Բորիս Բորիսովիչ Վախտին (ռուս.՝ Борис Борисович Вахтин, նոյեմբերի 3, 1930(1930-11-03)[1][2] կամ նոյեմբերի 30, 1930(1930-11-30)[3], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] - նոյեմբերի 12, 1981(1981-11-12)[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), խորհրդային և ռուս գրող, դրամատուրգ, փիլիսոփա, թարգմանիչ, արևելագետ-չինագետ։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ՌԳԱ արևելյան ձեռագրերի ինստիտուտի ավագ գիտական աշխատող։

Բորիս Վախտին
Ծնվել էնոյեմբերի 3, 1930(1930-11-03)[1][2] կամ նոյեմբերի 30, 1930(1930-11-30)[3]
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]
Վախճանվել էնոյեմբերի 12, 1981(1981-11-12)[1][2]
Վախճանի վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]
ԳերեզմանԿոմարովոյի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, չինագետ, դրամատուրգ, սցենարիստ և լրագրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱշխատավայրՌուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Բորիս Վախտինը ծնվել է 1930 թվականի նոյեմբերի 30-ին Դոնի Ռոստովում։ Հայրը՝ Բորիս Վախտինը, եղել է լրագրող[4], Դոնի Ռոստովում «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հատուկ թղթակից, որը 1935 թվականին ձերբակալվել է և 1938 թվականին գնդակահարվել, իսկ մայրը՝ Վերա Պանովան, եղել է լրագրող և գրող։

1937 թվականին Բորիս Վախտինը մոր, ավագ քրոջ և կրտսեր եղբոր հետ տեղափոխվել է տատիկի մոտ՝ Պոլտավայի մարզի Շիշակի գյուղ[4]։ Պատերազմի ժամանակ տատիկի և եղբոր հետ գոյատևել է օկուպացիան[4]։ Հետո Պանովային հաջողվում է որդուն անցկացնել Պերմ[4]։ 1947 թվականին Բորիսը տեղափոխվել է մոր մոտ Լենինգրադ[4]։

1954 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, իսկ 1957 թվականին՝ ասպիրանտուրան։ Նրա ուսուցիչներն են եղել ակադեմիկներ Վասիլի Ալեքսեևը և Նիկոլայ Կոնրադը։ 1952 թվականից աշխատել է ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի Լենինգրադյան բաժանմունքը, որտեղ 1962-1964 թվականներին կառավարել է Հեռավոր-արևելյան առանձնասենյակը։

Բորիս Վախտինը ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 12-ին Լենինգրադում` 51 տարեկան հասակում։

Որդին լեզվաբան Նիկոլայ Վախտինն է (ծնվ. 1950):

Ստեղծագործություն խմբագրել

Բորիս Վախտինի ստեղծագործական և պրոֆեսիոնալ կյանքը բաժանվում է երկու մասերի՝ պաշտոնական և ոչ պաշտոնական։

Հրատարակված գրքեր խմբագրել

  • Հարավային Չինաստանի ազգերի վիպերգական զորւյցներ. М.; Л.: Изд-во АН СССР, 1956 (перевод, комментарии; совм. с Р. Ф. Итсом).
  • Յուեֆու՝ Հնագույն չինական երգերից: М.; Л.: Гослитиздат ЛО, 1959 (перевод, комментарии).
  • Յուեֆու՝ Միջնադարյան չինական քնարերգությունից: М.: Наука, 1964 (перевод, комментарии).
  • Բորիս Վախտին. Երկու պատմվածքեր (Одна абсолютно счастливая деревня; Дублёнка) — Анн Арбор: Ардис, 1982.
  • Բորիս Վախտին. Ջոնսթաունի կործանում. — Л.: Советский писатель, 1986. — 325 с.
  • Բորիս Վախտին Այպես է դասավորվել իմ կյանքը...: Повести и рассказы / Послесл. М. Борисовой. — Л.: Сов. писатель : Ленингр. отд-ние, 1990. — 349 с. — 50 000 экз. — ISBN 5-265-01067-X
  • Բորիս Վախտին. Անծանոթի դիմանկար: Сочинения. — СПб.: Журнал «Звезда», 2010. — 930 с. — ISBN 978-5-7439-0149-4.

Ֆիլմագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Самиздат Ленинграда. 1950-е — 1980-е: Литературная энциклопедия. — М., Новое литературное обозрение, 2003. Стр. 129-130.
  • Довлатов С. Ремесло (Повесть в двух частях). Л., 1991.
  • Борисова М. Послесловие // Вахтин Б. Так сложилась жизнь моя. Повести, рассказы. Л., 1990.
  • Закс, Дмитрий Михайлович Борис Вахтин, писатель. // Континент, № 69 (1991)

Արտաքին հղումներ խմբագրել