Բորիս Նիկոլաևիչ Պոլևոյ (մարտի 4 (17), 1908[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][4][5][…] - հուլիսի 12, 1981(1981-07-12)[6][7][1][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային գրող, հասարակական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974

Բորիս Պոլևոյ
Ծնվել էմարտի 4 (17), 1908[1][2]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[3][4][5][…]
Վախճանվել էհուլիսի 12, 1981(1981-07-12)[6][7][1][…] (73 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Կարմիր Աստղի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
և Ստալինյան մրցանակ
 Boris Polevoy Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1908 թվականի մարտի 4-ին, Մոսկվայում։ Խորհրդաֆիննական պատերազմի մասնակից։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է «Պրավդա»-ի զինվորական թղթակից։

Գրական գործունեությունը խմբագրել

1927 թվականին հրատարակվել է նրա «Ոջլոտ մարդու հուշերը» ակնարկային վիպակը։ Լայն ժողովրդականություն է վայելում «Պատմություն իսկական մարդու մասին» (1946, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947, համանուն կինոնկար, 1948, հայ. հրտ․ 1948) վիպակը, որի հիմքում Խորհրդային Միության հերոս օդաչու Ա․ Մարեսևի սխրանքն է։ Պատերազմի և ետպատերազմյան տարիների խորհրդային մարդկանց հերոսականության մասին են «Մենք սովետական մարդիկ ենք» (1948, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949, հայ․ հրտ․ 1950) ակնարկների ու պատմվածքների ժողովածուն, «Ոսկի» (1949-1950, համանուն կինոնկար, 1970), «Խոր թիկունք» (1958), «Ամայի ափին․․․» (1962, համանուն կինոնկար, 1966),«Բժիշկ Վերան» (1966, համանուն կինոնկար, 1968) վեպերը։

Արտասահմանյան ուղևորությունների արդյունք են «Ամերիկյան օրագրեր» (1956, Խաղաղության միջազգային մրցանակ, 1959), «Աշխարհով մեկ» (1958) և այլ ակնարկների ժողովածուները։ 1962 թվականից՝ «Յունոստ» («Юность») ամսագրի գլխավոր խմբագիրը։ ԽՍՀՄ գրողների միության վարչության քարտուղար (1967 թվականից)։ Խաղաղության համաշխարհային խորհրդի բյուրոյի և խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի նախագահության անդամ։ Կուլտուրայի եվրոպական միության փոխնախագահ (1952 թվականից

Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության և 6 այլ, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով, Խաղաղության ոսկե մեդալով։

Հայերեն թարգմանված երկեր խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Պատմություն իսկական մարդու մասին, Ե., Հայպետհրատ, 1948, 414 էջ։ Թարգմ.՝ Հարություն Հարությունյան։
  • Մենք սովետական մարդիկ ենք (Հայրենական Մեծ պատերազմի իրական պատմություններ), Ե., Հայպետհրատ, 1950, 453 էջ։ Թարգմ.՝ Հարություն Թուրշյան։
  • Պատմություն իսկական մարդու մասին, Ե., Հայաստան, 1969, 395 էջ։ Թարգմ.՝ Հարություն Հարությունյան։
  • Մեր Լենինը (պատմվածքներ), Ե., Սովետական գրող, 1986, 80 էջ։ Թարգմ.՝ Ա. Երիցյան։

Մամուլ խմբագրել

  • Ցանկանում եմ հաջողություն, «Գրական թերթ», 1969, № 1:

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Պոլևոյ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 351