«Բոլոր երթերի մայրը»[7][8][9] (իսպ.՝ La madre de todas las marchas), ինչպես նաև «Բոլոր բողոքների մայրը»[10], նախագահ Նիկոլաս Մադուրոյի և սոցիալիստների կառավարության դեմ կազմակերպված հակակառավարական զանգվածային ցույցերի շարք, որոնք տեղի են ունեցել 2017 թվականի ապրիլի 19-ին Վենեսուելայի տարբեր քաղաքներում։

Բոլոր երթերի մայրը
Մաս Վենեսուելայի սահմանադրական ճգնաժամի
Բողոքի ակցիա Ֆրանսիսկո Ֆախարդո մայրուղում
Ամսաթիվապրիլի 19, 2017
ՎայրԿարակաս, Վենեսուելա
ՊատճառՎենեսուելայում սահմանադրական ճգնաժամ
Նպատակխորհրդարանի լիազորությունների վերականգնում, նախագահական ընտրությունների պաշտոնական ժամանակացույցի ստեղծում
Հակամարտող կողմեր
  • Կառավարության կողմնակիցներ
    • Մեծ հայրենասիրական բևեռ
    • Կոլեկտիվներ
  • Ղեկավարներ
    • Ժողովրդական կամք
      • Լեոպոլդո Լոպես
      • Դավիդ Սմոլանսկի


    • Հանուն արդարության
      • Էնրիկե Ռադոնսկի

    • Այլք
      • Լիլիան Տինտորի
    Թվաքանակ
    • Մինչև 6 000 000 մարդ[1]
      • 2 500 000 մարդ[2][3] (Կարակաս)
    • Մի քանի հազար[4]
    Կորուստներ
    • 2 սպանված
    • 62 վիրավոր[5]
    • 521 ձերբակալված[6]
    1 սպանված

    Բողոքն սկսելու պատճառ է դարձել Վենեսուելայի արդարադատության գերագույն դատարանի՝ 2017 թվականի մարտի 29-ի որոշումը Վենեսուելայի Ազգային ասամբլեայի (խորհրդարանի) լուծարման մասին։ Որոշումը նախագահ Մադուրոյին թույլ էր տալիս փաստացի շրջանցել գործող Սահմանադրությունը, ինչը հասարակության առաջավոր շրջանների ներկայացուցիչների կողմից գնահատվել է որպես պետական հեղաշրջում։ 2017 թվականի ապրիլի 1-ից հետո շատ չանցած խորհրդարանը լուծարելու որոշումը վերացվել է, բայց բողոքի ակցիաները տեղի են ունեցել։

    Ապրիլի 19-ին ամբողջ երկրում բողոքի ակցիայի է դուրս եկել մինչև 6 միլիոն մարդ, իսկ մայրաքաղաքում՝ մինչև 2,5 միլին մարդ։ Բախումների արդյունքում մահացել է 3 մարդ, որոնցից մեկը զինծառայող[11]։ Ցուցարարների ընդհանուր թիվը մոտավորապես վեց միլիոն է եղել[1], ինչը վենեսուելական ժողովրդավարական ընդդիմության ամենամեծ գործողությունն էր 2014 թվականին հակակառավարական ելույթները սկսելու պահից։

    Նախապատմություն խմբագրել

    Ուգո Չավեսի մահից հետո Վենեսուելան նոր նախագահի՝ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության պատճառով բախվել էր սոցիալ-տնտեսական ճգնաժամի[12][13][14][15]։ Վենեսուելայում ցույցերն սկսվել են 2014 թվականի փետրվարին, երբ հարյուրհազարավոր վենեսուելացիներ փողոց են դուրս եկել բարձր մակարդակի հանցագործությունների, գնաճի և առաջին անհրաժեշտության իրերի դեֆիցիտի պատճառով[16][17][18][19][20]։ Բողոքի ցույցերը շարունակվել են մի քանի տարի, դրանց ինտենսիվությունը կախված էր երկրում ճգնաժամի մակարդակից և ցույցերը ճնշելու սպառնալիքներից[21][22][23][24]։

    Արդարադատության գերագույն դատարանի որոշման դեմ բողոքող ուսանողներ, 2017 թվականի մարտի 31

    2017 թվականի սկզբին Վենեսուելայի Գերագույն դատարանը փորձում էր հսկողություն սահմանել Ազգային ժողովի վրա, որը ղեկավարում էր ընդդիմությունը՝ հանելով պատգամավորների անձեռնմխելիությունը։ Այդ որոշումը մի քանի օր անց չեղյալ է հայտարարվել, սակայն, այնուամենայնիվ, առաջացրել է բողոքի մի շարք ակցիաներ[25][26][27][28]։ Բողոքի ակցիաները վերաճել են զանգվածային հակակառավարական ցույցերի, որոնք ստացել են «Բոլոր երթերի մայրը» անվանումը։ 2017 թվականի ապրիլի 14-ին ընդդիմությունը հայտարարել է «բոլոր նահանգներում հսկայական երթի» մասին, երթը տեղի է ունեցել ապրիլի 19-ին[29][30]։

    Ակցիայի նախօրյակին Մադուրոն հայտարարել է երկրում 2000-ից ավելի հսկիչ-անցակետերի ստեղծման մասին[31], հրամայել ընդլայնել Վենեսուելայի ազգային ոստիկանությունը՝ այնտեղ ընդունելով 500 հազար մարդու՝ օրինապահ ռեժիմով։ Նա հայտարարել է, որ յուրաքանչյուր ոստիկան պետք է զինված լինի հրացանով՝ պետական հեղաշրջման փորձերը կանխելու համար, ինչպես եղել է 2002 թվականին[32]։ Բարձրաստիճան պաշտոնյա, իշխանության օրինապահ Դիոսդադո Կաբելոն խոստացել էր ձևավորել վաթսունհազարանոց մոտորավորված «կոլեկտիվներ»՝ ընդդիմությանը զսպելու համար՝ վերջիններիս գործողությունն անվանելով «ահաբեկչություն»[33]։

    Բողոքի ցույցեր խմբագրել

     
    Ֆրանսիայի հրապարակ, ապրիլի 19-ի երթի կենտրոնական կետերից մեկը

    Ապրիլի 19-ի առավոտյան ամբողջ երկրում սկսվել են ցույցեր։ Կարակասում բողոքարարները 26 տարբեր երթուղիներով շարժվել են մարդու իրավունքների պաշտպան Տարեկ Սաաբի գրասենյակի ուղղությամբ[34]։ Ազգային գվարդիան արգելափակել է նրանց ճանապարհները, օգտագործել արցունքաբեր գազ և կրակել ռետինե փամփուշտներ, չնայած այդ ամենին՝ երթը շարունակվել է[34][35]։

     
    Գուեր գետ, որտեղ ցուցարարները թաքնվել են արցունքաբեր գազից

    Մոտավորապես առավոտյան 12:30-ին ցուցարարները և իշխանամետ վենեսուելացիները զբաղեցրել են Կարակասի պողոտաները[34]։ Ժամը 12:45-ից կարճ ժամանակ անց ցուցարարներն սկսել են հեռանալ Ֆրանսիսկո Ֆախարդո մայրուղուց՝ 1 ժամ դիմանալով արցունքաբար գազին, շատերն սկսել են ցատկել Գուեր գետը, որն օգտագործվում էր կեղտաջրերի համար, որպեսզի փախչեն գազից[36][37]։ Ժամը 14:10-ին 17-ամյա տղան վիրավորվել է գլխից և մահացել[11][34]։ Մոտավորապես 16:35-ին «կոլեկտիվի» իշխանամետ անդամը կրակել է 23-ամյա ցուցարար Պաոլա Ռամիրեսի վրա[11][34]։

    Քիչ անց Կարակասի հարավում սպանվել է ազգային գվարդիայի անդամը՝ 1 տարվա բողոքի ընթացքում սպանված իշխանության առաջին ներկայացուցիչը։ Այդ ժամանակ ցուցարար զոհերի թիվը հասել է ութի[38]։ Երեկոյան ժամը 9-ին քրեական համաժողովը հայտարարել է երթի ձերբակալվածների թիվը, նրանք 521-ն էին, իսկ 2017 թվականի ապրիլի 19-ին ընդհանուր առմամբ ձերբակալվել է 1000 մարդ[39]։

    Հետևանքներ խմբագրել

    Ցույցից հետո նախագահ Մադուրոն Թվիթթերում նյութ է տեղադրել, որտեղ իշխանամետ լրագրողը կատակում է ցուցարարի մասին, որն ստիպված է եղել արցունքաբեր գազից թաքնվել կոյուղում[40]։

    Հաջորդ օրը՝ ապրիլի 20-ին, մարդկանց կոչ են արել մասնակցել բողոքի նոր ակցիայի, փողոց են դուրս եկել հազարավոր մարդիկ։ Սակայն ապրիլի 21-ի առաջին ժամերն սկսվել են անկարգություններ, կողոպուտներ և բախումներ իշխանությունների հետ Կարակասի տարբեր շրջաններում։ Բողոքարարների դեմ կիրառվել է նաև արցունքաբեր գազ, դա հանգեցրել է ծննդատան տարհանմանը։ Գիշերը մահացել է 12 հոգի[41]։

    Ապրիլի 19-ի երթի ժամանակ սպանված Պաոլա Ռամիրեսի հուղարկավորության օրը նրա ծնողները տարվել են Գիտական, քրեական և քննչական գործողությունների ծառայությունների բաժանմունքում հարցաքննվելու, նրանց այն մեկնաբանությունից հետո, որ նա իրենց զանգահարել է մահից մի քանի րոպե առաջ՝ իրենց հաղոդելով, որ «կոլեկտիվի» անդամները իրեն հետապնդում են։ Վենեսուելայի ներքին գործերի նախարար Նեստոր Ռևերոլը ասել է, որ Պաոլային սպանել է ոչ թե «կոլեկտիվի» անդամը, այլ ընդդիմադիր կուսակցության անդամը[42]։

    «Կին-տանկ» խմբագրել

     
    Տարեց կինը VN-4 տանկին թույլ չի տալիս անցնել

    VN-4 մարտական մեքենան արգելափակած տարեց կնոջ նկարը համեմատել են անհայտ խռովարարի լուսանկարի հետ, որը միայնակ փակել է տանկերի շարասյունը 1989 թվականի հունիսին Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած խռովությունների ժամանակ, և նա դարձել է բողոքի խորհրդանիշը։ Կինը տեսել է, թե ինչպես է գնում մարտական մեքենաների շարասյունը, և կանգնել է նրանց առաջ՝ կանխելով առաջընթացը։ Չնայած ազգային գվարդիականները նրա կողմն են նետել արցունքաբեր գազի տարրաներ և նրան հրել տրանսպորտային միջոցներով, նա շարունակել է կանգնած մնալ։ Ավելի ուժ նա ձերբակալվել է[8][43][44]։

    Հակազդումներ խմբագրել

    •   Եվրոպական Միություն – Եվրամիությունը դատապարտել է երթերին տեղի ունեցած բռնությունները և բոլոր վենեսուելացիներին կոչ արել միավորվել խնդիրների լուծման դեմոկրատական և սահմանադրական ճանապարհներ գտնելու համար[45]։
    •   Կոլումբիա – Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը սոցիալական կայքերում կիսվել է մեկնաբանություններով. «Ես Չավեսին զգուշացրել եմ, որ բոլիվարական հեղափոխությունն ավարտվել է», և որ լուրջ մտահոգություններ են առաջացել Ազգային ոստիկանության նախագահի իրավունքների ընդլայնաման առթիվ[46]։
    •   Գերմանիա – Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն ափսոսանք է հայտնել երթի ժամանակ տեղի ունեցած մահերի վերաբերյալ, դատապարտել իշխանությունների կողմից կատարված բռնությունները և հայտարարել, որ նախագահը պետք է ազատի քաղաքական բանտարկյալներին, ճանաչի Ազգային ժողովը և հաստատի ընտրական գրաֆիկ, ԱԳՆ-ը նաև ասել է, որ այդ քայլերը «թույլ կտան պայմաններ ստեղծել ազգային երկխոսության վերսկսման համար»[47]։
    •   Պերու – Պերուի նախագահ Պեդրո Կուչինսկին ասել է. «Մենք չենք ցանկանում խառնվել ուրիշ երկրի գործերին, բայց բողոքի ցույցերում չպետք է լինեն քաղբանտարկյալներ և մահեր, մենք կօգնենք ձեզ, մենք միշտ ձեզ հետ ենք»[48]։

    Ծանոթագրություններ խմբագրել

    1. 1,0 1,1 LUGO-GALICIA, HERNÁN; NUÑEZA, AYATOLA (2017 թ․ ապրիլի 20). «El país grito: "Maduro, no te queremos"». El Nacional (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
    2. «El corresponsal de SEMANA en Caracas relata cómo la madre de todas las marchas que convocó la oposición venezolana, terminó como se esperaba con represión con violencia. Análisis del duro panorama en el vecino país». Semana. 2017 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
    3. «Noticias de América - Día de violencia en las marchas a favor y en contra de Maduro». Radio France Internationale (եվրոպական իսպաներեն). 2017 թ․ ապրիլի 20. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
    4. Casey, Nicholas; Patricia Torres (2017 թ․ ապրիլի 19). «At Least 3 Die in Venezuela Protests Against Nicolás Maduro». The New York Times. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
    5. «MP confirma muerte de tres personas y 62 heridos en protestas de este #19Abr». La Patilla (եվրոպական իսպաներեն). 2017 թ․ ապրիլի 20. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
    6. «Foro Penal reporta más de 1000 arrestos tras protestas desde el 4-A | En la Agenda | 2001.com.ve». Diario 2001. 2017 թ․ ապրիլի 19. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
    7. RT (2017 թ․ ապրիլի 20). ««Բոլոր երթերի մայրը» և կառավարության ցույցեր. զանգվածային ակցիաներ Վենեսուելայում». Russia Today.
    8. 8,0 8,1 РЕН ТВ (24 апреля 2017). «Բոլոր երթերի մայրը. Վենեսուելայում կինը կանգնեցրել է ռազմական տեխնիկան».
    9. «МАТЬ ВСЕХ МАРШЕЙ: В КАРАКАСЕ НАЧАЛАСЬ МАССОВЫЙ ПРОТЕСТ ОППОЗИЦИИ ПРОТИВ МАДУРО». ТСН. 19 апреля 2017.
    10. «Десятки тысяч венесуэльцев вышли на "мать всех протестов"». BBC Русская служба. 19 апреля 2017.
    11. 11,0 11,1 11,2 «Три человека погибли в ходе оппозиционной демонстрации в Венесуэле». Интерфакс. 20 апреля 2017.
    12. Kevin Voigt (2013 թ․ մարտի 6). «Chavez leaves Venezuelan economy more equal, less stable». CNN. Վերցված է 2013 թ․ մարտի 6-ին.
    13. Corrales, Javier (2013 թ․ մարտի 7). «The House That Chavez Built». Foreign Policy. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
    14. Siegel, Robert (2014 թ․ դեկտեմբերի 25). «For Venezuela, Drop In Global Oil Prices Could Be Catastrophic». NPR. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
    15. Scharfenberg, Ewald (2015 թ․ փետրվարի 1). «Volver a ser pobre en Venezuela». El Pais. Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.
    16. Lopez, Linette (2014 թ․ ապրիլի 11). «Why The United States Has Done Nothing About Venezuela». Business Insider. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
    17. «Protesters in Venezuela Press Government». The Wall Street Journal. 2014 թ․ փետրվարի 23. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
    18. «Venezuelans protest en masse in rival rallies». Borneo Post. 2014 թ․ փետրվարի 24. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
    19. «Venezuela's Maduro says 2013 annual inflation was 56.2 pct». Reuters. 2013 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
    20. «Venezuela Inflation Hits 16-Year High as Shortages Rise». Bloomberg. 2013 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2014 թ․ փետրվարի 16-ին.
    21. «En 2014 se registraron 9.286 protestas, cifra inédita en Venezuela». La Patilla. 2015 թ․ հունվարի 19. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
    22. Martín, Karina (2016 թ․ սեպտեմբերի 1). «Despite Government Obstacles, Over a Million Venezuelans March on Caracas». PanAm Post. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
    23. «Thousands March Against Socialist President in Venezuela». International Herald Tribune. 2015 թ․ հունվարի 24. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին. {{cite news}}: Text "International New York Times" ignored (օգնություն)
    24. «Conflictividad Social en Venezuela en Octubre 2016». Venezuelan Observatory of Social Conflict. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
    25. «Venezuela accused of 'self-coup' after Supreme Court shuts down National Assembly». Buenos Aires Herald. 2017 թ․ մարտի 31. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
    26. «Venezuela's Descent Into Dictatorship». The New York Times. 2017 թ․ մարտի 31. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
    27. «Venezuela clashes 'self-inflicted coup': OAS». Sky News Australia. 2017 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
    28. Goodman, Joshua (2017 թ․ ապրիլի 9). «Venezuela's Maduro blasts foe for chemical attack comments». ABC News (անգլերեն). Associated Press. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
    29. «Oposición invita a ejercer la mayor presión "desbordando Venezuela" contra la dictadura este #19Abr». La Patilla (եվրոպական իսպաներեն). 2017 թ․ ապրիլի 14. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
    30. «Unidad marcha este #19Abr hacia la Defensoría y establece agenda para días próximos (+Puntos)». La Patilla (եվրոպական իսպաներեն). 2017 թ․ ապրիլի 15. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
    31. «Maduro dejará en las calles de Venezuela 2.026 puntos de control hasta el #19Abr». La Patilla (եվրոպական իսպաներեն). 2017 թ․ ապրիլի 15. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
    32. «En un país sin medicinas, ni comida… Maduro aprueba recursos para "garantizar un fusil para cada miliciano"». La Patilla (եվրոպական իսպաներեն). 2017 թ․ ապրիլի 17. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
    33. «Diosdado Cabello: La oposición no va a entrar a Caracas este #19Abr». La Patilla (եվրոպական իսպաներեն). 2017 թ․ ապրիլի 17. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
    34. 34,0 34,1 34,2 34,3 34,4 «The Latest: US official expresses concern over Venezuela». ABC News (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 19. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
    35. Анжелика Басисини (22 апреля 2017). «Марш в тупик: почему оппозиции в Венесуэле не удается взять верх». РБК.
    36. «Manifestantes se lanzan al río Guaire para huir de los gases lacrimógenos». El Nacional (իսպաներեն). 2017 թ․ ապրիլի 19. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
    37. «Venezuela: opositores saltan al río Guaire para escapar de la represión». El Comercio (իսպաներեն). 2017 թ․ ապրիլի 19. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
    38. «Venezuela crisis: Three killed at anti-government protests». BBC News. 2017 թ․ ապրիլի 20. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
    39. «Foro Penal reporta más de 1000 arrestos tras protestas desde el 4-A | En la Agenda | 2001.com.ve». Diario 2001. 2017 թ․ ապրիլի 19. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
    40. «¡Tremendo presidente!… Nicolás aplaudió que la GNB echara al contaminado Guaire a manifestantes». La Patilla (եվրոպական իսպաներեն). 2017 թ․ ապրիլի 20. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
    41. Casey, Nicholas; Torres, Patricia (2017 թ․ ապրիլի 21). «At Least 12 Die as Rioting Breaks Out in Venezuela». The New York Times. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
    42. «Cicpc se llevó a padres de Paola Ramírez durante su velorio». El Nacional (իսպաներեն). 2017 թ․ ապրիլի 21. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
    43. «Lo que se sabe de la mujer que paró una tanqueta y se convirtió en la imagen de las protestas contra el gobierno de Venezuela». BBC Mundo. 2017 թ․ ապրիլի 20. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
    44. «Foto de mujer que desafía una tanqueta en Venezuela da la vuelta al mundo». CNN Español. 2017 թ․ ապրիլի 20. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
    45. «La Unión Europea condena actos de violencia en Venezuela y pide hallar soluciones constitucionales». La Patilla (եվրոպական իսպաներեն). 2017 թ․ ապրիլի 20. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
    46. «Santos dice que hace seis años le advirtió a Chávez que la revolución bolivariana fracasó». La Patilla (եվրոպական իսպաներեն). 2017 թ․ ապրիլի 20. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
    47. «Alemania exige a gobierno venezolano garantizar derecho de manifestación y evitar violencia». La Patilla (եվրոպական իսպաներեն). 2017 թ․ ապրիլի 20. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
    48. «Kuczynski critica a Venezuela por presos políticos y muertes en protestas». La Patilla (եվրոպական իսպաներեն). 2017 թ․ ապրիլի 21. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.