեն
ԿառավարիչEmova?
Երկիր Արգենտինա
ՔաղաքԲուենոս Այրես
Բացման տարեթիվդեկտեմբերի 1, 1913
Գծերի երկարություն51.4 կմ[1]
58.8 կմ՝ ներառյալ Պրեմետրոն[1]
Երկաթուղագծի լայնություն1435 մմ
Կայարանների քանակ83[1]
100՝ ներառյալ Պրեմետրոն
Գծերի քանակ6[1]
ԳծերLine A?, Line B?, Line C?, Line D?, Line E?, Line H?, PreMetro?, Line F?, Line G? և Line I?
Ուղևորահոսքը մեկ օրում1 միլիոն[2]
buenosaires.gob.ar/subte(իսպ.)
 Buenos Aires Metro Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Բուենոս Այրեսը ստորգետնյա տրանսպորտի համակարգով զինելու շուրջ քննարկումները սկսվել են 19-րդ դարի վերջից, քանի որ տրամվայները, որոնք գործում էին քաղաքում 1870 թվականից, ծանրաբեռնված էին։

1909 թվականին Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը պայմանագիր կնքեց Անգլո-Արգենտինական տրամվայների ընկերության հետ՝ որպեսզի առաջիկա 80 տարում մետրոպոլիտենի 3 գիծ շահագործման հանձնվի՝

  • Մայիսյան հրապարակից մինչև Առաջին խունտայի շենք (այժմ՝ A գիծ)
  • Կոնստիտուսիոնից մինչև Ռետիրո (այժմ՝ С գիծ)
  • Մայիսյան հրապարակից մինչև Պալերմո (այժմ՝ D գիծ)

Ընկերությունը կառուցեց միայն մեկ գիծ։ Մետրոպոլիտենի առաջին գիծը, որն անցնում էր Մայիսյան հրապարակից մինչև Միսերերե հրապարակ, բացվեց 1913 թվականի դեկտեմբերի 1-ին։ Մինչև 1914 թվականի ապրիլի 1-ը գիծը կառուցվեց մինչև Ռիո դե Ժանեյրո կայարան, իսկ հուլիսի 1-ը՝ մինչև Առաջին խունտայի շենքը։

1912 թվականին Լակրոսե Էրմանոս ընկերությունն իրավունք ստացավ կառուցել մետրոպոլիտենի 2-րդ գիծը, որն այժմ կոչվում է B գիծ։ Գիծը բացվեց 1930 թվականի հոկտեմբերի 17-ին։

1933 թվականին Հասարակական աշխատանքների և ֆինանսների իսպանաամերիկյան կազմակերպությունը (CHADOPYF) սկսեց մետրոպոլիտենի մնացած գծերի կառուցումը[6]։

1939 թվականից մետրոպոլիտենը Բուենոս Այրեսի Տրանսպորտային կորպորացիայի ենթակայության տակ էր գտնվում, 1952 թվականից՝ Բուենոս Այրեսի Տրանսպորտի գլխավոր վարչության, իսկ 1963 թվականից՝ «Մետրոպոլիտեն Բուենոս Այրես» կազմակերպության[4]։

1994 թվականին այն ժամանակվա նախագահ Կարլոս Սաուլ Մենեմի որոշմամբ՝ մետրոպոլիտենը հանձնվեց Metrovías SA ընկերության իրավասությանը։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Nuestra compañía - ¿Qué hacemos?» [Our Company - What We Do] (Spanish). Metrovias. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Aumentó un 12% la cantidad de usuarios que usan el subte a diario Արխիվացված 2016-05-08 Wayback Machine, La Nacion, 7 May 2015.
  3. Se cumplieron 100 años del primer viaje en subte Արխիվացված 2015-05-25 Wayback Machine - Ambito, 1 December 2013.
  4. 4,0 4,1 La historia de 100 años del primer subte de América del Sur Արխիվացված 2015-09-24 Wayback Machine - Perfil, 1 December 2013.
  5. Background and Inauguration in 1919 Արխիվացված 2018-06-16 Wayback Machine - Metro de Madrid]
  6. Antecedentes, Inicios, Desarrollo de la red y Líneas Արխիվացված 2012-05-20 Wayback Machine (in Spanish). Retrieved 2010-11-03.

Արտաքին հղումներ խմբագրել