Բոլորն ատում են Քրիսին

հեռուստասերիալ

«Բոլորն ատում են Քրիսին» (անգլ.՝ Everybody Hates Chris), ամերիկյան հեռուստասերիալ, սիթքոմ, որը պատկերում է կատակերգու Քրիս Ռոքի պատանեկությունը, ով նաև հանդես է գալիս որպես պատմող։ Գործողությունները տեղի են ունենում 1983-1987 թթ.-ին՝ Բրուքլինի Բեդֆորտ-Ստայվեսանտ (կրճատ՝ Բեդ-Ստայ) գետտո թաղամասում։ Իրական կյանքում Ռոքը այդ թաղամասում ունեցել է Քեննի Մոնտերո անունով մտերիմ ընկեր, ով ներշնչել է Ռոքին ընտրելու երգիծաբանի ուղղին, ինչպես նաև մի շարք սերիաների ստեղծման համար ծառայել է որպես ներշնչանք։ Հեռուստասերիալի անվանումը որոշակի առումներով ծաղրապատճենում է CBS-ով երկար տարիներ հեռարձակված և մեծ ճանաչում վայելող «Բոլորը սիրում են Ռայմոնդին» հեռուստասերիալը, ինչի առիթով Ռոքը մի անգամ նշել է. «Բոլորը սիրում են Ռեյմոնդին, բայց բոլորն ատում են Քրիսին»։ Գլխավոր դերերում խաղում են Թայլեր Ջեյմս Ուիլյամսը, Թերի Քրուզը, Տիչինա Առնոլդը, Տեքուան Ռիչմոնդը, Իմանի Հակիմը և Վինսենթ Մարտելան։ 2 սերիա որպես հյուր դերասան հանդես է եկել Վուպի Գոլդբերգը։

Բոլորն ատում են Քրիսին
Everybody Hates Chris
Изображение логотипа
Սերիալի առաջին գովազդային պաստառը
Ժանրդեռահասային սիթքոմ և ամերիկյան սիթքոմ
ՍտեղծողՔրիս Ռոք
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԼեզուԱնգլերեն
Գլխավոր
դերերում
Թայլեր Ջեյմս Ուիլյամս, Թերի Քրյուզ, Տիչինա Առնոլդ, Tequan Richmond?, Imani Hakim? և Վինսենթ Մարտելա
ՊրոդյուսերՔրիս Ռոք
Ալի Լեռոյի
Մայքլ Ռոտենբերգ
Դեյվ Բեքի (հիմնական)
Հովարդ Գյուիրց
(1-ին եթերաշրջան)
Դոն Ռեո (2-4 եթերաշրջաններ)
ԵրաժշտությունՄարկուս Միլլեր
Պատմվածքի վայրՆյու Յորք
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ88
Էկրաններին էսեպտեմբերի 22, 2005-ից մայիսի 8, 2009[1]
ՀեռուստաալիքUPN?
ԸնկերությունCR Enterprises, Inc.
3 Arts Entertainment
Paramount Television (1-ին եթերաշրջան)
CBS Paramount Television (2-4 եթերաշրջաններ)
ԴիստրիբյուտորCBS Television Distribution և Հուլու
Պատկերի ձևաչափ480i(SDTV)
1080i (HDTV)
Ձայնի ձևաչափDolby Digital 5.1 Surround Sound
ԿարգավիճակԱվարտված
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Հեռուստասերիալը պատմում է մի սևամորթ ընտանիքի մասին։ Գլխավոր հերոսը ոչնչով աչքի չընկնող դեռահաս Քրիսն է (Թայլեր Ջեյմս Ուիլյամս՝ Քրիս Ռոքի կերպարով)։ Քրիսն ունի մայր՝ Ռոշել (Տիչինա Առնոլդ) անունով, ով աչքի է ընկնում հիվանդագին ագրեսիայով, սակայն մինչև վերջին բջիջը նվիրված է իր ընտանիքին։ Քրիսն ունի կրտսեր եղբայր և քույր՝ Դրուն (Տեքուան Ռիչմոնդ) և Տանյան (Իմանի Հակիմ)։ Դրուն գեղեցկադեմ և հաջողակ պատանի է, ում համար աղջիկները պարզապես խելագարվում են, իսկ Տանյան անտանելի բնավորության տեր աղջնակ է, ով հաճույք է ստանում ամեն անգամ Քրիսին փորձանքի մեջ գցելուց։ Տան տղամարդը Ջուլիուսն է, ով չափազանց աշխատասեր է, ունի 2 աշխատանք, սակայն ունի նաև հիվանդագին ժլատության ախտանիշներ, ինչպես նաև չի կարողանում կնոջ լծից ազատվել։ Ընտանիքի անդամները միշտ ինչ-որ կերպ ճնշում են Քրիսին։

Քրիսի կյանքը միշտ լի է լինում փորձություններով։ Դպրոցում լինելով միակ սևամորթ աշակերտը՝ նա անընդհատ ենթարկվում է բռնությունների։ Քրիսի գնահատականները այդքան էլ բարձր չեն։ Տանը Քրիսի վրա է դրված քրոջ և եղբոր խնամքի հոգսը։ Աղջիկները նրան չեն նկատում, և բացի այդ, Քրիսը բնակվում է մի թաղամասում, որը վխտում է ավազակներով և այլ վտանգավոր մարդկանցով։

Քրիսը ունի սպիտակամորթ դպրոցական ընկեր՝ Գրեգ (Վինսենթ Մարտելա) անունով, ով գերազանց գնահատականներով է սովորում, սակայն Քրիսի նման քիչ նկատվող է։

Ամեն անգամ, երբ հեռուստասերիալում ինչ-որ զավեշտալի իրավիճակ է ստեղծվում Քրիսի շուրջ, լսվում է երգչախմբի 3-վայրկյանանոց վոկալը՝ «Բոլորն ատում են Քրիսին» (Everybody Hates Chris

Սերիաներ խմբագրել

Եթերաշրջան Սերիաներ Տարին DVD թողարկում
1 22 2005 - 2006 Հոկտեմբերի 10, 2006
2 22 2006 - 2007 Հոկտեմբերի 9, 2007
3 22 2007 - 2008 Օգոստոսի 26, 2008
4 22 2008 - 2009 Օգոստոսի 18, 2009

1-ին եթերաշրջան

  • Էպիզոդ 1 - Բոլորն ատում են օդաչուին
  • Էպիզոդ 2 - Բոլորն ատում են Քեյշային
  • Էպիզոդ 3 - Բոլորն ատում են բասկետբոլը
  • Էպիզոդ 4 - Բոլորն ատում են նրբերշիկներին
  • Էպիզոդ 5 - Բոլորն ատում են Հաստլիկ Մայքին
  • Էպիզոդ 6 - Բոլորն ատում են Հելոուինը
  • Էպիզոդ 7 - Բոլորն ատում են դայակներին
  • Էպիզոդ 8 - Բոլորն ատում են լվացքատունը
  • Էպիզոդ 9 - Բոլորն ատում են սննդի կտրոնները
  • Էպիզոդ 10 - Բոլորն ատում են Գրեգին
  • Էպիզոդ 11 - Բոլորն ատում են Սուրբ ծնունդը
  • Էպիզոդ 12 - Բոլորն ատում են կես դրույքով աշխատանքը
  • Էպիզոդ 13 - Բոլորն ատում են նկարների օրը
  • Էպիզոդ 14 - Բոլորն ատում են Վալենտինի օրը
  • Էպիզոդ 15 - Բոլորն ատում են լոտոն
  • Էպիզոդ 16 - Բոլորն ատում են ոտնացավը
  • Էպիզոդ 17 - Բոլորն ատում են թաղումները
  • Էպիզոդ 18 - Բոլորն ատում են Կոռլեոնի դպրոցը
  • Էպիզոդ 19 - Բոլորն ատում են Դրուին
  • Էպիզոդ 20 - Բոլորն ատում են Փլեյբոյին
  • Էպիզոդ 21 - Բոլորն ատում են բանտը
  • Էպիզոդ 22 - Բոլորն ատում են հայրերի օրը

2-րդ եթերաշրջան

  • Էպիզոդ 1 - Բոլորն ատում են մերժումը
  • Էպիզոդ 2 - Բոլորն ատում են դպրոցի ավագին
  • Էպիզոդ 3 - Բոլորն ատում են ընտրությունները
  • Էպիզոդ 4 - Բոլորն ատում են ստախոսին
  • Էպիզոդ 5 - Բոլորն ատում են Մալվոյին
  • Էպիզոդ 6 - Բոլորն ատում են ընկերական համակարգը
  • Էպիզոդ 7 - Բոլորն ատում են խոստումները
  • Էպիզոդ 8 - Բոլորն ատում են Երախտագիտության տոնը
  • Էպիզոդ 9 - Բոլորն ատում են սնահավատությունը
  • Էպիզոդ 10 - Բոլորն ատում են Կրիսին
  • Էպիզոդ 11 - Բոլորն ատում են ձվերը
  • Էպիզոդ 12 - Բոլորն ատում են միջանցքի հսկիչներին
  • Էպիզոդ 13 - Բոլորն ատում են ձյան օրը
  • Էպիզոդ 14 - Բոլորն ատում են փոխարինողին
  • Էպիզոդ 15 - Բոլորն ատում են դասերից փախչելը
  • Էպիզոդ 16 - Բոլորն ատում են վզնոցներ գողանալը
  • Էպիզոդ 17 - Բոլորն ատում են դիջեյներին
  • Էպիզոդ 18 - Բոլորն ատում են բեյսբոլը
  • Էպիզոդ 19 - Բոլորն ատում են խաղամոլությունը
  • Էպիզոդ 20 - Բոլորն ատում են կեղտոտ կատակները
  • Էպիզոդ 21 - Բոլորն ատում են մաթեմատիկան
  • Էպիզոդ 22 - Բոլորն ատում են վերջին օրը

3-րդ եթերաշրջան

  • Էպիզոդ 1 - Բոլորն ատում են գործակալին
  • Էպիզոդ 2 - Բոլորն ատում են Կարուսոյին
  • Էպիզոդ 3 - Բոլորն ատում են մեքենա վարելը
  • Էպիզոդ 4 - Բոլորն ատում են Սևուկին
  • Էպիզոդ 5 - Բոլորն ատում են բակալավրը
  • Էպիզոդ 6 - Բոլորն ատում են Բեդ-Ստայը
  • Էպիզոդ 7 - Բոլորն ատում են տան հյուրերին
  • Էպիզոդ 8 - Բոլորն ատում են նվազագույն աշխատավարձը
  • Էպիզոդ 9 - Բոլորն ատում են նոր երեխային
  • Էպիզոդ 10 - Բոլորն ատում են Կուանզան
  • Էպիզոդ 11 - Բոլորն ատում են նավահանգստային պարեկությունը
  • Էպիզոդ 12 - Բոլորն ատում են վատ տղաներին
  • Էպիզոդ 13 - Բոլորն ատում են առաջին համբույրը
  • Էպիզոդ 14 - Բոլորն ատում են Զատիկը
  • Էպիզոդ 15 - Բոլորն ատում են Գրեցկիին
  • Էպիզոդ 16 - Բոլորն ատում են ԲՖԴ-ն
  • Էպիզոդ 17 - Բոլորն ատում են կոնը
  • Էպիզոդ 18 - Բոլորն ատում են երկրագնդի օրը
  • Էպիզոդ 19 - Բոլորն ատում են զիլ լինելը
  • Էպիզոդ 20 - Բոլորն ատում են իններորդ դասարանի պարահանդեսը
  • Էպիզոդ 21 - Բոլորն ատում են Մայրերի օրը
  • Էպիզոդ 22 - Բոլորն ատում են ավարտելը

4-րդ եթերաշրջան

  • Էպիզոդ 1 - Բոլորն ատում են Տատալյայի դպրոցը
  • Էպիզոդ 2 - Բոլորն ատում են պարը
  • Էպիզոդ 3 - Բոլորն ատում են պարահանդեսը
  • Էպիզոդ 4 - Բոլորն ատում են անգլերենի ուսուցչուհուն
  • Էպիզոդ 5 - Բոլորն ատում են իմ ընկերոջը
  • Էպիզոդ 6 - Բոլորն ատում են Դոքի խանութը
  • Էպիզոդ 7 - Բոլորն ատում են գործ տվողներին
  • Էպիզոդ 8 - Բոլորն ատում են Մեծ թռչնակին
  • Էպիզոդ 9 - Բոլորն ատում են Ջեյմսին
  • Էպիզոդ 10 - Բոլորն ատում են Ամանորի նախօրեն
  • Էպիզոդ 11 - Բոլորն ատում են Պարոն Լևայնին
  • Էպիզոդ 12 - Բոլորն ատում են ժակետները
  • Էպիզոդ 13 - Բոլորն ատում են կեղծ սոցքարտերը
  • Էպիզոդ 14 - Բոլորն ատում են քննությունների պատասխանները
  • Էպիզոդ 15 - Բոլորն ատում են բռնցամարտը
  • Էպիզոդ 16 - Բոլորն ատում են լազանյան
  • Էպիզոդ 17 - Բոլորն ատում են գարնանային արձակուրդը
  • Էպիզոդ 18 - Բոլորն ատում են մեքենան
  • Էպիզոդ 19 - Բոլորն ատում են թիկունքից բամբասելը
  • Էպիզոդ 20 - Բոլորն ատում են Տաշային
  • Էպիզոդ 21 - Բոլորն ատում են ռումբային սպառնումը
  • Էպիզոդ 22 - Բոլորն ատում են Ջի Ի Դի-ն

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել