Բոգդան Սալթանով

հայ սրբանկարիչ, նկարիչ

Բոգդան Սալթանով (ի ծնե՝ Աստվածատուր Սալթանյան, մոտ 1630[1], Նոր Ջուղա - 1703[2], Մոսկվա, Ռուսական թագավորություն[2]), հայ նկարիչ։

Բոգդան Սալթանով
Ի ծնեԱստվածատուր Սալթանյան
Ծնվել էմոտ 1630[1]
ԾննդավայրՆոր Ջուղա
Վախճանվել է1703[2]
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական թագավորություն[2]
ՔաղաքացիությունՌուսական թագավորություն
Մասնագիտություննկարիչ և սրբանկարիչ
ԺանրՍրբանկարչութիւն
Թեմաներսրբապատկեր
Պաշտոնպալատական նկարիչ
 Bogdan Saltanov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Նոր Ջուղայում, որտեղ և դարձել է անվանի արվեստագետ։ Ռուսաստանի ցար Ալեքսեյ Միխայլովիչի հրավերով 1666 թվականին խոջա Զաքար Սահրադյանի երաշխավորությամբ եղբոր հետ եկել է Մոսկվա։ Շուտով ձեռք է բերել շնորհալի ստեղծագործողի համբավ։ 1674 թվականին ընդունել է ուղափառություն և նրան շնորհվել է ազնվականի կոչում՝ Մոսկովյան ցուցակով։ 1685 թվականին նշանակվել է Մոսկվայի Կրեմլի Զինապալատի գեղանկարչական արվեստանոցի ղեկավար։ Ղեկավարել է Կրեմլի մի շարք շինարարական աշխատանքներ, ինչպես ռուսական իրականության մեջ առաջին հաղթական կամարի կառուցումը, ձևավորել այն Ազովը Պետրոս I-ի կողմից գրավելու առթիվ։ Ստեղծել է դիմանկարներ, թեմատիկ պատկերներ, սրբանկարներ, նկարազարդել է ձեռագրեր, ձևավորել պալատներ, վերանորոգել մի շարք եկեղեցիների և պալատների ներքին հարդարանքը։ Մատուցած ծառայությունների համար Ֆեոդոր Ալեքսեևիչ թագավորը Բոգդան Սալթանովին նվիրել է արծաթե գուշ (1682)։ Մահացել է 1703 թվականին Մոսկվայում։

Անուն խմբագրել

Բոգդան Սալթանովի իսկական անունը Թանրի Վերան է, որ նշանակում է աստվածատուր[3], ռուսերեն՝ Բոգդան, հոր անունը Սալթան, որից և ազգանունը՝ Սալթանով, հայերեն օգտագործվել է Աստվածատուր Սալթանյան։

Չհրապարակված տվյալներ խմբագրել

Նարիշկինյան պալատի նկարիչ, հայազգի ռուսական իշխան Իվան (Բոգդան) Սալթանովը եղել է ցար Ալեքսեյ Միխայլովիչի երկրորդ կնոջ՝ թագուհի Նատալիա Կիրիլովնայի սիրեկանը, որոնց իրական զավակն էլ հանդիսանում է՝ Ռուսիայի Մեծ ցար տիտղոսը կրող՝ Պետրոս առաջինը։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Ալեքսեյ Միխայլովիչ թագավորի դիմանկարը» 1682
  • «Ֆեոդոր Ալեքսեևիչ թագավորի դիմանկարը» 1696
  • «Կենսահաստատ խաչ» 1677
  • «Տիրամայրը» 1679
  • «Հովհաննես Ավետարանիչը» 1679
  • «Տիրամայրը երկու հրեշտակների հետ» 1679
  • «Խաչից իջեցնելը» 1679
  • «Հարություն» 1679
  • «Համբարձում» 1679
  • «Ահեղ դատաստան» 1679

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Մ. Ղազարյան, Հայ կերպարվեստը XVII-XVIII դարերում, Երևան, 1974
  • Մ. Ղազարյան, Վ. Ոսկանյան, «Բոգդան Սալթանով» Երևան, 1986
  • И. А. Атаджанян. Из истории армянско-русских взаимоотношений с X по XVIII века. (ռուս.)
  • И. Э. Грабарь. История русского искусства. Русская живопись. (ռուս.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 RKDartists (նիդերլ.)
  3. Հայկական Սովետական Հանրագիտարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 117  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգդան Սալթանով» հոդվածին։