Բոկա (երաժիշտ)

խորհրդահայ երգիչ, հեղինակ-կատարող

Բորիս Արկադիի Դավիդյան (առավել հայտնի է Բոկա անունով, ապրիլի 28, 1949(1949-04-28), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 20, 2020(2020-07-20)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), խորհրդահայ երգիչ, հեղինակ-կատարող։

Բոկա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունԲորիս Դավիդյան
Ի ծնե անունռուս.՝ Борис Давидян
Նաև հայտնի է որպեսԲոկա
Ծնվել էապրիլի 28, 1949
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Հայաստան Հայաստան, և Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մահացել էհուլիսի 20, 2020
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ժանրերռուսական շանսոն
Մասնագիտություներաժիշտ

Կենսագրություն խմբագրել

Բորիս Դավիդյանը ծնվել է Բաքու քաղաքում։ Հայրը եղել է պատերազմի մասնակից, որի ավարտից հետո աշխատանքի է անցել գործարանում, մայրը՝ Մարգարիտան եղել է կենսաբան, մահացել է վաղ տարիքում։

Բորիսը վաղ տարիքից հետաքրքրվել է երաժշտությամբ, բակերում և շենքերի մուտքերում նվագել է կիթառ և երգել տարբեր երգեր, որը դուր է եկել շատերին։ Նրա երաժշտական կարիերայի վրա մեծ ազդեցություն է ունեցել հայրը, որը նվագել էր մանդոլին և դեռ պատերազմի տարիներից գիտեր շատ երգեր։

Կարիերա խմբագրել

Բորիսը սովորել է Տաշքենդի մեքենաշինական ինստիտուտում, առաջին ալբոմը ձայնագրել է 1972 թվականին։ Նա և իր երաժիշտ ընկերները հաճախ են ելութներ ունեցել տարբեր տեսակի խնջույքներում։ 1973-1974 թվականներին Բոկան աշխատում էր գիշերները՝ ձայնագրելով իր երգերը Թբիլիսիի «Մելոդիա» ձայնագրման ստուդիայում։ 1987 թվականին Բոկան ապրում է Մոսկվայում և երգել «Պոմիդոր» ռեստորանում։ 1988 թվականին ձայնագրել է «Դոլյա վարավսկայա» ալբոմը։

1996 թվականի սկզբին Բոկան իր ընտանիքի հետ ապրել է Երևանում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա, որտեղից էլ՝ ԱՄՆ։

Բոկան երկար տարիներ ելույթ է ունեցել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Ալեքսանդր Բաղդասարովը (կլառնետ), Համլետ Գալուստյանը, Սուրեն Քերանյան (ստեղնաշարերային գործիքներ), Իգոր Սաֆարովը, Գեորգի Ագաբոպովը (մահացել է 1995 թվականին)։ Բոկայի մտերիմ ընկերիներից է եղել Յուրի Վարդանյանը, որին պատվին երաժիշտը երգ է գրել[2]։

Համերգային ելույթներով հանդես է եկել Ավստրիայում, Թուրքիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։

Մահացել է Լոս Անջելեսում 2020 թվականի հուլիսի 20-ին՝ թոքերի երկարատև հիվանդությունից հետո[3]։ Բորիսը կին ու երեխաներ ուներ ՝ որդի և երկու դուստր, ինչպես նաև չորս թոռ, որոնցից մեկը երգիչ Ժոկան է[4]։

Սկավառակագրություն խմբագրել

  • Первый концерт (1972)
  • Второй концерт (1973)
  • Третий концерт (1974)
  • Четвёртый концерт в Баку (1979)
  • Пятый концерт «Опять в Тбилиси» (1981)
  • Шестой концерт (1982)
  • Доля воровская (1988)
  • Կարոտ (1993)
  • Воспоминание (1995)
  • Привет из Америки (1996)
  • Для всех друзей (1997)
  • Мам, я твой сын… (2002)
  • Мой отец (2003)
  • Моя доля (2007)
  • Мой город (2008)
  • Цена жизни (2011)
  • Жить и любить (2016)

Ֆիլմագրություն խմբագրել

  • Սրիկա (1988)
  • Օդի տաճար (1989)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Մահացել է երգիչ Բոկան
  2. [https։//www.kino-teatr.ru/kino/acter/m/sov/45265/bio/ «Борис Давидян»]. Кино-Театр.РУ. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. «AV Production - Բորիս Դավիդյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  4. «Լոս Անջելեսում մահացել է կովկասյան շանսոնի լեգենդ Բոկան․ նա 71 տարեկան էր». Sputnik Արմենիա — news. Վերցված է 2022 թ․ հուլիսի 6-ին.