Բոսնիա և Հերցեգովինայի աշխարհագրություն

Բոսնիա և Հերցեգովինա, տեղակայված է Եվրոպայի հարավ-արևելքում։ Ընդհանուր հաշվով՝ պետության մակերեսը կազմում է 51 209,2 կմ², որոնցից 51 197 կմ² ցամաք է, իսկ 12,2 կմ²՝ ջուր։ Բոսնիա և Հերցեգովինայի պետական սահմանը ունի 1551 կմ երկարություն։ Դրանից 905 կմ-ը ցամաքային սահման են, որոնցից 625 կմ-ի դեպքում սահման են հանդիսանում Սավա, Դրինա և Ունա գետերը։ Ծովային սահմանագծի ընդհանուր երկարությունը կազմում է 21 կմ։ Խորվաթիայի հետ սահմանի ձգվածությունը 936 կմ է, Սերբիայի հետ՝ 350 կմ և Չեռնոգորիայի հետ՝ 244 կմ։

Բոսնիա և Հերցեգովինայի աշխարհագրություն
ՄայրցամաքԵվրոպա
տարածաշրջանՀարավային Եվրոպա
Տարածք
 • Ընդհանուր51 197
 • ցամաք99,8%
 • ջուր0,2%
Ափային հատված23 կմ
Սահման1459 կմ
Խորվաթիա՝ 932 կմ
Սերբիա՝ 357 կմ
Չեռնոգորիա՝ 249 կմ[1]
Բարձրագույն կետ2386 մ (Մագլիչ լեռ)
Ցածրագույն կետ0 մ (Ադրիատիկ ծով)
Ամենաերկար գետԲոսնա
Ցինցար լեռ (2085 մ.)

Բոսնիա և Հերցեգովինայի ընդերքը հարուստ է բոքսիտներով, պղինձով, ցինկով, կապարով, քրոմիտով, կոբալտով, մանգանով, գորշ ածխով, արծաթով, սնդիկով, աղով։ Բնական հանածոներից նաև կարել է նշել ավազը, կավը, գիպսը և այլն։

Բոսնիա և Հերցեգովինայի կլիման հիմնականում չափավոր ցամաքային է՝ մեղմ ամառներով և ցուրտ ձմեռներով։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը դաշտավայրերում կազմում է 19-21°С, իսկ լեռներում՝ 12-18°С։ Հունվարյան միջին ջերմաստիճանը դաշտավայրերում տատանվում է 0°С-ից մինչև -2°С, իսկ լեռներում՝ 4°С-ից -7°С։ Տարվա ընթացքում դաշտավայրերում թափվում են 800-1000 մմ տեղումներ, իսկ լեռներում՝ 1500-1800 մմ։ Հարավում և հարավ-արևմուտքում գերակշռում է մերձարձադարձային միջերկրածովյան կլիման։ Այս տարածքում ամառը չոր է և շոգ, իսկ հուլիսյան միջին ջերմաստիճանը 25°С է։ Ձմեռը խոնավ է և տաք, իսկ հունվարյան միջին ջերմաստիճանը 5°С է։ Տարվա ընթացքում տեղումների քանակը հասնում է մինչև 1600 մմ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոսնիա և Հերցեգովինայի աշխարհագրություն» հոդվածին։