Բոլոն, լիճ Ռուսաստանում, Խաբարովսկի երկրամասի Ամուրսկի և Տրոիցկոյի շրջաններում, Միջին ամուրյան դաշտավայրի հյուսիսարևելյան մասում։

Բոլոն լիճ
Болонь

'
Կոորդինատներ
Երկիր Ռուսաստան
Վարչատարածքային բաժանում Մուրսկայի և Տորոցկոյի շրջաններ
Ավազանի մակերեսը 338 կմ²
Ամենամեծ խորությունը 4 մ

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Լճի մակերեսը 338 կմ2 է, խորությունը՝ մինչև 4 մ։ Տեղակայված է Ամուրի գետահովտում, գետի ձախ ափից ամենակարճ հեռավորությունը մոտ 10 կմ է։ Ամուրսկ քաղաքից հեռու է մոտավորապես 40 կմ։ Սնուցվում է ձյան հալոցքից և անձրևով։ Սիմմի, Հարփի և Սյումնյուր գետերը թափվում են այս լիճ։ Լճից սկիզբ է առնում է Սի[1] վտակը, որը թափվում է Ամուր գետի Սերեբրյաննի վտակ։ Վերջինս իր անունը ստացել է հարևանությամբ գտնվող Սոպկայում արծաթի հանքաքար գտնելու անհաջող փորձերից։

Լճում կան մի քանի կղզիներ, որոնցից երկուսը առավել ուշագրավ են՝ Յադասենը և Գյուդելգենը։

  • Յադասեն կղզին, որը գտնվում է լճի կենտրոնում, հայտնի է որպես հնագույն հանգած հրաբուխ։ Կղզու վրա կան չժուրչժեն ցեղերի կրոնական շենքերի մնացորդներ։
  • Գյուդելգեն կղզին ունի հրաբխային ծագում և ծածկված է անտառով։ Գտնվում է հյուսիսարևելյան ափի մոտ։
 

Յադասեն և Գյուդելգեն կղզիների մասին կան շատ նանայական լեգենդներ և ավանդույթներ։

Մնացած ցածրադիր կղզիները ավազատղմային են, կարող են հեշտությամբ ջրի տակ անցնել։

Լճի հարավային մասը հարում է Բոլոնյան պետական բնական արգելոցին, որը հիմնադրվել է 1998 թվականին։

1994 թվականին Բոլոն լիճը և Սելգոն ու Սիմմի գետաբերանները ներառվել են միջազգային նշանակության ջրաճահճային տարածքների ցանկում, ըստ Ռամսարի համաժողովի որոշումների[2]։

Ամռան ամիսներին լճի ջուրը կարող է տաքանալ մինչև +30 °C:

Բնակավայրեր խմբագրել

 

Սիի վտակի ձախ ափին, լճից երեք կմ հեռավորության վրա, գտնվում է Խաբարովսկի երկրամասի Ամուրի շրջանի Աչան նանայական գյուղը։

Հյուսիսային ափին Թեիսին բնակավայրն է, որտեղից սկսվում է Թեյիս կայարան տանող ճանապարհը։

Հյուսիսարևմտյան ափին (Սամնիրի ծով) գտնվում է Ժուեն գյուղը, որտեղից սկիզբ է առնում դեպի Բոլոն գյուղ և նույնանուն կայարան տանող ճանապարհը։

Ամուր գետի աջ ափին Սերեբրյաննի վտակի դիմաց գտնվում են Տրոիցկոյի շրջանի Մալմիժ և Վերխնի Ներգեն գյուղերը։

Սերեբրյաննի վտակի ափին, ենթադրաբար, գտնվել է Երոֆեյ Խաբարովի աչանյան բերդագյուղը (1651-1652 թվականներին)։

Նավարկություն խմբագրել

 

Լիճը ծանծաղ է, հասանելի է միայն փոքր նավակների համար։

Մինչև 1990-ականների կեսերը ամռանը Ամուրսկից մինչև Աչան ազգային գյուղ իրականացվել են կանոնավոր ուղևորափոխադրումներ «Զարյա» ջերմանավի միջոցով։

Բուսական և կենդանական աշխարհ խմբագրել

Լճի տարածքում ապրում են երկկենցաղների և սողունների 11 տեսակ, 179 տեսակ թռչուն և 40 տեսակ կաթնասուն։

Բոլոն լիճը հարուստ է ձկներով, այստեղ ապրում են 52 տեսակ ձուկ։

Լճի փոքր խորության և տաք ջրի պատճառով ամռանը ակտիվորեն զարգանում են ջրիմուռները։

Լճի ափերին տեղակայված ժայռերում ապրում են օձեր, այդ թվում՝ նաև թունավոր։


Բոլոնի լճի համայնապատկեր


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Также употребляется название протока Болонь или Болоньская протока.
  2. Lake Bolon and the mouths of the Selgon and Simmi Rivers Информация о водно-болотных угодьях на официальном сайте Рамсарской конвенции: ramsar.org (англ.) (исп.) (фр.). Дата обращения 25 января 2018.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլոն լիճ» հոդվածին։