«Բոհեմ» (անգլ.՝ Rent), 2005 թվականի ֆիլմ, համանուն բրոդվեյական մյուզիքլի էկրանավորում։ Այն ստացել է Թոնիի և Պուլիցերյան մրցանակներ։ Ռեժիսորը Քրիստոֆեր Կոլամբուսն է։

Բոհեմ
անգլ.՝ Rent
Երկիր ԱՄՆ
Ժանրերաժշտական ֆիլմ[1][2][3][…], դրամա[1][3] և գրական ստեղծագործության էկրանավորում
ԹեմաԼԳԲՏ
ՀիմքԲոհեմ[4] և Տեսարաններ բոհեմական կյանքից
Թվական2005 և ապրիլի 13, 2006[5]
Լեզուանգլերեն[6]
ՌեժիսորՔրիստոֆեր Կոլամբուս[1][2][7]
ՊրոդյուսերՔրիստոֆեր Կոլամբուս, Ռոբերտ Դե Նիրո, Ջեյն Ռոզենթալ, Մայքլ Բառնաթան և Մարկ Ռեդքլիֆ
Սցենարի հեղինակՍթիվեն Չբոսկի, Քրիստոֆեր Կոլամբուս և Ջոնաթան Լարսոն
ԴերակատարներԷնթոնի Ռեփ[8], Ադամ Փասքալ[8], Ռոզարիո Դոուսոն[2][3][7][…], Ջեսի Լ․ Մարտին[7][8], Ուիլսոն Ժերմեն Էրեդիա[2][3][7][…], Իդինա Մենզել[8], Թոմս Թրեյսի[8], Թեյ Դիգզ[2][3][7][…], ՄակՔենզի Ֆիրգենզ, Քեննի Հյուզ, Խորդի Կաբալյերո, Ջեքի Ռ․ Չան, Քրիսթիան Վինսենթ, Բեթինա Դևին, Ջենիֆեր Սիբել, Ուայն Ուիլքոքս, Մեթյու Դիքենս, Մայքլ Է․ Բուրգես, Ջոել Սվետով, Քրիստոֆեր Կոլամբուս, Ռոդ Առանց, Ռենդի Գրաֆ, Դենիել Լոնդոն, Աննա Դիվեր Սմիթ, Աարոն Լոր, Բրայան Դիլեյթ, Փեննի Ջոնսոն Ջերալդ, Սարա Սիլվերման, Բլեյք ՄակԳրաթ, Դերիլ Չան, Քրիս Չոկ, Քևին Ստեա, Էլեանոր Քոլամբուս և Դևիդ Ֆայն
ՕպերատորՍթիվեն Գոլդբլաթ[9]
ԵրաժշտությունՋոնաթան Լարսոն, Ռոբ Կավալլո, Ջեյմի Մահոբերաք և Թիմ Փիրս
ՄոնտաժՌիկ Փիրսոն
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո և Նյու Մեքսիկո
ԿինոընկերությունColumbia Pictures, Revolution Studios, 1492 Pictures և TriBeCa Productions
Տևողություն135 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Պատմությունը մի քանի Բոհեմի ներկայացուցիչների մասին է, որոնք ապրում են միմյանց հարևանությամբ Նյու Յորքում։ Այնտեղ նկարագրվում է ՁԻԱՀ-ով վարակված մարդկանց ոչ սովորական մի տարին։

Նրանցից մեկը Ռոջերն է, նա նախկին ռոք երաժիշտ է, նա՝ իր ընկերուհու ինքնասպանությունից հետո անցնում է բարդ զգացմունքային փուլ։ Նա ոչ մի կերպ չի համարձակվում սիրավեպ սկսել իր հարևանուհու՝ Միմի Մարկեսի հետ, ով էկզոտիկ պարեր է պարում։

Ռոջերի հետ մի բնակարանում ապրում է կինեմատոգրաֆիստ Մարկը, ով փորձում է համատեղել արվեստը առևտրի հետ։ Մարկի՝ իր ըղձերի հետևից ընկնող ընկերուհին, կրկեսային դերասանուհի Մորին է։ Նա Մարկից հեռանում է կին-փաստաբան Ջոանի մոտ։ Բացի դրանից, նրանց հարևանությամբ է ապրում փիլիսոփայության պրոֆեսոր Թոմ Քոլինզը։

Այդ շրջանակից դուրս է մնում Բենին, որն, ամուսնանալով տան տիրոջ դստեր հետ, հեռացել է իր ընկերներնից, դրժում է իր ընկերներին անվճար տարածք տրամադրելու խոստումը։ Արդյունքում նա վերածվում է մոտ ընկերից՝ ոխերիիմ թշնամու, նա բոլոր բնակիչներին սպառնում է, որ դուրս կհանի բնակարանից։

Դերերում խմբագրել

  • Էնտոնի Ռեփ՝ Մարկ Քոեն
  • Ադամ Պասկալ՝ Ռոջեր Դևիս
  • Ռոզարիո Դոուսոն՝ Միմի Մարկես
  • Ջեսսի Լ․ Մարթին՝ Թոմ Քոլինզ
  • Ուիլսոն Ժերմեն Էրեդիա՝ Էնջել (Անգել)
  • Իդինա ՄԵնզել՝ Մորին Ջոնսոն
  • Թրեյսի Թոմս՝ Ջոան Ջեֆերսոն
  • Թեյ Դիգզ՝ Բենջամին

Բոքս-օֆիս խմբագրել

Ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է 31 558 280 դոլար, որից ԱՄՆ- ում ՝ 29 077 547 դոլար։

DVD խմբագրել

Բոհեմը թողարկվել է DVD-ով ԱՄՆ-ում 2006 թվականի փետրվարի 21-ին։

ԱՄՆ-ում DVD վարձույթը կազմել է 24 059 878 դոլար։

Մեծ Բրիտանիայում DVD-ով թողարկվել է 2006 թվականի օգոստասի 14-ին։

Blu-ray-ով՝ 2007 թվականի դեկտեմբերի 11։

Քննադատումներ խմբագրել

Ֆիլմը ստացել է իրարամերժ քննադատություններ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը կազմում է 46 %[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել