Բուդդա

բուդդիզմի հիմնադիր

Գաութամա Բուդդա (ոչ վաղ քան մ.թ.ա. 7-րդ դար և ոչ ուշ քան մ.թ.ա. 5-րդ դար, Լումբինի, Շաքյա - ոչ վաղ քան մ.թ.ա. 6-րդ դար և ոչ ուշ քան մ.թ.ա. 4-րդ դար, Քուշինագար, Malla), հայտնի նաև որպես Սիդհարթա Գաութամա [sid̪ːʱɑːrt̪ʰə gəut̪əmə], Շակյամունի Բուդդա[1] կամ պարզապես Բուդդա՝ պայմանավորված բառի մեջ ճգնավորի (սրամանա) և իմաստունի[2] իմաստային երանգավորումով, որի վրա էլ հիմնված են Բուդդիզմի ուսմունքները[3]։ Ենթադրվում է, որ Բուդդան հիմնականում ապրել և ուսուցանել է հնագույն Հնդկաստանի արևելյան մասում մ.թ.ա. 6-4-րդ դարերն ընկած ժամանակահատվածում[4]։

Բուդդա
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան մ.թ.ա. 7-րդ դար և ոչ ուշ քան մ.թ.ա. 5-րդ դար
ԾննդավայրԼումբինի, Շաքյա
Մահացել էոչ վաղ քան մ.թ.ա. 6-րդ դար և ոչ ուշ քան մ.թ.ա. 4-րդ դար
Մահվան վայրՔուշինագար, Malla
ՔաղաքացիությունՇաքյա
Կրոնբուդդայականություն
Ազդվել էDīpankara Buddha?
Մասնագիտությունբհիկու, փիլիսոփա, կրոնների հիմնադիր, կրոնական առաջնորդ, գրող, սոցիալական բարեփոխիչ, հոգևոր ուսուցիչ, հոգեբույժ, հոգեբան և քարոզիչ
ԱմուսինՅաշոդհարա
Ծնողներհայր՝ Շուդդհոդանա, մայր՝ Maya?
ԵրեխաներՌահուլա
 Shakyamuni Buddha Վիքիպահեստում

Գաութաման ուսուցանել է զգայական հաճույքի և ծանր ճգնավորության միջև առկա Միջին ճանապարհը, մի բան, որ տարածված էր իր տարածաշրջանում՝ ամփոփված սրամանա շարժման մեջ։ Հետագայում նա դասավանդել է արևելյան Հնդկաստանի այլ շրջաններում, ինչպես օրինակ՝ Մագադհայում և Քոսալայում [5][6]։

Գաութաման Բուդդայականության գլխավոր կերպարն է։ Բուդդայականության մեջ նա ունի լուսավորյալ ուսուցչի հռչակ, մեկը, ով հասել է Բուդդայության լիակատար աստիճանին, սփռել է իր խոհերը՝ օգնելու զգացական էակներին՝ վերջակետ դնելու վերածնությանը և տառապանքին։

Մայա Դեվի տաճար (Maya Devi temple)

Բուդդիստները հարում են այն կարծիքին, որ Բուդդայի կյանքի վերաբերյալ տեղեկություններ, զրույցներ և վանական կանոններ ամբողջապես ամփոփվել են միայն վերջինիս մահվանից հետո և այդպես պահպանվել են նրա հետևորդների հիշողության մեջ։ Նրան վերաբերող ուսմունքների տարբեր հավաքածուներ փոխանցվել են խոսքային ավանդույթի եղանակով և առաջին անգամ գրի են առնվել մոտավորապես 400 տարի անց։

Պատմական Սիդհարթա Գաութամա խմբագրել

 
Հնդկաստանի հնագույն թագավորությունները և քաղաքները Բուդդայի ժամանակ

Գիտնականնները դժվարանում են անհիմն եզրակացություններ անել Բուդդայի կյանքին վերաբերող պատմական փաստերի վերաբերյալ։ Նրանցից շատերը ընդունում են, որ նա ապրել, ուսուցանել և ստեղծել է վանական կարգ ու կանոն Մահաջապանդայի դարաշրջանում Բիմբիսարի՝ Մագադա կայսրության տիրակալի թագավորության ժամանակ (մ.թ.ա  558 – 491, կամ 400)[7][8][9] և մահացել է Աջաթասաթրուի կառավարման վաղ շրջանում, ով Բիմբիսարի հաջորդն էր՝ այսպիսով դարձնելով իրեն Մահավիրայի Ջայնիզմի Տիրտանկարայի[10][11] երիտասարդ ժամանակակիցը։ Վեդիկ բրահմիններից բացի, Բուդդայի կյանքը համընկել է Սրամանա ազդեցիկ մտքի դպրոցների ծաղկման հետ՝ Աջիվիկա [Ājīvika], Կարվակա [Cārvāka], Ջայնիզմ [Jainism], և Աջնանա [12]։ Բրահմաջալա Սութթան արձանագրում է 62 նմանատիպ մտքի դպրոցների մասին։ Այն նաև ազդեցիկ մտածողների ժամանակաշրջան էր՝ Մահավիրա (Պալի Կանոնում[13] `Նիգանթա Նատափութթա), Պուրանա Կասապա, Մակխալի Գոսալա, Աջիթա Քեսակամբալի, Պակուդհա Կաչայանա, և Սանյայա Բելաթհապութթա, ինչպես նշվում է Սամանապալլա Սութթայում, որի հայացքներին Բուդդան ամենայն հավանականությամբ ծանոթ է եղել[14][15][note 1]: Իսկապես, Սարիպուտտան և Մոգալանան՝ Բուդդայի երկու գլխավոր աշակերտները նախկինում Սանյայա Բելաթհապուտայի աշակերտներն են եղել։ Սկեպտիկ [17] և Պալի կանոնը հաճախ պատկերում է Բուդդային բանավիճելիս հակառակորդ մտքի դպրոցների կողմնակիցների հետ։  Առկա է նաև բանասիրական վկայություն, որը փաստում է, որ երկու վարպետները՝ Ալարա Կալաման և Ուդդակա Ռամապուտտան, իսկապես պատմական կերպարներ են եղել և ամենայն հավանականությամբ սովորեցրել են Բուդդային մեդիտացիոն տեխնիկայի երկու տարբեր ձևեր։ [18] Այսպիսով, Բուդդան պարզապես այդ ժամանակաշրջանի սրամանա փիլիսոփաներից մեկն էր [19]։ Մի ժամանակաշրջանում, երբ մարդու սրբությունը չափվում էր ճգնավորության մակարդակով[20], Բուդդան ավելի շատ բարեփոխիչ էր սրամանա շարժման մեջ, քան Վեդիկ Բրահմինիզմի հակառակորդը[21]։

Չնայած մեծապես ընդունված է «ծնունդ, հասունություն, ուրացում, որոնում, արթնացում և ազատագրում, ուսուցում, մահ» հասկացությունների ընդհանուր հաջորդականությունը[22][Հղում աղբյուրներին], ավելի քիչ փոխզիջում կա ավանդական կենսագրություններում [23][24] պարունակվող շատ մանրամասների ճշմարտացիության վերաբերյալ։

 
Բուդդան Օտգոնբայար Էրշույի կողմից

Գաութամայի կյանքի և մահվան ժամակաշրջանը անորոշ է։ 20-րդ դարի վաղ շրջանի շատ պատմաբաններ նրա կյանքի ժամանակաշրջանը թվագրում են մոտավորապես մ.թ.ա 563-483 թթ[25][26]։ Վերջերս նրա մահը թվագրվում է ավելի ուշ՝ մ.թ.ա 411-400 թթ., մինչդեռ 1988 թ-ին այս հարցին նվիրված գիտաժողովի ժամանակ[27][28][29], մեծամասնությունը առաջ է քաշել հստակ կարծիքներ՝ Բուդդայի մահը թվագրելով մ.թ.ա 400 թվականից 20 տարի առաջ կամ հետո։ Այնուամենայնիվ, այս այլընտրանքային ժամանակագրությունները չեն ընդունվել բոլոր պատմաբանների կողմից[25][30][note 2]:

Վաղ տեքստերի վկայությունը առաջարկում է, որ Սիդհարթա Գաութաման ծնվել է Շակյա տոհմում, մի համայնքում, որը ծայրամասային էր թե աշխարհագրապես, թե մշակութապես արևելյան Հնդկաստանի աշխարհամասից մ.թ.ա 5-րդ դարում:[35] Այն կամ փոքր հանրապետություն է եղել, կամ խմբիշխանություն, և նրա հայրը ընտրված ցեղապետ էր կամ օլիգարխ:[35] Բուդդիստական ավանդության համաձայն Գաութաման ծնվել է Լումբինիում, այժմյան Նեպալում, և մեծացել է Կապիլվաստույի Շակյա մարաքաղաքում, որը կամ այսօրվա Տիլաուրակոթն է (Նեպալ), կամ Պիպրահվան (Հնդկաստան)։ [note 4] Նա ձեռք է բերել իր լուսավորյալ կրթությունը Բոդհ Գայայում, իր առաջին քարոզներն է կարդացել Սարնատում և մահացել է Կուշինագարում։

Գաութամայի կյանքին վերաբերող կամ դրանից մի քանի դարեր անց իրադարձությունների մասին ոչ մի գրային արձանագրություն չի գտնվել։ Ասոկայի (մ.թ.ա 269- 232 թթ.) մակագրություններից մեկը նշում է կայսրության՝ Բուդդայի ծննդավայր Լումբինի ուխտագնացության մասին։ Մեկ այլ հրովարտակ նշում է որոշ Դհամա տեքստերի վերնագրեր, որոնք հաստատում են Բուդդիստական ավանդության գոյությունը նախքան Մաուրյա դարաշրջանը։ Այս տեքստերը կարող են համարվել Պալի կանոնի [55][56] [note 5] նախակարապետը։ Բուդդիստական ամենահին պահպանված ձեռագրերը Գանդհարան բուդդիստական տեքստերին են, որոնք ըստ արձանագրությունների հայտնաբերվել են արևելյան Աֆղանստանում Հադդայի՝ Ջալալաբադի շրջակա տարածքում և այժմ պահպանվում են Բրիտանիայի գրադարանում։ Նրանք շարադրված են Գանդհարի լեզվով, Խարոստհի ձեռագրով՝ գրված կեչու թվով 27 փայտի վրա և թվագրվում են մ.թ.ա. առաջին դարից մինչև երրորդ դարը[58]։

Բանասիրական վկայությունների համաձայն, հնդկագետ և Պալի գիտակ Օսկար ֆոն Հինուբերը նշում է, որ որոշ Պալի սուտաներ ներառում են շատ արխայիկ տեղանուններ, շարահյուսական կաղապարներ և պատմական նշանակության տվյալներ՝ մոտ Բուդդայի կյանքի ժամակաշրջանին, ներառյալ Մահապարինբանա Սուտան, որն ընդգրկում է Բուդդայի կյանքի վերջին օրերի մասին մանրամասն հաշվետվություն։ Հինուբերը նշում է տեքստի գրման թվական՝ ոչ ավելի ուշ քան մ.թ.ա. 350-320 թթ, որը թույլ է տալիս արձանագրելու իրադարձությունների վաղեմության մոտավորապես 60 տարվա "ճիշտ պատմական հիշողության" մասին, եթե իհարկե Բուդդայի կյանքի ժամանակաշրջանի "Կարճ ժամանակագրությունը" ընդունվի (բայց նաև հիշեցնում է, որ նման տեքստը սկզբնապես համարվել է ավելի շատ վարքագրություն, քան պատմական իրադարձությունների ճշգրիտ արձանագրություն[59][60]։

Ավանդական կենսագրություններ խմբագրել

Կենսագրական աղբյուրներ խմբագրել

Սիդհարթա Գաութամայի կյանքի մասին աղբյուրները շատ բազմազան են, երբեմն նաև հակասական և ավանդական կենսագրություններ։ Դրանց շարքին են պատկանում Բուդդաքարիտան, Լալիտավիստարա Սուտրան, Մահավաստուն և Նինադականտան [61]։ Դրանցից Բուդդաքարիտան [62][63][64] ամենավաղ կենսագրությունն է, էպիկական պոեմ՝ գրված Ասվագոսայի կողմից առաջին դարում[65]։ Լալիտավիստրան հաջորդ ամենահին կենսագրությունն է, Մահայանա/ Սարվաստիվադա կենսագրությունը թվագրվում է մինչև 3-րդ հազարամյակ[66]։ Մահասամգիկա Լոկոտարավադա ավանդությունից Մահավաստուն մեկ այլ խոշոր կենսագրություն է՝ աստիճանականորեն շարադրված մինչև մ.թ.ա. 4-րդ դարը[67]։

 
Մայան հրաշքով ծնունդ է տալիս Սիդհարթային։ Սանսկրիտ, գիր արմավենու տերևի վրա, Նալանդա Բիհար, Հնդկաստան, Պալայի ժամանակաշրջան:

Բուդդայի Դարմագուպտակա կենսագրությունը ամենաամբողջական է, այն ունի Աբհինիսկրամանա Սուտրա վերնագիրը և այդ ժամանակաշրջանի՝  մ.թ.ա. 3-րդ և 6-րդ դարերն ընդգրկող տարբեր չինական թարգմանություններ։ Նիդանակաթան Շրի Լանկայում Տերավադա ավանդույթից է և շարադրվել է Բուդդագհոսայի կողմից 5-րդ դարում[68]։

Կանոնական աղբյուրներից է գալիս Ջաթակայի պատմությունները, Մահապադանա Սուտտան և Աքարիյաբուտա Սուտան, որոնք ներառում են կարծիքներ, որ հնարավոր է հին են իրենց տեսակի մեջ, բայց ամբողջական կենսագրություններ չեն։ Ջաթական պատմում է Գաութամայի նախկին՝ որպես բոդհիսատվա կյանքերի մասին և դրա մասին առաջին ժողովածուն թվագրվում է վաղ բուդդիստական տեքստերի ժամանակաշրջանին համահունչ[69]։ Թե՛ Մահապադանա, և թե՛ Աքարիյաբութա Սուտտանպատմում են Գաութամայի կյանքի առեղծվածային իրադարձությունների մասին, ինչպես օրինակ՝ բոդհիստավայի ծագումը Տուսիտա դրախտից մինչև մոր արգանդ։

Ավանդական պատկերների բնույթը խմբագրել

 
Մայայի երազը Գաութամայի ծննդի կապակցությամբ

Վաղ բուդդիստական տեքստերում՝ նիկայաներում և ագամաներում, Բուդդան չի պատկերվում որպես ամենագետ և ոչ էլ որպես հավերժական մշտագո էակ[70]։ Բհակհու Անալայոյի համաձայն Բուդդայի ամենագիտությունը  (նրան և նրա կենսագրությունը զրպարտելու աճող միտումի հետ միասին) գտնվել են ավելի ուշ Մահայանա սուտրայում, նաև Պալի հիշատակագրություններում կամ տեքստերում, ինչպես օրինակ՝ Մահավաստուն[70]։ Սանդակա Սուտտայի մեջ Բուդդայի աշակերտ Անանդան առաջ է քաշում փաստարկ այն ուսուցիչների դեմ, ովքեր կարծում են , որ իրենք ամենագետ են[71], մինչդեռ Տեվիջավաքհագոտա Սուտտայի մեջ Բուդդան հավաստում է, որ երբեք չի հռչակել իրեն ամենագետ, փոխարենը նա համարել է իրեն բարձրագույն գիտելիքների տեր (Abhijñā)[72] : Պալի Նիկայասի ավելի վաղ կենսագրական նյութը կենտրոնանում է Բուդդայի՝ որպես սրամանայի կյանքի վրա և նրա՝ տարբեր ուսուցիչների օգնությամբ լուսավորականության փնտրտուքների, օրինակ՝ Ալարա Կալամայի և նրա 45 տարվա ուսուցչի կարիերայի մասին[73]։

 
Լումբինիում՝ Նեպալում Գաութամա Բուդդայի ծննդավայրը. սրբավայր նաև շատ ոչ բուդդիստների համար:

Գաութամայի ավանդական կենսագրությունները ընդհանուր առմամբ ներառում են տարբեր հրաշքներ, գուշակություններ և գերբնական իրադարձություններ։ Բուդդայի կերպարը այս ավանդական կենսագրություններում հաճախ ունի ամբողջապես մշտագո և կատարելագործված էակի իմաստ, կերպար, որն անխորտակելի է աշխարհիկ աշխարհի կողմից։ Մահավաստուում Գաութամայի մասին ասվում է, որ նա, չնայած աշխարհի հետ ներդաշնակ համապատասխանության մեջ լինելուն, օժտված էր վերերկրային ունակություններով՝ ներառյալ նրա առանց ցավի լույս աշխարհ գալը և առհասարակ բեղմնավորումը առանց հարաբերությունների, քնի, ուտելիքի, դեղամիջոցների, լոգանքի հանդեպ պահանջների բացակայությունը, ամենգիտությունը և <<կարման փոխելու>> ունակությունը[74]։ Այնուամենայնիվ, Բուդդայի կյանքի վերաբերյալ բնույթով ավելի հասարակ տեղեկություններ հավաքվել են ավադական աղբյուրներից։ Արդի ժամանակներում փորձեր են կատարվել՝ ձևավորելու Սիդդհարթա Գաութամայի կյանքի մասին աշխարհիկ ըմբռնում՝ նրա վաղ կենսագրականներից փորձելով մի պահ պարզապես անտեսել ավանդական գերբնական տարերը։ Անդրեյ Սկիլթոնը գրում է, որ Բուդդան Բուդդիստական ավանդությունների կողմից պատմականորեն երբեք չի համարվել սոսկ որպես մարդ արարած։ Հատկանշական է, որ չնայած ժամանակակից Թերավադա ուսմունքներին հակառակ լինելուն (հաճախ որպես արևմուտքի կասկածամիտ աշակերտներին խաղաղացենու միջոց)՝ Բուդդան երբեք չի դիտարկվել միայն որպես մարդու կերպար։ Օրինակ՝ Բուդդան շատ հաճախ նկարագրվում է մահապուրսայի՝ գերմարդու 32 հիմնական և և 80 նշաններ ունեցողի կերպարով, սակայն Բուդդան ժխտել է իր Աստված կամ մարդ լինելը, դեռ ավելին, Մահապարինիբբանա Սուտտայում նա հաստատում է, որ նա կարող էր հավերժական ապրել, եթե միայն լիներ դրա անհրաժեշտությունը[75]։

Հին հնդկական ժողովուրդին առանւնապես չի հետաքրքրել ժամանակագրությունը, քանի որ նրանք ավելի շատ կենտրոնացած են եղել փիլիսոփայության վրա։ Բուդդիստական տեքստերը արտացոլում են այս հակումը՝ հավաստելով, որ այն, ինչ է սովորեցրել Բուդդան վեր է նրա կյանքի իրադարձություններից և ժամանակագրությունից։ Այս տեքստերը պարունակում են Հնդկաստանի մշակույթի և առօրեական կյանքի վերաբերյալ նկարագրություններ, որոնք հաստատում են Ջայնիզմի սուրբ գրությունները և, հետևապես, դարձնում են Բուդդայի կյանքը Հնդկաստանի պատմության մեջ ամենավաղ ժամանակաշրջանը, որից սկիզբ են առնում ամենակարևոր իրադարձությունները[76]։ Բրիտանացի հեղինակ Կարեն Արմսթրոնգը գրում է այն մասին, որ չնայած շատ քիչ տեղեկություն կա, որ կարող է համարվել պատմականապես հիմնավոր, վստահորեն կարող ենք ասել, որ Սիդդհարթա Գաութաման գոյություն է ունեցել որպես պատմական կերպար [77]։ Միքայել Քաիթերսը մի քայլ առաջ է գնում՝ հավաստելով, որ «ծնունդ, հասունություն, ուրացում, որոնում, արթնացում և ազատագրում, ուսուցում, մահ» հասկացությունների հաջորդականության ամենաընդհանրական նկարագիրը ոչ այլ ինչ է, քան ճշմարիտ[78]։

Կենսագրություն խմբագրել

Բեղմնավորում և ծնունդ խմբագրել

Բուդդիստական ավանդույթը Բուդդայի ծննդավայր է համարում Լումբինիт, որն այսօր գտնվում է այժմյան Նեպալում[79] [note 4]: Նա մեծացել է Կապիլավաստու, [note 4] որին ներկայիս համապատասխանող տեղավայրը ճշգրիտ չէ [80]։ Հավանաբար այն կարող է լինել կամ Պիպրահվաт, Ուտար Պրադեշг՝ այժմյան Հնդկաստանում [81], կամ էլ Տիլաուրակոթը՝ ներկայիս Նեպալում [82]։ Երկու տեղավայրերն էլ պատկանել են Սակյա երկրամասին և գտնվում են իրարից 15 մղոն հեռավորության վրա [82]:

 
Արքայազն Սիդհարթայի մեկնումը

Գաութաման ծնվել է որպես Կշատրիյա [83][note 6] , Սուդդհոդանի որդի, "Շակյա տոհմի" ընտրված առաջնորդ[46], որի մայրաքաղաքը Կապիլավիստուն էր, և որը Բուդդայի կյանքի ժամանակաշրջանում հետագայում կցվել է զարգացող Կոսալայի թագավորությանը։ Գաութաման նրա ընտանեկան անունն է։ Նրա մայրը՝ Մայան Gautamawasthe (Māyādevī), Սուդդհոդանայի կինը Կոլիյանի արքայադուցտրն էր։ Լեգենդի համաձայն Սիդհարթով հղիության գիշերը, թագուհի Մայան երազ է տեսել, որ ըպիտակ փիղն իր 6 սպիտակ ժանիքներով մտել է իր աջ կողմը [87][88] և դրանից 10 ամիս անց [89] ծնվել է Սիդհարթան։ Շակյայի ավանդույթի համաձայն, երբ թագուհի Մայան հղիացել է, ծննդաբերելու համար մեկնել է իր հոր թագավորություն՝ Կապիլավաստու։ Նրա որդին՝ Բուդդան, այնուամենայնիվ, ծնվել է ճանապարհին՝ Լումբինիում, մի պարտեզում շալա ծառի տակ։

Բուդդայի ծննդյան օրը մեծ շուքով է նշվել Թերավադայի բոլոր երկրներում, ինչպես օրինակ՝ Վեսակում [90]։ Բուդդայի ծնունդը կոչվում է Բուդդա Պուրնիմա Նեպալում, Բանգլադեշում և Հնդկաստանում, քանի որ ենթադրվում է, որ նա ծնվել է լիալուսնի օրը։ Բազմաթիվ աղբյուրներ հավաստում են, որ Բուդդայի մայրը մահացել է իր իսկ ծննդյան օրը, դրանից մի քանի կամ հենց 7 օր անց։ Բուդդային տվել են Սիդհարթա անունը, որը Պալի լեզվում ունի "նա, ով հասնում է իր նպատակին" իմաստը։ Ծննդյան տոնակատարությունների ժամանակ, ճգնավոր մի պայծառատես՝ Ասիտան, է իր մեկնել է իր բնակավայր լեռից և հայտարարել, որ երեխան կամ մեծ թագավոր (chakravartin) կամ մեծ սադհու է դառնալու [91]։ Ավադական տեղեկությունների համաձայն՝ սա պատահել է փոքրիկ Սիդհարթայի՝ Ասիտայի մազերի մեջ ոտքերը դնելով և Ասիտայի՝ նրա ծննդանիշները նայելուց հետո։ Սուդդհոդանան հինգերորդ օրը անվանակոչման արարողություն է կազմակերպում և հրավիրում է 8 Բրահմին գիտակների՝ ապագան կարդալու։ Բոլորը երկակի կանխագուշակում են արել այն մասին, որ երեխան կամ մեծ թագավոր է դառնալու կամ սուրբ մարդ [91]։ Կոնդաննաт՝ ամենաերիտասարդը, որն ավելի ուշ դառնում է Բուդդայից բացի առաջին արհատը, միակն էր, ով միանշանակ կանխագուշակել էր, որ Սիդհարթան կդառնար Բուդդա:[92] Չնայած ավելի ուշ տեղ գտած ավանդություններում և լեգենդներում Սուդդհոդանան բնութագրվում է որպես ժառանգական միապետ՝ Իկսվակուի (Պալի՝ Okkāka) Սուրյավանշաժառանգորդը, բազմաթիվ գիտնականներ կարծում են, որ Սուդդհոդանան ցեղային միության կողմից ընտրված առաջնորդ էր։ Վաղ տեքստերն առաջարկում են, որ Գաութաման ծանոթ չի եղել իր ժամանակների գերիշխող կրոնական ուսմունքներին մինչ իր կրոնական փնտրտուքները, որոնք ենթադրաբար մոտիվացված են եղել մարդկության վիճակի համար գոյաբանական մտահոգությամբ [93]։ Շակյա տոհմական պետությունը միապետություն չէր և ամենայն հավանականությամբ խմբիշխանության էր կամ հանարապետության տեսակ:[94] Ավելի հավասարապաշտ gana-sangha կառավարման ձևը՝ որպես քաղաքան երկընտրանք հզոր հիերարխիկ թագավորությունների համար, ենթադրաբար ազդեցություն է ունեցել սրամանիկ Յաջնիզմի և բուդդիստական սանգաների զարգացմնա վրա, որտեղ միապետությունները հակված են եղել դեպի Վեդիկ Բրահմանիզմ[95]։

Վաղ կյանքը և ամուսնությունը խմբագրել

Սիդհարթային դաստիարակել է նրա մորաքույրը՝ Մահա Պաջապատին [96]։ Ավանդույթի համաձայն ի վերուստ Բուդդայի համար նախասահմանված էր ապրել արքայազնի կյանքով, հետևաբար նա ուներ երեք պալատ, որ կառուցված իր հատուկ նրա համար։ Նրա հայրը՝ թագավոր Սուդդհոդանան, ցանկանալով, որ որդին դառնա մեծ թագավոր, պաշտպանել է Բուդդային կրոնական ուսմունքներից և մարդկային տառապանքի մասին ավելորդ գիտելիքից։ Չնայած Սուդդհոդանան ավանդապես միշտ պատկերվել է թագավորի, իսկ Սիդհարթան՝ արքայազնի կերպարանքով, գիտական վերջին ուսումնասիրությունները տանում են նրան, որ Շակյաները փաստացիորեն ավելի շատ կիսահանրապետական խմբիշխանություն են եղել, քան միապետություն[97]:

 
Բուդդայի հաղթանակը

Երբ Սիդհարթան դառնում է 16 տարեկան, հայրը պատվավոր կերպով պլանավորում է նրա ամուսնությունը նրա հասակակից զարմուհու՝ Յասոդհարայի հետ։ Բուդդիստական ավանդույթի համաձայն նրանք ունեցել են որդի՝ Ռահուլա անունով։ Ենթադրվում է, որ Սիդհարթան Կապիլավիստայում անցկացրել է ևս 29 տարի։ Չնայած հայրը՝ Սուդդհոդանան, Սիդհարթայի համար երաշխավորել էր անհոգ կյանք, բուդդիստական սուրբ գրերը հավաստում են, որ ապագա Բուդդան զգում էր, որ նյութական աշխարհը դատարկ է և չի կարող լինել մարդկային կյանքի վերջնական նպատակը [96]։

Հրաժարում և ճգնավորական կյանք խմբագրել

 
Սիդհարթա Գաութամայի <<Մեծ մեկնումը>>՝ շրջապատված հալոներով: Նրան ուղեկցում են բազմաթիվ պահապաններ, սիրող զույգեր և աստվածներ, ովքեր եկել են հարգանքի տուրք մատուցելու. Գանդհարա, Կուշանի ժամանակաշրջան:

29 տարեկանում Սիդհարթան լքում է պալատը՝ գտնելու իրեն հետաքրքրող երևույթների պատասխանները։ Չնայած իր հոր՝ իրեն հիվանդությունից, ծերությունից և տառապանքից հեռու պահելու ջանքներին, Սիդհարթան չէր վախենում ծեր մարդու կերպարանքից։ Երբ Չաննան՝ նրա կառապանը, հայտնում է նրան այն մասին, որ բոլոր մարդիկ ծերանում են, արքայազնը որոշում է լքել պալատը։ Ճանապարհին նա հանդիպում է հիվանդ մարդու, մի քայքայվող մարմնի, մի ճգնավոր էակի։ Այդ ամենը խստիվ տխրեցնում է նրան, և նա փորձում է հնարներ որոնել՝ հաղթահարելու ծերությունը, հիվանդությունը և մահը՝ ապրելով ճգնավորի կյանքով[98]։

Չաննայի անմիջական ուղեկցությամբ, հեծնած իր Կանթակա ձին՝ Գաութաման լքում է պալատը մուրացիկի կյանքի անմասն փնտրտուքներով։ Ենթադրվում է, որ այդժամ ատվածները խլացրել են ձիու վարգի ձայնը, որպեսզի պահակները չիմանան նրա մեկնման մասին[99]։

Գաութաման սկզբում ուղևորվեց Ռաջագահա և սկսեց ապրել ճգնավորական կյանքով` փողոցներում ողորմություն խնդրելով։ Երբ Բիմբասիրի մարդիկ ճանաչեցին Սիդհարթային, և թագավորը իմացավ նրա փնտրտուքների մասին, Բիմբասիրը Սիդհարթային անմիջապես գահ առաջարկեց։ Սիդհարթան, իհարկե, մերժեց նրա առաջարկը, բայց խոստացավ լուսավորության բարձրակետին հասնելուց հետո ամենասկզբում այցելել նրա թագավորությունը՝ Մադադհան։

Նա լքեց Ռաջագահան և 2 ճգնավոր ուսուցիչների ուղեկցությամբ սկսեց զբաղվել յոգիկ մեդիտացիայով[100][101][102]։ Ալարա Կալամայի ուսմունքներին տիրապետելուց հետո, Կալաման նրան առաջարկեց լինել իր հաջորդը։ Գաութաման, սակայն, այնքան էլ գոհ չէր պարապմունքներից և որոշեց դառնալ յոգայի վարպետ Ուդակա Ռամապութթայի աշակերտը[103]։ Նրա հետ նա հասավ մեդիտատիվ գիտակցության բարձրակետին և այս անգամ էլ նրա ուսուցիչն առաջարկեց նրան լինել իր հաջորդը։ Բայց Սիդհարթան այս անգամ էլ գոհ չէր և կրկին հեռացավ[104]։

Զարթոնք խմբագրել

Վաղ բուդդիստական տեքստերի համաձայն, գիտակցելով, որ մեդիտատիվ dhyana-ն զարթոնքի հասնելու միակ ճիշտ ուղին է, բայց միաժամանակ ընդունելով, որ ծայրահեղ ճգնավորությունը ամենևին արդյունավետ չէ, Գաութաման բացահայտեց այն, ինչ բուդդիստներին հայտնի է որպես Միջին ճանապարհ - սեփական հաճույքների ծայրահեղությունից և ինքնասպանությունից չափավորության ուղի կամ Բուդդայի կողմից նշված ճանապարհի ութ կանոնները, ինչպես նշվում է Դհամմակակապավատանա սուտայում, որը համարվում է Բուդդայի առաջին դիսկուրսը։ Հայտնի մի միջադեպի ժամանակ, սովահար և ուժասպառ Բուդդան կաթի և բրնձի պուդդինգի է արժանացել Սուջաթա անունով մի գյուղացի աղջկա կողմից։ Նրա հյուծված արտաքինը այնպիսի տպավորություն է թողել աղջկա վրա, որ վերջինս թյուրորեն հավատացել է, որ Բուդդան պարզապես հոգի է, որը նրան մաղթանք է ձոնել։

Այս պատահարին համաժամանակ, Գաութաման նստել է նուիրական թզենու տակ (հիմա հայտնի որպես Բոդհի ծառ՝ Բոդհ Գայայում՝ Հնդկաստան) և խոստացել, որ այլևս վեր չի կենա տեղից մինչև չգտնի ճշմարտությունը։ Կաունդինյան և նրա ուրիշ չորս ընկերներ, հավատալով, որ Բուդդան հրաժեշտ է տվել իր փնտրտուքներին և դարձել է սովորական անուս մեկը, դադարեցին մնալ նրա հետ և հեռացան տարբեր ուղղություններով։ Մեդիտացիոն հայտնի 49 օրերից հետո 35 տարեկանում Բուդդան հասել է լուսավորության և դրանից հետո նա հայտնի է որպես Բուդդա կամ Լուսավորյալ էակ («Բուդդա» -ն երբեմն թարգմանվում է որպես «Լուսավորյալ էակ»։

Պալի կանոնի որոշ սուտրաների համաձայն զարթոնքի ժամանակ նա ամբողջապես հասել է Չորս Ճշմարտությունների լիակատար ընկալմանը՝ այսպիսով ձեռք բերելով սամսարայից՝ վերածննդի անվերջ շրջանից, տառապանքից և կրկին մահանալուց, ազատականացում։ Գիտնականների համոզմաբ զարթոնքի այս պատմությունը և ազատականացման հասկացությունը արդյունք է բուդդիստական ավանդույթի ավելի ուշ զարգացման, որտեղ Բուդդան համարել է դհյանան՝ որպես նիրվանայի և մոկշայի տանող ուղի։

Նիրվանան կրքի, ատելության, տգիտությունից մաքրագործումն է, որն ապահովում է տառապանքի և վերածննդի շրջանի կայունությունը։ Նիրվանան նաև համարվում է աշխարհի վերջ, որի մեջ չեն մնում ոչ մի մարդկային ինքնության կամ մտքի սահմանափակումներին վերաբերող տարեր։ Այդ վիճակում, մարդը կրում է տաս հատկանիշներ, որը իրապես պատկանում է ամեն Բուդդայի։

Այականա Սուտտայյի համաձայն (Samyutta Nikaya VI.1) — սուրբ գրություն՝ գտնված Պալի կամ այլ կանոններում, իր զարթոնքից հետո Բուդդան մտածում է՝ արդյոք նա պետք է սովորեցնի Դհարման մյուսներին թե չէ։ Նա մտահոգված էր այն բանի համար, որ մարդիկ այնքան են տարված տգիտությամբ, ագահությամբ և ատելությամբ, որ պարզապես ի վիճակի չեն ճանաչել այն ուղին, որը նուրբ է, դժվար, և բավականին խորը ըմբռնելու համար։ Այդուհանդերձ, ըստ ավանդության, Բրահմա Սահամպատին համոզում է նրան, հավատացնելով, որ վատագույն դեպքում մի քանիսը, եթե ոչ ամենքը կհասկանա այն։ Բուդդան գթաշարժվում է և համաձայնում է այն սովորեցնել։

Նշումներ խմբագրել

  1. According to Alexander Berzin, "Buddhism developed as a shramana school that accepted rebirth under the force of karma, while rejecting the existence of the type of soul that other schools asserted. In addition, the Buddha accepted as parts of the path to liberation the use of logic and reasoning, as well as ethical behavior, but not to the degree of Jain asceticism. In this way, Buddhism avoided the extremes of the previous four shramana schools."[16]
    • 411–400: Dundas 2002, էջ. 24: "...as is now almost universally accepted by informed Indological scholarship, a re-examination of early Buddhist historical material, [...], necessitates a redating of the Buddha's death to between 411 and 400 BCE..."
    • 405: Richard Gombrich[31][29][32][33]
    • Around 400: See the consensus in the essays by leading scholars in Narain, Awadh Kishore, ed. (2003), The Date of the Historical Śākyamuni Buddha, New Delhi: BR Publishing, ISBN 81-7646-353-1.
    • According to Pali scholar K. R. Norman, a life span for the Buddha of c. 480 to 400 BCE (and his teaching period roughly from c. 445 to 400 BCE) "fits the archaeological evidence better".[34] See also Notes on the Dates of the Buddha Íåkyamuni.
  2. Some sources mention Kapilavastu as the birthplace of the Buddha. Gethin states: "The earliest Buddhist sources state that the future Buddha was born Siddhārtha Gautama (Pali Siddhattha Gotama), the son of a local chieftain — a rājan — in Kapilavastu (Pali Kapilavatthu) what is now the Indian–Nepalese border."[45] Gethin does not give references for this statement.
  3. 4,0 4,1 4,2 According to the Buddhist tradition, following the Nidanakatha[36], the introductory to the Jataka tales, the stories of the former lives of the Buddha, Gautama was born in Lumbini, present-day Nepal.[37][38] In the mid-3rd century BCE the Emperor Ashoka determined that Lumbini was Gautama's birthplace and thus installed a pillar there with the inscription: "...this is where the Buddha, sage of the Śākyas (Śākyamuni), was born."[39]
    Based on stone inscriptions, there is also speculation that Lumbei, Kapileswar village, Odisha, at the east coast of India, was the site of ancient Lumbini.[40][41][42] Hartmann discusses the hypothesis and states, "The inscription has generally been considered spurious (...)"[43] He quotes Sircar: "There can hardly be any doubt that the people responsible for the Kapilesvara inscription copied it from the said facsimile not much earlier than 1928."
    Kapilavastu was the place where he grew up:[44][note 3]
    • Warder: "The Buddha [...] was born in the Sakya Republic, which was the city state of Kapilavastu, a very small state just inside the modern state boundary of Nepal against the Northern Indian frontier.[46]
    • Walsh: "He belonged to the Sakya clan dwelling on the edge of the Himalayas, his actual birthplace being a few miles north of the present-day Northern Indian border, in Nepal. His father was, in fact, an elected chief of the clan rather than the king he was later made out to be, though his title was raja – a term which only partly corresponds to our word 'king'. Some of the states of North India at that time were kingdoms and others republics, and the Sakyan republic was subject to the powerful king of neighbouring Kosala, which lay to the south".[47]
    • The exact location of ancient Kapilavastu is unknown.[48] It may have been either Piprahwa in Uttar Pradesh, northern India,[49][50][51] or Tilaurakot,[52] present-day Nepal.[53][54] The two cities are located only fifteen miles from each other.[53]
    See also Conception and birth and Birthplace Sources
  4. Minor Rock Edict Nb3: "These Dhamma texts – Extracts from the Discipline, the Noble Way of Life, the Fears to Come, the Poem on the Silent Sage, the Discourse on the Pure Life, Upatisa's Questions, and the Advice to Rahula which was spoken by the Buddha concerning false speech – these Dhamma texts, reverend sirs, I desire that all the monks and nuns may constantly listen to and remember. Likewise the laymen and laywomen."[55]
    Dhammika:"There is disagreement amongst scholars concerning which Pali suttas correspond to some of the text. Vinaya samukose: probably the Atthavasa Vagga, Anguttara Nikaya, 1:98–100. Aliya vasani: either the Ariyavasa Sutta, Anguttara Nikaya, V:29, or the Ariyavamsa Sutta, Anguttara Nikaya, II: 27–28. Anagata bhayani: probably the Anagata Sutta, Anguttara Nikaya, III:100. Muni gatha: Muni Sutta, Sutta Nipata 207–221. Upatisa pasine: Sariputta Sutta, Sutta Nipata 955–975. Laghulavade: Rahulavada Sutta, Majjhima Nikaya, I:421."[57]
  5. According to Geoffrey Samuel, the Buddha was born as a Kshatriya,[84] in a moderate Vedic culture at the central Ganges Plain area, where the shramana-traditions developed. This area had a moderate Vedic culture, where the Kshatriyas were the highest varna, in contrast to the Brahmanic ideology ofKuru-Panchala, where the Brahmins had become the highest varna.[84] Both the Vedic culture and the shramana tradition contributed to the emergence of the so-called "Hindu-synthesis" around the start of the Common Era.[85][86]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baroni, 2002, էջ 230
  2. Baroni, 2002, էջ 230
  3. Boeree, C George. «An Introduction to Buddhism». Shippensburg University. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10-ին.
  4. Warder, 2000, էջ 45
  5. Skilton, 2004, էջ 41
  6. Rawlinson, Hugh George. (1950) A Concise History of the Indian People, Oxford University Press. p. 46.
  7. Muller, F. Max. (2001) The Dhammapada And Sutta-nipata, Routledge (UK). p. xlvii. 0-7007-1548-7.
  8. India: A History. Revised and Updated, by John Keay: "The date [of Buddha's meeting with Bimbisara] (given the Buddhist 'short chronology') must have been around 400 BCE."
  9. Smith, 1924, էջեր 34, 48
  10. Schumann, 2003, էջեր 1–5
  11. Jayatilleke, 1963, chpt. 1–3
  12. Clasquin-Johnson, Michel. «Will the real Nigantha Nātaputta please stand up? Reflections on the Buddha and his contemporaries». Journal for the Study of Religion. 28 (1): 100–114. ISSN 1011-7601.
  13. Walshe, 1995, էջ 268
  14. Collins, 2009, էջեր 199–200
  15. Berzin, Alexander (2007 թ․ ապրիլ). «Indian Society and Thought before and at the Time of Buddha». Study Buddhism. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  16. Nakamura, 1980, էջ 20
  17. Wynne, 2007, ch. 2, էջեր 8–23
  18. Warder, 1998, էջ 45
  19. Roy, 1984, էջ 1
  20. Roy, 1984, էջ 7
  21. Carrithers, 2001
  22. Buswell, 2003, էջ 352
  23. Lopez, 1995, էջ 16
  24. 25,0 25,1 Cousins, 1996, էջեր 57–63
  25. Schumann, 2003, էջեր 10–13
  26. Bechert 1991–1997
  27. Ruegg, 1999, էջեր 82–87
  28. 29,0 29,1 Narain, 1993, էջեր 187–201
  29. Prebish, 2008, էջ 2
  30. Gombrich, 1992
  31. Hartmann, 1991
  32. Gombrich, 2000
  33. Norman, 1997, էջ 33
  34. 35,0 35,1 Gombrich, 1988, էջ 49
  35. Davids, Rhys, ed. (1878), Buddhist birth-stories; Jataka tales. The commentary introd. entitled Nidanakatha; the story of the lineage. Translated from V. Fausböll's ed. of the Pali text by TW Rhys Davids (new & rev. ed.)
  36. «Lumbini, the Birthplace of the Lord Buddha». UNESCO. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին.
  37. «The Astamahapratiharya: Buddhist pilgrimage sites». Victoria and Albert Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 25-ին.
  38. Gethin, 1998, էջ 19
  39. Mahāpātra, 1977
  40. Mohāpātra, 2000, էջ 114
  41. Tripathy, 2014
  42. Hartmann, 1991, էջեր 38–39
  43. Keown, Prebish, էջ 436
  44. Gethin, 1998, էջ 14
  45. 46,0 46,1 Warder, 2000, էջ 45
  46. Walsh, 1995, էջ 20
  47. Keown, Prebish, էջ 436
  48. Nakamura, 1980, էջ 18
  49. Srivastava, 1979, էջեր 61–74
  50. Srivastava, 1980, էջ 108
  51. Tuladhar, 2002, էջեր 1–7
  52. 53,0 53,1 Huntington, 1986
  53. Keown, Prebish, էջ 436
  54. 55,0 55,1 Dhammika, 1993
  55. Bhikkhu, Thanissaro. «That the True Dhamma Might Last a Long Time: Readings Selected by King Asoka». Access to Insight. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  56. Dhammika, 1993
  57. «Ancient Buddhist Scrolls from Gandhara». UW Press. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 4-ին.
  58. Oskar von Hinüber "Hoary past and hazy memory. On the history of early Buddhist texts", in Journal of the International Association of Buddhist Studies, Volume 29, Number 2: 2006 (2008), pp.198–206
  59. see also: Michael Witzel, (2009), "Moving Targets? Texts, language, archaeology and history in the Late Vedic and early Buddhist periods." in Indo-Iranian Journal 52(2–3): 287–310.
  60. Fowler, 2005, էջ 32
  61. Beal, 1883
  62. Cowell, 1894
  63. Willemen, 2009
  64. Olivelle, Patrick (2008). Life of the Buddha by Ashva-ghosha (1st ed.). New York: New York University Press. էջ xix. ISBN 9780814762165.
  65. Karetzky, 2000, էջ xxi
  66. Karetzky
  67. Swearer, 2004, էջ 177
  68. Schober, 2002, էջ 20
  69. 70,0 70,1 Anålayo, The Buddha and Omniscience, Indian International Journal of Buddhist Studies, 2006, vol. 7 pp. 1–20.
  70. Tan, Piya (trans) (2010). «The Discourse to Sandaka (trans. of Sandaka Sutta, Majjhima Nikāya 2, Majjhima Paṇṇāsaka 3, Paribbājaka Vagga 6)» (PDF). The Dharmafarers. The Minding Centre. էջեր 17–18. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
  71. MN 71 Tevijjavacchagotta [Tevijjavaccha]
  72. Access to Insight, ed. (2005). «A Sketch of the Buddha's Life: Readings from the Pali Canon». Access to Insight: Readings in Theravāda Buddhism. Access to Insight (Legacy Edition). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
  73. Jones, 1956
  74. Skilton, 2004, էջ 64-65
  75. Carrithers, 2001, էջ 15
  76. Armstrong, 2000, էջ xii
  77. Carrithers, 2001
  78. Weise, 2013
  79. Trainor, 2010, էջեր 436–437
  80. Nakamura, 1980, էջ 18
  81. 82,0 82,1 Huntington, 1988
  82. Samuel, 2010
  83. 84,0 84,1 Samuel, 2010
  84. Hiltebeitel, 2002
  85. Samuel, 2010
  86. Beal, 1875, էջ 37
  87. Jones, 1952, էջ 11
  88. Beal, 1875, էջ 41
  89. Turpie, 2001, էջ 3
  90. 91,0 91,1 Narada, 1992, էջ 9–12
  91. Narada, 1992, էջ 11-12
  92. Hamilton, 2000, էջ 47
  93. Gombrich, 1988
  94. Thapar, 2002, էջ 146
  95. 96,0 96,1 Narada, 1992, էջ 14
  96. Mishra, Pankaj (2010). An End to Suffering: The Buddha in the World. Farrar, Straus and Giroux. էջ 153.
  97. Conze, 1959, էջ 39-40
  98. Narada, 1992, էջ 15-16
  99. Upadhyaya, 1971, էջ 95
  100. Laumakis, 2008, էջ 8
  101. Grubin, 2010
  102. Armstrong, 2004, էջ 77
  103. Narada, 1992, էջ 19-20
Քաղվածելու սխալ՝ «Warder—2000——45» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:

Արտաքին հղումներ խմբագրել