Բոուլդեր (անգլ.՝ Boulder), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլորադո նահանգում։ Բոուլդեր շրջանի կենտրոնն է։ Մտնում է ԱՄՆ-ի ամենախտաբնակ բնակավայրերի ցանկի մեջ և բնակչության թվով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Կոլորադո նահանգում[2]։

Բոուլդեր
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1858 թ.
Մակերես66,946357 կմ², 66,520031 կմ²
ԲԾՄ1655 մետր
Բնակչություն108 250 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC-7 և MDT?
Պաշտոնական կայքbouldercolorado.gov(անգլ.) և bouldercolorado.gov/pa/
Բոուլդեր (Կոլորադո) (ԱՄՆ)##
Բոուլդեր (Կոլորադո) (ԱՄՆ)

Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների քաղաքի բնակչության թիվը կազմում է 97 385 մարդ[3], իսկ քաղաքային ագլոմերացիայինը՝ 294 567 մարդ[4]։

Բոուլդերը ունի հարուստ պատմություն, 1960-ական թվականներին այստեղ են բնակություն հաստատել հիպիները և այստեղ է գտնվում Կոլորադոյի համալսարանի՝ նահանգի ամենախոշորը, գլխավոր մասնաշենքը։ Բոուլդերը հաճախ հայտնվում է առողջապահության, երջանկության, կյանքի մակարդակի, կրթության և մշակույթի ոլորտներում անցկացված վիճակագրությունների բարձր հորիզոնականներում[5]։

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Կառուցվել է 1858 թվականին, գտնվում է Ժայռոտ լեռների լեռնաճյուղերի վրա, Դենվերից 45 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք[6], ծովի մակարդակից 1655 մետր բարձրության վրա։ Բոուլդեր շրջանի վարչական կենտրոնն է[7]։

Քաղաքում՝ ի շնորհիվ նրա բարձր դիրքի և լեռնային չոր կլիմայի, տարվա ընթացքում հաշվվում է 300 արևային օր, ինչը Բոուլդերը դարձնում է թեթև ատլետիկայի և մի քանի ձմեռային որոշ սպորտաձևերի մարզումների իդեալական վայր։

Տեղական առանձնահատկություններ խմբագրել

Բոուլդերը ուղանողական քաղաք է։ Այստեղ է գտնվում Կոլորադոյի խոշորագույն ուսումնական հաստատությունը՝ Կոլորադոյի համալսարանը։ Համալսարանը քաղաքի գլխավոր գործատուն է։ Գրեթե մեկ երրորդ մասը ուսանողներ են։ Համալսարանը հայտնի է ամենամյա անցկացվող Շեքսպիրյան փառատոնի շնորհիվ։

Կոլորադոյի համալսարանի բնական պատմության թանգարանը ոլորտում ամենախոշորներից է, հավաքածուն պարունակում է ավելի քան 4 միլիոն ցուցադրանմուշ։

Բոուլեր քաղաքը հայտնի է դարձել ժամանակակից ամերիկացի գրող Սթիվեն Քինգի «Դիմակայություն» վեպում, որի վերջնական գործողությունները կատարվում են հենց կոլորադյան քաղաքում։ Այն հիշատակվում է նաև «Փայլատակում» ֆիլմում։ Սթիվեն Քինգը ծանոթ է եղել Բոուլերին, քանի որ երիտասարդության տարիներին եղել է քաղաքում։ 2009 թվականին ABC family հեռուստաալիքով կայացավ «Հասիր դրան կամ կոտրվիր» սերիալի պրեմիերան, որի հիմնական գործողությունները կատարվում են Բոուլդեր քաղաքում։

  • 2010 թվականին USA Today թերթի ռեյտինգում Բոուլդերը անվանվել է ԱՄՆ-ի ամենաերջանիկ քաղաքը։ Այդ որոշմանը հանգել են Gallup հետազոտական ընկերության և առողջապահական Healthways կազմակերպոության քաղաքների ռեյտինգների կազմողները[8][9]։
Բոուլդերի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 74
(23)
79
(26)
90
(32)
88
(31)
95
(35)
104
(40)
104
(40)
102
(39)
100
(38)
90
(32)
80
(27)
76
(24)
104
(40)
Միջին բարձր °F (°C) 46.9
(8.3)
48.3
(9.1)
56.0
(13.3)
63.3
(17.4)
72.2
(22.3)
81.6
(27.6)
87.7
(30.9)
85.3
(29.6)
77.7
(25.4)
65.8
(18.8)
53.7
(12.1)
45.3
(7.4)
65.4
(18.6)
Միջին ցածր °F (°C) 22.2
(−5.4)
23.1
(−4.9)
29.2
(−1.6)
35.6
(2)
43.5
(6.4)
51.3
(10.7)
57.3
(14.1)
56.1
(13.4)
48.0
(8.9)
37.8
(3.2)
28.5
(−1.9)
21.3
(−5.9)
37.9
(3.3)
Ռեկորդային ցածր °F (°C) −33
(−36)
−28
(−33)
−13
(−25)
−3
(−19)
17
(−8)
20
(−7)
40
(4)
40
(4)
15
(−9)
−2
(−19)
−12
(−24)
−24
(−31)
−33
(−36)
Տեղումներ դյույմ (մմ) 0.76
(19.3)
0.82
(20.8)
2.19
(55.6)
2.87
(72.9)
2.80
(71.1)
2.20
(55.9)
1.79
(45.5)
1.84
(46.7)
1.68
(42.7)
1.55
(39.4)
1.24
(31.5)
0.94
(23.9)
20.68
(525.3)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 10.7
(27.2)
12.4
(31.5)
17.7
(45)
11.7
(29.7)
0.8
(2)
0
(0)
0
(0)
0
(0)
1.0
(2.5)
5.6
(14.2)
14.2
(36.1)
14.2
(36.1)
88.3
(224.3)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 5.3 6.5 8.4 10.0 12.1 10.4 10.4 10.8 8.3 7.2 5.9 5.7 101.0
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) 5.1 6.3 6.4 4.1 0.5 0 0 0 0.5 1.8 4.8 5.5 35.0
Աղբյուր #1: {{{աղբյուր 1}}}
Աղբյուր #2: Weather Atlas (daylight)[10]

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  3. «Geographic Identifiers: 2010 Demographic Profile Data (G001): Boulder city, Colorado». U.S. Census Bureau, American Factfinder. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  4. «Geographic Identifiers: 2010 Demographic Profile Data (G001): Boulder, CO Metro Area». U.S. Census Bureau, American Factfinder. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  5. «Best of Boulder». City of Boulder. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 11-ին.
  6. «Boulder Location». www.boulder.swri.edu.
  7. «Boulder Elevation». www.BoulderColoradoUSA.com.
  8. Самый счастливый город США нашли у подножия Скалистых гор, Lenta.ru, 15.02.2010.
  9. Колорадский рай. Исследователи выбрали самый счастливый город Америки, Lenta.ru, 17.02.2010.
  10. «Monthly weather forecast and climate: Boulder, CO». Weather Atlas. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոուլդեր (Կոլորադո)» հոդվածին։