Բոտսվանա, պետություն Աֆրիկայում։ Մայրաքաղաքը Գաբորոնեն է։ Սահմանակցում է արևմուտքից և հյուսիսից՝ Նամիբիային, արևելքից և հյուսիս-արևելքից՝ Զիմբաբվեին, հարավից և հարավ-արևելքից՝ ՀԱՀ-ին։ Խոշոր քաղաքներ են բացի մայրաքաղաքից՝ Մաունը, Գանցին և Մահալապիեն։ Բոտսվանայում են գտնվում Մակգադիկգադի աղի լճերը։ Աշխարհագրորեն երկրի տարածքի 70 %-ը զբաղեցնում է Կալահարի անապատը։

Բոտսվանա
Lefatshe la Botswana
Բոտսվանայի դրոշ Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն, դեպի ծով ելք չունեցող պետություն և երկիր
Ներառում էԿենտրոնական շրջան, Ghanzi District?, Կգալագադի, Կգատլենգ, Kweneng District?, North-East District?, North-West District?, South-East District? և Southern District?
Պետական լեզուանգլերեն[1]
ՄայրաքաղաքԳաբորոնե
Պետական կարգնախագահական հանրապետություն
Օրենսդիր մարմինNational Assembly of Botswana?
Երկրի ղեկավարՄոկվեթսի Մասիսի
Կառավարության ղեկավարՄոկվեթսի Մասիսի
Մակերես581 730 կմ²
Ազգաբնակչություն2 291 661 մարդ (2017)[2]
Խտություն3,4 մարդ/կմ²
ՀիմնԲոտսվանայի օրհներգ
ԿարգախոսRain, Pula, Дъжд և Our pride, your destination
Հիմնադրված է1966 թ.
ԱրժույթBotswana pula?
Կենտրոնական բանկBank of Botswana?
Ժամային գոտիUTC+2, կենտրոնաաֆրիկյան ժամանակ և Africa/Gaborone?[3]
Հեռախոսային կոդ+267
Ինտերնետ-դոմեն.bw
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,693[4]
gov.bw

1966 թվականի սեպտեմբերի 30-ին բրիտանական պրոտեկտորատ Բեչուանալենդը Ազգերի Համագործակցության շրջանակներում անկախություն է հռչակել և անվանումը ժամանակակից դարձրել։ Երկրի մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Գաբորոնեն է։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր խմբագրել

Աշխարհագրական դիրք խմբագրել

 
Բոտսվանայի քարտեզ
 
Արբանյակային լուսանկար

Բոստվանան գտնավում է Հարավային Աֆրիկայում։ Երկրի տարածքը 581 730 կմ² է, տարածքի ցամաքային մասը կազմում է 655 730 կմ²[5]։ Բոստվանայի երկարությունը հյուսիս-հյուսիս-արևելքից հարավ-հարավ-արևմուտք ուղղությամբ 960 կմ է[6]։ Երկիրն ունի ընդհանուր սահման հարավում և հարավ-արևելքում Հարավաֆրիկյան Հանրապետության (1840 կմ), հյուսիսում և արևմուտքում Նամիբիայի (1360 կմ), հյուսիս-արևելքում Զամբիայի (մի կետում) և Զիմբաբվեի հետ (831 կմ)[5][7]։ Սահմանների ընդհանուր երկարությունը 4013 կմ է[5]

Ռելիեֆ խմբագրել

Բոտսվանայի տարածքի 70%-ը տեղակայված է Կալախարիայի լայնածավալ բարձրավանդակում։ Միջին բարձրությունը կազմում է 800-1000 մետր, արևմուտքում՝ մինչև 1200 մետր։ Բլուրների ամենաբարձր կետը Ցոդիլոն է (1489 մ), ամենացածրը՝ Լիմպոպո և Շաշե գետերի միացման շրջանը (513 մ)[5]։

Ընդարձակ բարձրավանդակը, որն ունի 1200 մ միջին բարձրություն և ձգվում է Քանյեի հյուսիսից մինչև Զիմբաբվեի սահմանը, երկիրը բաժանում է երկու տեղագրական տարածաշրջանների։ Արևելյան շրջանը բլրապատ տարածք է, որտեղ գերակշռում են թփածածկ և խոտածածկ տարածքները։ Բարձրավանդակից արևմուտք տարածվում են Օկավանգո ճահիճը և Կալախարիի անապատը[8]։

Հողեր խմբագրել

Երկրի արևելյան և կենտրոնական մասերի հողերը կազմված են չոր կավե կարմիր մոկատա հողից, որ հանդիպում է հարթավայրերում, կամ սպիտակ կավճե, չավանա ավազե հողի ու շագանակագույն քարքարոտ հողի՝ սելեկոյի խառնուրդից, որոնք հանդիպում են բլուրներում և դրանց շրջակայքում։ Սելեկո հողերը համարվում են Բոտսվանայի լավագույն հողերից, որոնք հարմար են հացահատիկային մշակաբույսերի աչեցման համար։ Այդ հողերի բերրիությունը սահմանափակվում է քիչ տեղումների պատճառով։ Հինավուրց լճի տեղում գտնվող ալյուվիալ հողերն իրենց մեջ ներառում են մոխրագույն կավե հողեր՝ ճահճոտ տարածքներում, կանաչամոխրագույն աղի հողեր՝ բոլսոնայում, խոնավ տարածքների շրջակայքում տարածված են մոխրագույն կավե հողերից մինչև դեղին ավազե հողեր։ Նախկին խոնավ տարածքներում կան նաև սև և մոխրագույն կավե հողեր[9]։

Ջրային ռեսուրսներ խմբագրել

 
Օկավանգոյի դելտան

Բոտսվանայի ամենախոշոր գետը Օկավանգոն է։ Երկրի հյուսիս-արևմուտքում գտնվում է նրա ստորին հոսքը և 16 000 կմ² մակերեսով ընդարձակ ներմայրցամաքային դելտան (հորդացման ժամանակ՝ մինչև 22 000 կմ²)։ Օկավանգոյի դելտան առատ է լճերով, որոնցից ամենախոշորը համարվում է աղի Նգամի լիճը։ Դելտայից առկա է ջրի անկանոն հոսք Բոտետի (Բոտլետլե) ցամաքող գետով, Ցկաու աղի լճի միջով աշխարհի ամենամեծ աղուտներից մեկի՝ Մակգադիկգադիի մեջ (մոտ 40 հազար կմ² մակերես)։ Առավել անձրևոտ տարիներին Օկավանգո գետի դելտայից ջրի հոսք է տեղի ունենում Զամբեզի գետի մեջ։

Երկրի հարավ-արևելքում հոսում են Լիմպոպո գետի ձախ վտակները, որոնք հոսում են Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանով; հյուսիս-արևելքում՝ Չոբե գետի աջ վտակները, որոնք հոսում են հյուսիսային սահմանի երկայնքով։ Մնացած տարածքում առկա են միայն ցամաքող գետեր, որոնք ջրով են լցվում միայն անձրևոտ սեզոնին, ինչպես նաև առկա են անհոսք աղի լճեր։ Բոտսվանայի գետերի մեծամասնությունը ակունքներ ունեն ՀԱՀ-ում կամ Անգոլայում[10]։

Երկրում առկա են 2,9 կմ³ վերականգնվող ջրային աղբյուրներ, որոնցից 46%-ը օգտագործվում է գյուղատնտեսության հոգսերի համար։ Քաղաքային համարյա ամբողջ բնակչությունը և գյուղական բնակչության 90%-ը մաքուր ջրին մուտք ունեն[11]։

Օգտակար հանածոներ խմբագրել

Երկրի ընդերքում առկա են մեծ քանակությամբ օգտակար հանածոներ, հայտնաբերվել են ալմաստի, ոսկու, նավթի, նիկելի, պղնձի, մանգանի, կոբալտի, արճճի, ցինկի, քարածխի, ազբեստի, ծծմբի, տալկի, բրոմի հանքավայրեր։ Առկա են նաև կալցինացված և այրիչ սոդայի, պլատինի, ուրանի, կերակրի աղի, արծաթի և քրոմի հանքավայրեր[12]։

Երկրի տնտեսության համար զգալի նշանակություն ունեն ալմաստի օգտակար հանածոները։ 1967 թվականին Օրապա գյուղի մոտ, Ֆրանսիսթաուն քաղաքից 240 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է առաջին կիմբերլիտի խողովակներ, այնուհետև խողովակներ են հայտնաբերվել նաև Լետլհականի և Ցվանենգի շրջաններում։ Բոտսվանայի ալմաստները հայտնի են իրենց որակի շնորհիվ, նրանցից 30%-ը օգտագործվում են ոսկերչական իրեր պատրաստելու համար[12]։

Օգտակար հանածոների մյուս խոշոր հանքավայրերի թվում են պղնձա-նիկելային հանքավայրերը (գտնվում են Սելեբի-Պիկվե քաղաքի մոտ) և Մմամաբուլա բնակավայրի մոտ գտնվող բարձր որակի քարածխի հանքերը[12]։

Բուսական և կենդանական աշխարհ խմբագրել

 
Փիղը Մորեմի արգելոցում

Երկրի մեծ մասը զբաղեցնում են անապատացված ծառաթփային սավաննաները։ Երկրի հարավ-արևմուտքում տարածված են սուկուլենտային թփուտներով և կիսաթփուտներով ավազային կիսաանապատները։ Հարավաֆրիկյան Հանրապետության հետ սահմանի մոտ հանդիպում են «կենդանի քարեր», որոնք համարվում են լիտոպս ցեղի սուպերսուկուլենտների ներկայացուցիչներ։ Բոտսվանայի արևելյան և հյուսիսային շրջաններում տարածված են հացահատիկային սավաննաները, որոնք մասամբ օգտագործվում են անասունների արածելու և հողագործության համար։ Այդ շրջանները ենթարկվում են էրոզիայի և հողերի աղակալման բացասական ներգործությանը։ Երկրի հյուսիսային մասը զբաղեցնում են նոսրանտառները և պարկային սավաննաները, որտեղ տարածված են ակացիաները, բաոբաբները, մարուլան, մոկուտեմոն, կոմիֆորան, հացի ծառը և այլն։ Այստեղ նույնպես, բայց ավելի փոքր ծավալով տարածված են գետի հովտի երկայնությամբ ձգվող անտառները։ Օկավանգո գետի դելտային բնորոշ են արևադարձային եղեգից, պապիրուսից բաղկացած ճահիճները[12]։

Երկրի կենդանական աշխարհը դասվում է Եթովպիայի շրջանի Հարավ-Աֆրիկյան ենթաշրջանին։ Այն հարուստ է և բազմազան։ Այստեղ կան փղեր[13], առյուծներ, ընձառյուծներ, հովազներ, շնագայլեր, գորշ և բծավոր բորենիներ, զեբրաներ, գոմեշներ, ընձուղտներ, բազմազան այծքաղներ (գնու, եզնայծ, կոնգոնի, օրիքս, մեծ կուդու, սփրինգբոք, սթենբոք, դուկեր և այլն)[12]։

Բազմաթիվ են թռչունները (աֆրիկյան ջայլամ, սև և փոմփոլավոր մեծ արոսներ), սողուններ, օձեր (պիթոններ, սև մամբաներ և այլն)։ Հատվածոտանիներից սովորաբար հանդիպում են կարիճները[12]։

Առավել հարուստ է Օկավանգո գետի դելտայի կենդանական աշխարհը, որտեղ բնակվում են գետաձիեր, սիտատունգա և կարմրագորշ լիչի այծքաղները, ջրային այծ, աֆրիկյան ուրուր-ձկնորսը, աֆրիկյան ձկնային բուն, կրետակեր, ծղնին, ֆլամինգոն, արագիլները, քաջահավեր, ձկնկուլների, բադերի, գաճաճ սագերի, կոկորդիլոսների մի քանի տեսակներ։ Ընդհանուր առմամբ գետի դելտայում արձանագրվել է թռչունների 500, ձկների՝ 89, կաթնասունների՝ 128, սողունների և երկկենցաղների՝ 150 տեսակ[14]։

Ընդերքը խմբագրել

Կան ալմաստի (ներկայումս արդյունահանությամբ աշխարհում գրավում է երրորդ տեղը), նիկելի, կոբալտի, մանգանի պաշարներ։

Կլիմա խմբագրել

Երկրի մեծ մասը գտնվում է մայրցամաքային հատկանիշներով մերձարևադարձային կլիմայական գոտում[15]։ Հունվարին միջին ջերմաստիճանը կազմում է 33 °C, հուլիսին՝ 22 °C, հունվարին միջին նվազագույնը կազմում է 18 °C և հուլիսին՝ 5 °C[15]։ Հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է 22-27 °C, հուլիսին՝ 14-16 °C, օրական ջերմաստիճանի ամպլիտուդը հասնում է 22 °C, ձմռանը լինում են սառնամանիքներ։ Որոշ շրջաններում ամենաշոգ ամիսը հոկտեմբերն է, իսկ անձրևների սեզոնին, որը շրջանների մեծ մասում լինում է նոյեմբերին՝ մարտ ամիսը, միջին ջերմաստիճանը նվազում է մինչև 1,5-2 °C։

Տեղումների միջին տարեկան քանակը 460 մմ է՝ հարավ-արևմուտքում տատանվելով 127 մմ-ից մինչև 635 մմ հյուսիս-արևելքում։ Տեղումների մեծ մասը թափվում է ամռան ամիսներին (դեկտեմբերից մինչև մարտ)[9]։ Օդի հարաբերական խոնավությունը ամռան ամիսներին 60-80% է առավոտյան և 30-40% կեսօրին, ձմռանը՝ 40-70% առավոտյան և 20-30% կեսօրին[16]։ Օգոստոսին սկսվում են արևմտյան ուղղությամբ սեզոնային քամիները, որոնք հաճախ վերածվում են ավազե փոթորիկների[15]։

Պատմություն խմբագրել

Երկիրը դարեր շարունակ եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը՝ Բեչուանալենդ անունով։ Անկախություն է ձեռք բերել 1966 թվականի սեպտեմբերին։ Հիմնական բնակիչները բանտու լեզվաընտանիքի բեչուաններն են (80 %), բնակվում են նաև մաշոնաներ, պեդեր և այլք։

Տնտեսություն խմբագրել

Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է, գերակշռողը՝ անասնապահությունը։ Մշակում են սորգո, կորեկ, եգիպտացորեն և այլն։ Զարգացած է փայտի փորագրությունը, տնային կահկարասին զարդարում են երկրաչափական նախշերով։ Հաճախ հանդիպում են փորագիր գդալներ՝ պոչերը մարդկանց և կենդանիների տեսքով։ Ուլունքներից և պղնձալարից պատրաստում են ապարանջաններ։ Բոթսվանայում ապրում են կլոր, առանց պատուհանների, եղեգից կամ հարդից կոնաձև ծածկով խրճիթներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/bc.html
  2. Համաշխարհային բանկի տվյալների բազաWB.
  3. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/africa
  4. Human Development ReportUNDP, 2022.
  5. 5,0 5,1 5,2 5,3 CIA. (2009). «Botswana». The World Factbook. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 3-ին.
  6. Encyclopedia of Nations. «Botswana — Location, size, and extent» (անգլերեն). Վերցված է 1 октября 2009-ին.
  7. Ботсвана // Весь мир. Энциклопедический справочник. — Минск: Литература. — С. 352-353. — 656 с. — ISBN 985-437-085-2
  8. Encyclopedia of Nations. «Botswana — Topography» (անգլերեն). Վերցված է 1 октября 2009-ին.
  9. 9,0 9,1 Britannica. «Botswana» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 1 октября 2009-ին.
  10. Maps of World. «Botswana Rivers» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 4 октября 2009-ին.
  11. Encyclopedia of Nations. «Botswana — Environment» (անգլերեն). Վերցված է 2 октября 2009-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Кругосвет. «Ботсвана» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 1 октября 2009-ին.
  13. Botswana Tourism Board. «Elephant» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 26 марта 2012-ին.
  14. GNF. «Okavango Delta - Botswana» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 13 января 2010-ին.
  15. 15,0 15,1 15,2 Encyclopedia of Nations. «Botswana — Climate» (անգլերեն). Վերցված է 1 октября 2009-ին.
  16. Department of Meteorological Services. «Botswana Climate» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 26 марта 2012-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • «Աշխարհը և Հայաստանը» աշխարհագրական ատլաս, Լ. Վալեսյան, 2003 թ.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոտսվանա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 524