Բոտնետ (անգլ.՝ robot network - «բոտերի ցանց» բառերից), չարորակ ծրագրով վարակված համակարգիչների ցանց։ Կարող է ընդգրկել մի քանի տասնյակից մինչև բառացիորեն մի քանի միլիոն համակարգիչ, որոնց ֆունկցիաները տնօրինվում են բոտնետի ծրագրավորողի (անգլ. bot herder) կողմից։ Վարակված համակարգիչը այդ դեպքում կոչվում է նաև բոտ կամ զոմբի. դրա տերը սովորաբար չի էլ նկատում, որ այն օգտագործվում է այլոց կողմից։ Բոտնետի ծրագրավորողը կարող է հեռակառավարել զավթված համակարգիչները աշխարհի ցանկացած վայրից՝ անանուն կերպով։

1. Բոտնետը ստեղծվում է հազարավոր համակարգիչներ մեջ վարակ տարածելով։
2. Այս համակարգիչների տվյալները հավաքագրվում են «վերահսկման և հրահանգման» սերվերում։ Կիբեռհանցագործը այժմ կառավարում է այդ բոլոր համակարգիչները՝ առանց դրանց տերերի գիտության։
3. Կիռբեռհանցագործը գործարք է կնքում երրորդ անձանց հետ։
4. Բոտնետը օգտագործվում է մեծածավալ սփամ կամ այլ վնասակար ծրագրեր տարածելու համար։

Բոտնետերի օգտագործումը խմբագրել

Բոտնետերը հիմնականում օգտագործվում են խոշոր կիբերհանցագործությունների իրականացման համար. սպամի և վնասակար ծրագրերի տարածում (որպես վճարովի ծառայություն երրորդ անձանց համար), անձնական տվյալների գողություն, բանկային օնլայն գործարքների վերաերթուղղում, DDos գրոհներ և այլն։

Բոտերի վարակումը խմբագրել

Համակարգիչը կարող է բոտնետի մաս դառնալ չարորակ ծրագրով վարակվելուց հետո։ Դա կարող է տեղի ունենալ մի քանի ճանապարհով։

  • չարորակ ներդիրով էլ. նամակ
  • չարորակ կոդ պարունակող կայքէջ
  • վարակակիր USB-կրիչ
  • կեղծ հղում (օր. ակնթարթային ուղերձի մեջ)
  • ուղղակի հարձակում համակարգչի վրա՝ վնասված կամ թերություն ունեցող օպերացիոն համակարգի կամ ծրագրի դեպքում։

ԲրեդոԼաբ խմբագրել

Մինչ այժմ հայտնի ամենամեծ բոտնետը՝ «BredoLab»-ը, ստեղծվել է 2009 թ. մայիսին Գեորգի Ավանեսովի կողմից (վերջինս ձերբակալվել է Երևանում 2010 թ. հոկտեմբերին)։ Այն ընդգրկում էր շուրջ 30 միլիոն վարակված համակարգիչ[1]։

Արտաքին հղում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Techeye.net - Bredolab botnet operator arrested Արխիվացված 2011-05-01 Wayback Machine, 26.10.2010։ (անգլերեն)