Բորշչ (ուկրաիներեն՝ борщ), արևելյան սլավոնների խոհանոցին պատկանող ավանդական ապուրի տեսակ։ Այն ուկրաինացիների, ռուսների, բելառուսների, լեհերի և այլ հարևան ազգերի առաջին ճաշատեսակն է։

Բորշչ
Բորշչի բաղադրիչները
Ուկրաինական խոհանոց, Ռուսական խոհանոց, Լիտվական խոհանոց, Բելառուսական խոհանոց, լեհական խոհանոց, Հրեական խոհանոց, Ռումինական խոհանոց և Մոլդովական խոհանոց
Ենթատեսակբազուկով ապուր և Q12105883?
Առաջացման երկիրԿիևյան Ռուսիա
ՀիմնականB. oleracea?, կարտոֆիլ, ճակնդեղ, գազար, սոխ և կաղամբ
 Borscht Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Բորշչն ի սկզբանե տարածված է եղել Կիևյան Ռուսիայի տարածքում, սակայն ներկայումս գտել է առավել մեծ տարածում և պատրաստման բազմազանություն։ Ռուսաստանում բորշչը հիշատակվում է 16-17-րդ դարերից[1]։ Այն սիրված կերակուր էր նույնիսկ Եկատերինա II-ի և Ալեքսանդր II-ի կողմից[2]։

Բորշչի պատրաստման միայն իրենց յուրահատուկ նրբություններ և հատուկ բաղադրատոմսեր ունեն և լեհերը, և ռուսները, և ուկրաինացիները, ինչպես նաև լիտվացիները, ռումինացիներն ու բելառուսները[3]։ Բորշչի հստակեցված բաղադրատոմս, որպես այդպիսին, գոյություն չունի։

Պատրաստման եղանակ խմբագրել

Բորշչի համար որպես հումք, օգտագործում են կարտոֆիլ, կաղամբ[4], լոլիկ, գազար[5], սոխ, մաղադանոս, սամիթ և անպայման ճակնդեղ (բազուկ, տակ), որի շնորհիվ բորշչն ստանում է մուգ կարմիր գույն։ Այն եփում են մսի կամ ոսկրամսի արգանակով, չնայած այն հանգամանքին, որ պատմականորեն բորշչը գյուղացիական հասարակ կերակուր էր և նրա մեջ միս ավելացվում էր միայն տոնական օրերին։ Ծոմ պահելիս բորշչը եփում էին առանց մսի, միայն արևածաղկի ձեթով, սնկով, հաճախ նաև ձկնեղենով։ Մատուցելիս ավելացվում է նաև թթվասեր, բացառությամբ մի քանի տարատեսակների։ Ամռանը պատրաստում են նաև սառը բորշչ, որի հիմքը մարինացված կամ խաշած ճակնդեղն է։ Դրան ավելացնում են կաթնաթթվային այլ սննդամթերքներ, թարմ սամիթ, կանաչ սոխ, մաղադանոս և սխտոր։ Պատրաստելուց հետո ավելացնում են նաև թթվասեր և եփված ձու։ Բացի հիմնական հումքից (ճակնդեղ, կարտոֆիլ, կաղամբ, լոլիկ), տարբեր վայրերում օգտագործում են նաև լոբի, դդմիկ, շաղգամ, խնձոր, որպես համեմունք՝ պղպեղ, նեխուր, դափնետերև, ծոթրին, բոխնի, ռեհան, խնկածաղիկ, թարխուն և այլն։

Բորշչը թանձր ապուր է։ Այն եփելուց հետո ցանկալի է թողնել մի քանի ժամ և հետո մատուցել։

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. {{{заглавие}}} / Под ред. А. В. Арциховского. —  .
  2. Узун О. В. Русский народ. Русская кухня. — М.: ОЛМА Медиа Групп, 2007. — С. 143. — 383 с. — ISBN 978-5-373-00534-0
  3. {{{заглавие}}} /  . — Olma Media Group.
  4. Похлёбкин — Борщ
  5. Малявко А. А. Технология приготовления первых, вторых и сладких блюд. — Киев: Головное издательство издательского объединения «Выща школа», 1988. — P. 19. — 184 p. — 160 000 экз.