Բոկաչո 70 («իտալ.՝ Boccaccio '70»), իտալաֆրանսիական գեղարվեստական ֆիլմ։ Այն բաղկացած է թվով չորս կինոնովելներից, որի սյուժեում ընկած է Բոկաչչոյի «Դեկամերոնը»։ Ֆիլմի ռեժիսորներն են Մարիո Մոնիչելին, Ֆեդերիկո Ֆելինին, Լուկինո Վիսկոնտին և Վիտտորիո դե Սիկան։

Բոկաչո 70
իտալ.՝ Boccaccio '70
Բոկաչո 70 ֆիլմի պաստառը
ԵրկիրՖրանսիա
 Իտալիա
Ժանրկինոկատակերգություն[1], ռոմանտիկ ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
Թվական1962
Լեզուիտալերեն
ՌեժիսորՎիտտորիո դե Սիկա[1][2][3][…], Լուկինո Վիսկոնտի[2][3], Ֆեդերիկո Ֆելինի[1][2][3] և Մարիո Մոնիչելլի[2][3]
ՊրոդյուսերԿարլո Պոնտի և Տոնինո Չերվի
Սցենարի հեղինակՋովաննի Արպինո, Իտալո Կալվինո, Սուզո Չեկի դ’Ամիկո, Էնիո Ֆլայանո, Գոֆֆրեդո Պարիզե, Տուլիո Պինելլի, Չեզարե Ձավատինի, Ֆեդերիկո Ֆելինի, Բրունելլո Ռոնդի և Լուկինո Վիսկոնտի
ԴերակատարներԱնիտա Էկբերգ[2][3][4][…], Ռոմի Շնայդեր[2][3][4][…], Սոֆի Լորեն[2][3][4][…], Մարիսա Սոլինաս[2][3][5], Պեպպինո Դե Ֆիլիպպո[2][3][5], Թոմաս Միլիան, Պաոլո Ստոպպա[6], Ռոմոլո Վալլի[6], Պոլիդոր[6], Դանտե Մաջիո[6], Սուզո Չեկի դ’Ամիկո[6], Luigi Giuliani?[6], Նանդո Անջելինի[6], Մարիո Պասանտե[6], Սիլվիո Բագոլինի[6], Ալբերտո Սոռենտինո[6] և Վալենտինո Մակի[6]
ՕպերատորՕթելլո Մարտելլի, Արմանդո Նանուցցի և Ջուզեպե Ռոտունո
ԵրաժշտությունՆինո Ռոտա
ՄոնտաժԼեո Կատոցցո
Նկարահանման վայրԵվրոպա և Միլան
Տևողություն205 րոպե
 Boccaccio '70 Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Բոլոր նովելները կապված են մի ընդհանուր թեմայով․ այստեղ կնոջ և տղամարդու փոխհարաբերություններն են։ Յուրաքանչյուր նովել մի ամբողջական ավարտուն ֆիլմ է։

Ռենցո և Լուչանա (իտալ.՝ «Renzo e Luciana») խմբագրել

Սա հետաքրքրաշարժ պատմություն է մի կայտառ նորապսակների մասին, որոնք դժվարին ճանապարհ անցան՝ հաղթահարելով աղքատությունը։ Ի դեպ այս նովելը տեղ չգտավ Իտալիայի սահմաններից դուրս գտնվող երկրներում ցուցադրության ժամանակ։

  • Ռեժիսոր՝ Մարիո Մոնիչելի
  • Սցենար՝ Մարիո Մոնիչելի, Իտալո Կալվինո, Ջովանի Արպինո, Սուզո Չեկի Դ'Ամիկո
  • Օպերատոր՝ Արմանդո Նանուցի
  • Կոմպոզիտոր՝ Պիերո Ումիլիանի
  • Դերերում՝ Մարիսա Սոլինաս՝ Լուչանա, Գերմանո Ջիլիոլի՝ Ռենցո, Սուզո Չեկի Դ'Ամիկո

Դոկտոր Անտոնիոյի գայթակղումը (իտալ.՝ «Le Tentazioni Del Dottor Antonio») խմբագրել

Սյուրռեալիստական պատմություն է, որի հիմքում ընկած է այն, որ պետք է գնահատել գեղեցկությունը։

  • Ռեժիսոր՝ Ֆեդերիկո Ֆելինի
  • Սցենար՝ Ֆեդերիկո Ֆելինի, Էնիո Ֆլայանո, Տուլիո Պինելի, Բրունելո Ռոնդի, Գոֆրեդո Պարիզե
  • Օպերատոր՝ Օթելլո Մարտելի
  • Կոմպոզիտոր՝ Նինո Ռոտա
  • Դերերում՝ Անիտա Էկբերգ՝ Անիտա, Պեպինո Դե Ֆիլիպո՝ դոկտոր Անտոնիո, Անտոնիո Ակվա՝ կոմենդատորե Լա Պապա, Դոնաթելլա Դելա Նորե՝ Դոնաթելլա, Սիլվիո Բագոլինի, Ջակոմո Ֆուրիա

Աշխատանք (իտալ.՝ «Il Lavoro») խմբագրել

Անգործությամբ և մենությամբ տառապող արիստոկրատների պատմությունն է։ Նրանք իրենց խնդիրները լուծում են հետևյալ կերպ․ կանայք՝ աշխատանք փնտրելով, տղամարդիկ՝ հաճույքների փնտրտուքով։ Արդյունքում նրանք ի վերջո գտնում են միմյանց։

  • Ռեժիսոր՝ Լուկինո Վիսկոնտի
  • Սցենար՝ Սուզո Չեկի Դ'Ամիկո, Լուկինո Վիսկոնտի
  • Օպերատոր՝ Ջուզեպպե Ռոտունո
  • Կոմպոզիտոր՝ Նինո Ռոտա
  • Դերերում՝ Ռոմի Շնայդեր՝ Պուպե, Թոմաս Միլիան՝ կոմս Օտավիո, Ռոմոլո Վալլի, Ամեդեո Ջիրարդի, Պաոլո Ստոպա

Վիճակախաղ (իտալ.՝ «La Riffa») խմբագրել

Պատմություն է գյուղական մի գեղեցկուհու մասին, ով համառորեն ձգտում է դուրս գալ չքավորությունից․ այդ առիթով նա կազմակերպում է մի «վիճակախաղ»։

  • Ռեժ Վիտորիո դե Սիկա
  • Սցենար՝ Չեզարե Ձավատինի
  • Օպերատոր՝ Օթելլո Մարտելի
  • Կոմպոզիտոր՝ Արմանդո Տրովայոլի
  • Դերերում՝ Սոֆի Լորեն՝ Զոյա, Լուիջի Ջուլիանի՝ Գաետանո, Ալֆիո Վիտա՝ Կուսպետ, Նանդո Անգելինի, Վալենտինո Մակի

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոկաչո 70» հոդվածին։