Բորացիտ՝ բորատների դասի միներալ։ Անջուր մագնեզիումի քլորոբորատը ունի ցանցաձև կառուցվածք։

Բորացիտ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
Mg₃B₇O₁₃Cl
Նիկել-Շտրունցի դասակարգում6.GA.05[1]
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգշեղանկյուն բյուրեղային համակարգ
Ենթակատեգորիաboracite mineral group?[2] և borate class of minerals?

Հատկություններ խմբագրել

Բաղադրությունը արտահայտվում է 8[Mg6B14O26Cl2] բանաձևով։ Պարունակում է 31,4 % MgO, 62,5 % B2О3 և 7,9 % քլոր։ Բյուրեղներն ունեն շեղանկյուն սինգոնիա։ 265 °C -ից բարձր ջերմաստիճաններում սինգոնիան խորանարդաձև է։ Նյութերի կարծրության աղյուսակում ունի 7 միավոր[3] ։ Խտությունը 2,93—2,95 գ/սմ³ է[4]։ Ունի ապակենման փայլ, թափանցիկ է կամ կիսաթափանցիկ։ Գույնը սպիտակ է, կանաչ, մոխրագույն կամ անգույն[3]։

Բորացիտն ունի կրկնակի լուսաբեկունություն և այդ պատճառով այն ներառվել է օպտիկապես անոմալ միներալների[5]։

Բնության մեջ հազվադեպ է հանդիպում[4]։ Ձևավորվել է նստվածքային ապարների կազմում, անհիդրիդների, գիպսի, կալիումի քլորիդի և քարաղի հետ միասին առկա է էվապորիտների մեջ[3][4]։Բորի ստացման երկրորդական աղբյուր է[3] ։

Դասակարգում խմբագրել

 
Բորացիտի տարատեսակ

Տարբերում են բորացիտների հետևյալ տարատեսակները[3]

  • երկաթային բորացիտ (բորացիտի տարատեսակ, որում պարունակվում է մինչև 36 % FeO)
  • մանգանային բորացիտ (փոքր-ինչ մանգան պարունակող բորացիտ)
  • α-բորացիտ
  • β-բորացիտ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. mineralienatlas
  2. Back M. E., Mandarino J. A., Fleischer M. Fleischer’s Glossary of Mineral Species 2014 — 11 — Tucson: The Mineralogical Record, 2014.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կաղապար:МГЕ
  4. 4,0 4,1 4,2 Борацит // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  5. Левинсон-Лессинг Ф. Ю. (1890–1907). «Борацит». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն խմբագրել

Հղումներ խմբագրել

  • Jolyon Ralph and Ida Chau (1993—2014). «Boracite» (անգլերեն). Mindat.org. Վերցված է 2014 թ․ հունիսի 7-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 529