Բոռեր, երկթևանիների կարգի միջատներ։

Ձիաբոռ

Հայաստանում տարածված է բոռերի 3 ընտանիք՝ տավարի ենթամաշկային, ոչխարների քթախոռոչային, ձիերի ստամոքսաղիքային։ Կաթնասուն կենդանիների և մարդու մակաբույծներ են։

Բազմացում և զարգացում խմբագրել

Տավարի ենթամաշկային բոռերի (Hypoderma bovis, Hypoderma lineatum) էգերը ձվադրում են տիրոջ որովայնի ստորին պատի և ցատկիչ հոդի հատվածի մազերի վրա։ Ձվից դուրս եկած թրթուրը ծակում է մաշկը և թափանցում ենթամաշկային հյուսվածք, ազդրի միջմկանային հյուսվածքով արյան անոթների ուղղությամբ դուրս է գալիս մեջքի և կրծքի հատվածի ենթամաշկային հյուսվածք, առաջացնում այտուցներ (հիպոդերմատոզ), որոնցում 1 ամիս մնալուց հետո ծակում է մաշկը՝ մթնոլորտային օդ շնչելու համար, ապա ընկնում հողի մեջ, հարսնյակավորվում և վերածվում սեռահասուն ձևի։ Հասունների թռիչքը՝ ապրիլից սեպտեմբեր։ Ձվից մինչև հասուն բոռ դառնալը տևում է մոտ 1 տարի։ Զուգավորվելուց հետո էգն արտազատում է ձվեր՝ վարակելով նոր գլխաքանակ (տարեկան 1 գեներացիա)։ Հիպոդերմատոզի մյուս հարուցչի (Hypoderma lineatum) թրթուրները, տավարի որովայնի ստորին պատի ենթամաշկային հյուսվածքով շարժվում են դեպի պարանոցի հատվածը, մուտք գործում կերակրափողի ենթալորձային շերտը, 5-6 ամսից դուրս գալիս մեջքի և գոտկատեղի հատվածը։ Հետագա զարգացումը նույնն է, ինչ որ տավարի ենթամաշկայինի դեպքում։

Քանի որ հիպոդերմատոզը լուրջ վնաս է պատճառում տավարաբուծությանը (փչացնում է կաշին, իջեցնում մթերատվությունը), ուստի անհրաժեշտ է ձեռնարկել բուժման և կանխարգելման միջոցառումներ՝ օգտագործելով տարբեր միջատասպաններ (քլորոֆոս, հիպոդերմին քլորոֆոս և այլն)։ Ձիերի ստամոքսաղիքային բոռերի (Gastrophilus intestinalis) էգերը ձվադրում են տիրոջ գլխի վրա, որտեղից թրթուրներն անցնում են կենդանու մարսողական ուղիներ։ Հասունների թռիչքը՝ հունիսից սեպտեմբեր։ Ոչխարների քթախոռոչայիև բոռերի (Oestrus ovis) էգերը կենդանածին են։ Թրթուրները զարգանում են ոչխարների ճակատի և քթի խոռոչներում։ Հասունների թռիչքը՝ մայիսից հոկտեմբեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 520