Բոլդուին Լոնսդեյլ

վանուատցի պետական և հասարակական գործիչ

Բոլդուին Լոնսդեյլ (անգլ.՝ Baldwin Lonsdale, 1950, Մոնտե Լավա, Վանուատու - հունիսի 17, 2017), վանուատցի պետական և հասարակական գործիչ, Անգլիկան եկեղեցու քահանա, 2014 թվականի սեպտեմբերի 22-ից Վանուատուի 8-րդ նախագահը։

Բոլդուին Լոնսդեյլ
անգլ.՝ Baldwin Jacobson Lonsdale
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և քահանա
Դավանանք Անգլիկան եկեղեցի[1]
Ծննդյան օր օգոստոսի 5, 1948(1948-08-05)[2]
Ծննդավայր Մոտա Լավա, New Hebrides
Վախճանի օր հունիսի 17, 2017(2017-06-17)[3] (68 տարեկան)
Վախճանի վայր Պորտ Վիլա, Վանուատու[3][4]
Քաղաքացիություն  Վանուատու
Ի ծնե անուն անգլ.՝ Baldwin Jacobson Lonsdale

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդ տարիներ խմբագրել

Բոլդուին Լոնսդեյլը ծնվել է Տորբա պրովինցիայի Մոտա Լավա կղզում։ Աստվածաբանական դասընթացների է հաճախել Նոր Զելանդիայի Օքլենդի Սուրբ Հովհաննեսի քոլեջում և Սողոմոնյան կղզիների Կոհիմարամայի Եպիսկոպոս Փաթեսոնի անվան աստվածաբանական քոլեջում։ 1968-1972 թվականներին աշխատել է Բրիտանիայի ազգային ծառայությունում[5], այնուհետև՝ Տոռես և Բանկս կղզիների Տորբա պրովինցիայի կառավարությունում զբաղեցրել է գլխավոր քարտուղարի պաշտոնը[6], որից հետո դարձել է Անգլիկան եկեղեցու քահանա[7]։

Վանուատուի նախագահ խմբագրել

2014 թվականի սեպտեմբերի 22-ին ընտրողների կոլեգիայի անդամները, որոնք կազմված էին պառլամենտի 52 անդամներից և պրովինցիաների 6 նահանգապետներից[8] քվեարկության 8 փուլից հետո (քվեարկությունը բարդացվել էր վարչապետ Ջո Նատումանի և ընդդիմության ներկայացուցչի միջև ծագած տարաձայնությունների պատճառով) Վանուատուի նախագահ ընտրվեց Բոլդուին Լոնսդեյլը, որը 58 հնարավոր քվեներից ստացավ 46 ձայն[9][10]։ Այդ ամբողջ ժամանակաշրջանում նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ֆիլիպ Բոեդորոն, որը փոխարինել էր պաշտոնաթող Իոլու Ջոնսոն Աբիլին[11]։ Հենց նույն օրը տեղի ունեցավ Լոնսդեյլի երդմնակալության արարողությունը և նախագահի պաշտոնում իր առաջին ելույթի մեջ ասաց, որ «ես առաջնահերթություն եմ տալիս իմ այն համոզմանը, որ մեր երկրի օրեսնդրությանը պետք է միշտ հետևել և որ խաղաղությունը, միասնականությունը, արդարությունն ու ներդաշնակությունը գերակայում են բոլոր ժամանակներում։ Եվ ես կոչ եմ անելու բոլոր քաղաքացիներին, որ աջակցության կարիք ունենք»[12]՝ նշելով, որ նախագահի պաշտոնում ընտրվելն աղոթքի արդյունք էր[13] և որ ինքը պայքարելու է երկրի բոլոր սեկտորներում ժողովրդավարության հաստատման, ինչպես նաև երկրի կրթական ծրագրեր Աստծո խոսքը ներառելու համար[14]։ Լոնսդեյլին ընտրվելու կապակցությամբ շնորհավորեցին Նոր Կալեդոնիայի ազգային ազատագրման Կանակի սոցիալական ռազմաճակատի մամուլի ծառայության ներկայացուցիչ Վիկտոր Տուտուգորոն[15], էմիր Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը և Քուվեյթի արքայազն Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը, Քուվեյթի վարչապետ Ջաբեր ալ-Մուբարաք ալ-Համադ աս-Սաբահը[16]։

2015 թվականի մարտին Ճապոնիայի Սենդաե քաղաքում անցկացվող Տարերային աղետների վտանգը նվազեցնող համաշխարհային համաժողովին Լոնսդեյլը Վանուատուով անցած «Փեմ» ցիկլոնի հետևանքները վերացնելու նպատակով դիմեց միջազգային օգնությանը՝ նշելով, որ այդ «հրեշի» առաջացման հիմնական գործոնը եղանակի գլոբալ փոփոխությունն է, որի արդյունքում այժմ երկիրը ստիպված է կրկին վերաշինվել[17][18][19][20][21]։

Մահ խմբագրել

Լոնսդեյլը մահացել է 2017 թվականի հունիսի 17-ին Պորտ Վիլայում սրտային նոպայից[22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.bbc.com/news/world-asia-16426199
  2. https://www.rulers.org/indexl4.html
  3. 3,0 3,1 http://www.radionz.co.nz/international/pacific-news/333232/baldwin-lonsdale-president-of-vanuatu-dies
  4. https://www.bbc.com/news/world-asia-40313334
  5. «Baldwin Lonsdale sworn in as President». Trade Bridge Consultants. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 9 октября 2014-ին.
  6. «Le père anglican Baldwin Lonsdale élu Président de la République de Vanuatu». Tahiti Infos. 22 сентября 2014. Վերցված է 9 октября 2014-ին.
  7. «Vanuatu President calls for unity and peace». Radio New Zealand International. 23 сентября 2014. Վերցված է 9 октября 2014-ին.
  8. «President: Baldwin Lonsdale». BBC. 24 сентября 2014. Վերցված է 9 октября 2014-ին.
  9. «Baldwin Lonsdale sworn in as Vanuatu's new president». Синьхуа. 22 сентября 2014. Վերցված է 9 октября 2014-ին.
  10. «Vanuatu daily news digest». Vanuatu Daily Digest. 23 сентября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 9 октября 2014-ին.
  11. «Vanuatu speaker becomes acting president». Radio New Zealand International. 3 сентября 2014. Վերցված է 9 октября 2014-ին.
  12. «Vanuatu elects new president». Radio New Zealand International. 23 сентября 2014. Վերցված է 9 октября 2014-ին.
  13. «Vanuatu's new President attributes vote to prayer». Radio Australia. 24 сентября 2014. Վերցված է 9 октября 2014-ին.
  14. «Father Baldwin Lonsdale is new Vanuatu President». PINA. 22 сентября 2014. Վերցված է 9 октября 2014-ին.
  15. «MSG chair congratulates Vanuatu's new President». Solomon Star News. 7 октября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 9 октября 2014-ին.
  16. «His Highness Amir congratulates new Vanuatu President». KUNA. 2 октября 2014. Վերցված է 9 октября 2014-ին.
  17. «'Disaster' in Vanuatu After Cyclone Pam Tears Through Pacific Archipelago». NBC News. 13 марта 2015. Վերցված է 16 марта 2015-ին.
  18. «Cyclone Pam: Vanuatu president Baldwin Lonsdale breaks down while describing devastation». Australian Broadcasting Corporation. 15 марта 2015. Վերցված է 16 марта 2015-ին.
  19. «Vanuatu president calls for help after cyclone destruction». BBC News. 14 марта 2015. Վերցված է 16 марта 2015-ին.
  20. «Президент Вануату: изменение климата привело к трагедии». BBC Russian. 16 марта 2015. Վերցված է 16 марта 2015-ին.
  21. «Вануату после урагана попросило о международной помощи». Lenta.ru. 16 марта 2015. Վերցված է 16 марта 2015-ին.
  22. «Vanuatu in mourning after president's sudden death». Radio New Zealand. 17 июня 2017. Վերցված է 17 июня 2017-ին.