Բոսնիական պատերազմ, տեղի է ունեցել 1992 թվականից մինչև 1995 թվականիի նոյեմբեր։ Այն մաս էր կազմում Հարավսլավական պատերազմների և սկիզբ առավ Հարավսլավիայի Ֆեդերատիվ Հանրապետության փլուզման շրջանում, այն բանից հետո, երբ Բոսնիա և Հերցեգովինան 1992 թվականին իրեն անկախ հռչակեց։

Բոսնիական պատերազմ/Պատերազմ Բոսնիա և Հերցեգովինայում
Հարավսլավիական պատերազմներ

Հրդեհված պառլամետնը, Սարաևո, 1992 մայիս; Ռատկո Մլադիչը բոսնիական զինվորների հետ; ՄԱԿ-ի ուժերի նորվեգական զինծառայողը Սարաևոյի օդանավակայանում
Թվական Ապրիլի 1 1992Դեկտեմբերի 14 1995
Վայր Բոսնիա և Հերցեգովինա
Պատճառ Բոսնիա և Հերցեգովինայի անկախությունը
Արդյունք Դեյթոնյան համաձայնագիր
Հակառակորդներ
Բոսնիա և Հերցեգովինա
ՆԱՏՕ (1995)
Բոսնիացի խորվաթներ
{{{2}}} Խորվաթիա
Սերբական Հանրապետություն
Հարավսլավիա
Հրամանատարներ
Ալիյա Իզետբեգովիչ (Բոսնիա և Հերցեգովինայի նախագահ)

Սեֆեր Հալիլովիչ (Բանակի հրամանատար 1992-1993)
Ռասիմ Դելիչ (Բանակի հրամանատար 1993-1995)

Ֆրայո Տուդման (Խորվաթիայի նախագահ)

Մաթե Բոբան (Խորվաթիայի հանրապետություն Հերցեգ-Բոսնիայի նախագահ)
Միլիվոյ Պետկովիչ (ՀՎՈ հրամանատար) Դարիո Կորդիչ (քաղաքական առաջնորդ խորվաթների միջին-Բոսնիայում)

Սլոբոդան Միլոշևիչ (Սերբիայի նախագահ) (1989-1997)

Ռադովան Կարաջիչ (Սերբական հանրապետության նախագահ)
Ռատկո Մլադիչ (Սերբական հանրապետության բանակի հրամանատար)

Կողմերի ուժեր
~100 տանկեր
~200,000 հետևազոր
~200 տանկեր
~70,000 հետևազոր
500-600 տանկեր
120,000 հետևազոր
Ռազմական կորուստներ
31,270 ռազմական զոհ
32,723 քաղաքացիական զոհ
5,439 ռազմական զոհ
1,899 քաղաքացիական զոհ
20,649 ռազմական զոհ
3,555 քաղաքացիական զոհ

Հակամարտող երեք կողմերն էին Բոսնիա և Հերցեգովինայի երեք էթնիկ խմբերը՝ բոսնիակները, խորվաթները և սերբերը։

Երկու անկախություններ խմբագրել

1992 թվականի փետրվարի 29-ին և մարտի 1-ին բոսնիական կառավարությունը նշանակեց հանրաքվե՝ որոշելու համար Բոսնիա և Հերցեգովինայի անկախության հարցը։ Մեծամասնություն կազմող խորվաթները և բոսնիակները քվերարկեցին հօգուտ անկախության։ Իսկ բոսնիացի սերբերը բոյկոտեցին քվեարկությունը, դեմ լինելով անկախությանը և հանրաքվեն հակասահմանադրական համարելով։ Քանի որ ձայների մեծամասնությունը քվեարկել էր անկախության համար, 1992 թվականի ապրիլի 7-ին Բոսնիայի խորվաթ և բոսնիակ պատգամավորները հռչակեցին անկախություն։ Որպես պատասխան դրան ապրիլի 7-ին Բոսնիայի սերբերը հռչակեցին մի նոր հանրապետություն. Սերբական Հանրապետությունը (Republika Srpska) և սկսեցին պահանջել Բոսնիա և Հերցեգովինայի այլ տարածքներ ևս, ուր սերբական փոքրամասնություն էր բնակվում։

Զինյալ կազմավորումներ խմբագրել

Դեռևս մինչև հանրաքվեն երեք էթնիկ խմբերը սկսել էին կազմավորել սեփական փոքր բանակներ և միլիցիաներ։ Սերբերի բանակը օժանդակություն էր ստանում Հարավսլավական Ժողովրդական Բանակի (ՀԺԲ) կողմից։

Առաջին արյունալի բախումը տեղի էր ունեցել 1991 թվականի սեպտեմբերի 30-ին, երբ ՀԺԲ-ն ավերեց Բոսնիայի խորվաթաբնակ Ռավնո քաղաքը։ Հանրաքվեի անցկացման շրջանում դրությունը ավելի լարվեց։ Երկրի տարբեր վայրերում բռնկվեցին կռիվներ, հատկապես արևելյան Բոսնիայում՝ Դրինայի կիրճում, իսկ երկրի հյուսիս-արևմուտքում 1992 թվականի ապրիլից կատարվեցին արյունահեղություններ և էթնիկ զտումներ։ Բիյելյինա, Վիսեգրադ, Ֆոչա, Բրատունակ, Սանսկի Մոստ, Պրիյեդոր, Կոզարակ և այլ բնակավայրերում Բոսնիացի բնակչությունը դարձավ թիրախ։

Հակամարտող կողմեր խմբագրել

Ըստ Նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային դատարանի` ռազմական ընդհարումը տեղի է ունեցել Բոսնիայի, Հարավսլավիայի Ֆեդերատիվ Հանրապետության (հետագայում Սերբիա և Մոնտենեգրոյի)[1] և Խորվաթիայի[2] միջև։ Ըստ միջազգային դատարանի եզրակացության՝ Սերբիան ռազմական և ֆինանսական օգնություն տվել է Բոսնիայի սերբերի զինված ուժերին, որոնք բաղկացած էին Հարավսլավական ժողովրդական բանակից, Սերբական հանրապետության բանակից, Սերբական հանրապետության ներքին գործերի նախարարությունից և Սերբական Երկրապահ Ուժերից։ Խորվաթիան ռազմական օգնություն տվել է Բոսնիայի խորվաթներ զինված ուժերին։ Իսկ Բոսնիայի կառավարությունը ղեկավարվել էր Բոսնիա և Հերցեգովինայի հանրապետության բանակից[3]։ Այս երեք կողմերը պատերազմի ընթացքում մի քանի անգամ փոխել են իրենց նպատակները ու կողմնորոշումը։

Հակամարտության սկզբնական շրջանում բոսնիացի խորվաթները և բոսնիակները կռվում էին բոսնիացի սերբերի դեմ, որոնք Բոսնիա և Հերցեգովինայի անկախության հռչակումից հետո, հռչակել էին նոր հանրապետություն՝ Սերբական Հանրապետությունը։ Բոսնիացի սերբերին աջակցում էր Սերբիան՝ Սլոբոդան Միլոշևիչի ղեկավարությամբ։

1993-ին պատերազմ սկսվեց նաև մուսուլման բոսնիակների և բոսնիացի խորվաթների միջև, քանի որ խորվաթները ցանկանում էին Բոսնիայից տարածք խլել։ Խորվաթներին օժանդակում էր Խորվաթիան։ 1994 թվականին՝ Խորվաթիայի նախագահ Ֆրանյի Տուջմանի միջամտությունից հետո, բոսնիակների և բոսնիացի խորվաթների միջև կնքվեց հաշտություն։

Մարդկային վնասներ խմբագրել

Մարդկային զոհերի թիվը պատերազմից հետո սկզբնապես գնահատվել էր 200,000 Բոսնիայի կառավարությունից և ՆԱՏՕ-ից։ Նրանք նաև գրառել են 1,326,000 փախստական և աքսորական։ Հունիսի 21, 2007 թ. Հետազոտության և Փաստագրության Կենտրոնը Սարաևոյում հրատարակել է «Բոսնիական մեռյալների գիրքը» (անգ. The Bosnian Book of the Dead), տվյալների բազա որ ցուցաբերում է 97,207[4] անուններ Բոսնիա և Հերցեգովինայի զոհված և կորած քաղաքացիների 1992-1995 պատերազմի ժամանակ։ Միջազգային մի խումբ մասնագետների գնահատել է գյուտերը հրատարակումից առաջ և 240,000-ից ավելի տվյալներ հավաքվել, տեխնոլոգիայի պրոցեսի ենթարկվել, ստուգվել, բաղդատվել և գնահատվել են որպեսզի կարողանան վերջնական համարը ստանալ ավելի քան 97,000 մարդկային վնասների բոլոր ազգություններից։ Վերջերս պատահած հետազոտություն ցուցադրել է որ մեծամասնությունը 97,207 մարդկային վնասների (ռազմական և քաղաքացիական) Բոսնիական պատերազմի բոսնիակներն էին (65 %), սերբերը երկրորդ (25 %) և խորվաթները երրորդ (8 %)։ 83 տոկոսը քաղաքացիական զոհերի բոսնիակներ էին, 10 տոկոսը սերբեր և 5 տոկոսը խորվաթներ ու ավելի քիչ քանակով ալբանիացիներ և ռոմանիներ։ Ընդհանուր գումարը զոհերի կարելի է բարձրանա 10,000 բոլոր երկրում որովհետև հետազոտությունը շարունակվում է[5][6]։ Նաև, 320 զինվոր միջազգային զորքերից զոհվել են Բոսնիայի պատերազմում։

Մարդկային վնասների թվեր ըսկ «Դեմոգրաֆիկ Յունիտ»ի ՀՀՄԴ-ում։
Ընդհանուր
102,622
Բոսնիակներ և խորվաթներ c. 72,000
Սերբեր c. 30,700
Քաղաքացիականներ
55,261
Բոսնիակներ և խորվաթներ c. 38,000
Սերբեր c. 16,700
Զինվորներ
47,360
Բոսնիակներ c. 28,000
Սերբեր c. 14,000
Խորվաթներ c. 6,000
Մարդկային վնասների թվեր ըստ RDC-ի։
(Մարտ 2006)
Ընդհանուր
96,175
Բոսնիակներ 63,994 66.5 %
Սերբեր 24,206 25.2 %
Խորվաթներ 7,338 7.6 %
այլ 637 0.7 %
Քաղաքացիականներ
38,645
Բոսնիակներ 32,723 84.7 %
Սերբեր 3,555 9.2 %
Խորվաթներ 1,899 4.9 %
այլ 466 1.2 %
Զինվորներ
57,529
Բոսնիակներ 31,270 54.4 %
Սերբեր 20,649 35.9 %
Խորվաթներ 5,439 9.5 %
այլ 171 0.3 %
չհաստատված 4,000

Միջազգային դատարանի որոշումները խմբագրել

Բոսնիակների մեծամասնությունը, շատ խորվաթներ, ինչպես նաև արևմտյան քաղաքական գործիչներ և մարդու իրավունքների կազմակերպություններ հավաստում են, թե պատերազմը սերբական և խորվաթյան հարձակում (ագրեսիա) էր։ Իսկ սերբերը հավաստում են, թե այն քաղաքացիական պատերազմ էր։ Ըստ միջազգային դատարանի 2007 թվականի փետրվարի 26-ի եզրակացության՝ պատերազմը եղել է էթնիկ բախում, և, թե Սերբիան ցեղասպանություն չէր իրականացրել, հակառակ Բոսնիա և Հերցեգովինայի պնդման, որ Սերբիան աջակցել էր Սերբական Հանրապետությանը՝ բոսնիացիների դեմ ցեղասպանություն իրագործելիս։ Սակայն, նույն դատարանը հաստատել է որ Սերբիան ամեն ինչ չի արել սերբ զորքերի կողմից ցեղասպանությունը կասեցնելու և գլխավոր հանցագործներին, մասնավորապես գեներալ Ռատկո Մլադիչին, հետապնդելու համար։ Չնայած բոլոր ակներև ռազմական հանցագործությունների, դատավորները հաստատել են, թե ցեղասպանություն տեղի է ունեցել միայն Սրեբրենիցայում 1995 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ICTY: Conflict between Bosnia and Herzegovina and the Federal Republic of Yugoslavia». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 24-ին.
  2. «ICTY: Conflict between Bosnia and Croatia». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 24-ին.
  3. «ICJ: The genocide case: Bosnia v. Serbia - See Part VI - Entities involved in the events 235-241» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 24-ին.
  4. «RDC - Casualties Research Results - June 2007». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. Research shows estimates of B&H death toll inflated - IHT: The Bosnian Book of Dead
  6. Bosnia's Book of Dead - BIRN Report
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոսնիական պատերազմ» հոդվածին։