Բոլոր հոգիների քոլեջ (Օքսֆորդ)

Բոլոր հոգիների քոլեջ (պաշտոնական անվանում՝ անգլ.՝ The Warden and the College of the Souls of All Faithful People Deceased in the University of Oxford[2]), Անգլիայի Օքսֆորդի համալսարանի կազմում գործող քոլեջ։

Բոլոր հոգիների քոլեջ
անգլ.՝ The Warden and the College of the Souls of All Faithful People Deceased in the University of Oxford
Изображение логотипа
Տեսակcollege of the University of Oxford? և համալսարանական կառույց
Հիմնադրված է1438
ՀիմնադրիրHenry Chichele?
Անվանված էAll Souls' Day of deahts?
Ընդհանուր անձնակազմ127 մարդ (2019, 2020)
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունՕքսֆորդ[1]
Կայքasc.ox.ac.uk(անգլ.)
Բոլոր հոգիների քոլեջ (Օքսֆորդ) (Միացյալ Թագավորություն)##
Բոլոր հոգիների քոլեջ (Օքսֆորդ) (Միացյալ Թագավորություն)
Բոլոր հոգիների քոլեջ (Օքսֆորդ), Միացյալ Թագավորություն
 All Souls College, Oxford Վիքիպահեստում

Բոլոր հոգիների քոլեջը եզակի է նրանով, որ նրա բոլոր անդամները ինքնաբերաբար դառնում են ակադեմիայի իրական անդամներ (այսինքն՝ քոլեջի ղեկավար մարմնի լիիրավ անդամներ)։ Այստեղ բակալավրիատ չկա, սակայն ամեն տարվա վերջին Օքսֆորդի ուրիշ քոլեջների ասպիրանտներն ու ուսանողները իրավունք ունեն դիմել կրթաթոշակների, որի համար ուսանողները պարտավոր են հանձնել գրավոր թեստ և հարցազրույց (ինչ-որ մեկը այն նկարագրել է որպես ամբողջ աշխարհում ամենաբարդ քննությունը)[3]։

Բոլոր հոգիների քոլեջը Օքսֆորդի համալսարանի առավել հարուստ քոլեջներից մեկն է, որի ֆինանսական բյուջեն 2014 թվականին կազմել է £286.4 միլիոն[4]։ Բայց և այնպես, քանի որ քոլեջի եկամտի հիմնական աղբյուրը նվիրատվությունն է, այն Օքսֆորդի համալսարանի քոլեջների մեջ զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը[5]։ Բոլոր հոգիների քոլեջը, ըստ անգլիական օրենքի, գրանցված բարեգործական կազմակերպություն է[6]։

Քոլեջը գտնվում է High Street-ի հյուսիսային կողմում, արևելքում տեղակայված է Թագուհու քոլեջը, իսկ հյուսիսում՝ Հերթֆորդ քոլեջը։

Քոլեջի ներկայիս պետը (ղեկավարը), Սըր Ջոն Վիկերսն է, Օքսֆորդի Օրիել քոլեջի շրջանավարտը։

Պատմություն խմբագրել

Քոլեջը հիմնադրվել է 1438 թվականի փետրվարի 10-ին, թագավորներ Հենրի VI-ի և Հենրի Չիչելի, ինչպես նաև Քենթերբերիի արքեպիսկոպոսի կողմից։ Կանոնագրքի համաձայն, այն նախատեսում է ամեն քառասուն ուսանողի համար մեկ ավագ։ Քոլեջի բոլոր շրջանավարտները պետք է ստանան հոգևոր աստիճան։ Նրանցից 24-ը ուսումնասիրում են արվեստ, փիլիսոփայություն և աստվածաբանություն, 16-ը՝ քաղաքացիական կամ կանոնական իրավունք[7]։

1751 թվականին, սըր Քրիստոֆեր Կադրիգթոնի խոսքերի համաձայն, Հարավ-Անտիլյան կղզիների նախկին նահանգապետը քոլեջում մի գրադարան է կառուցել՝ այն անվանելով իր անվամբ։

XVII դարի սկզբին, Ռոբերտ Հովենդենը քոլեջում 19-րդ դարից այստեղ ներգաղթածների համար բակալավրիատ է բացել[8]։

Կառույց խմբագրել

 
Կոդինգտոնի գրադարանը

Կոդինգտոնի գրադարան խմբագրել

Բոլոր հոգիների գրադարանը (պաշտոնապես հայտնի է որպես Կոդինգտոնի գրադարան), հիմնադրվել է քոլեջի խորհրդի անդամ Քրիստոֆեր Կոդինգտոնի կողմից (1668-1710)։ Քրիստոֆեր Կոդինգտոնը քոլեջի գրադարանին նվիրաբերել է 6,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ գրքեր, դրան գումածար ևս մոտ 10,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ գրքեր։ Այս ժառանգությունը թույլ էր տալիս գրադարան կառուցել։ Քրիստոֆեր Կոդինգտոնը ծնվել է Բարբադոսում և մեծացել է Արևմտյան Հնդկաստանի շաքարի պլանտացիաներում[9]։ Գրադարանի կառուցումն ավարտվել է 1751 թվականին, և մինչև օրս գործում է։ Ժամանակակից գրադարանն ունի 185 000 նյութ, որոնցից մեկ երրորդը հրատարակվել է 1800 թվականից առաջ։ Գրադարանի հավաքածուներում գերակշռում են օրենքի և պատմության (հատկապես ռազմական պատմության) թեմաներով նյութերը[10]։

Մատուռ խմբագրել

Մատուռը կառուցվել է 1438 թվականից 1442 թվականի միջև ընկած ժամանակահատվածում։ Այն մինչև Անգլիական հանրապետության ստեղծումը անփոփոխ է մնացել։ Օքսֆորդը, որը եղել է հիմնականում արքունական թագավորական ամրոց, Պուրիտանների կողմից շատ է տուժել։ Քոլեջի ուսանողները պետք է պարտադիր աղոթեին քավարաններում գտնվող հոգիների համար, և հատկապես Հարյուրամյա պատերազմի ժամանակ Ֆրանսիայում զոհվածների համար[7][11]։

Քրիստաֆոր Ուորենը 1658 թվականին քոլեջի համար արևային ժամացույցներ էր պատրաստում։ Ժամացույցը սկզբում դրվեց մատուռի հարավային պատի վրա, մինչև որ 1877 թվականին այն չդարձավ քառանկյուն։ 1600-ական թվականներին մատուռում Ուորենի կողմից վահանակ տեղադրվեց։ Սակայն այն 1713 թվականին վերակառուցվեց։ 19-րդ դարի կեսերին մատուռը վերանորոգման կարիք ուներ, այդ իսկ պատճառով ներկայիս կառուցվածքի վրա մեծապես ազդում է Վիկտորիանական նախագծային իդեալները։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. «The modern college». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  3. "Is the All Souls College entrance exam easy now?"
  4. "All Souls College: Annual Report and Financial Statements for the year ended 31 July 2014", page 34
  5. Finance Արխիվացված 2007-08-12 Wayback Machine, All Souls College, Oxford.
  6. Charity Commission. THE COLLEGE OF ALL SOULS OF THE FAITHFUL DEPARTED, OF OXFORD, registered charity no. 1138057.
  7. 7,0 7,1 «Достопримечательности Оксфорда». Journeying.ru.
  8. «History of the College» (անգլերեն). Официальный сайт Колледжа Всех Душ. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 18-ին.
  9. James Walvin, Slavery and the Building of Britain, BBC.
  10. «Codrington Library». www.all-souls.ac.uk.
  11. «The Chapel» (անգլերեն). Официальный сайт Колледжа Всех Душ. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 18-ին.