Բոգդան Կնունյանց

հայ հեղափոխական

Բոգդան Միրզաջանի Կնունյանց (նոյեմբերի 14 (26), 1878[1], Ննգի, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 14 (27), 1911[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1], հեղափոխական ծածկանունները՝ Ռուսով, Ռուբեն, Բ. Ռադին-Պետրով, Բակինեց, Կավկազեց), (Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի Ջամիաթ գյուղ (այժմ՝ Արցախի Ննգի գյուղ - Բաքու), հայ բոլշևիկյան հեղափոխական, կուսակցական գործիչ։

Բոգդան Կնունյանց
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14 (26), 1878[1]
ԾննդավայրՆնգի, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 14 (27), 1911[1] (32 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՇուշիի ռեալական ուսումնարան (1895)[1] և Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտ[1]
Մասնագիտությունկուսակցական աշխատող և պրոֆեսիոնալ հեղափոխական
ԱշխատավայրԻսկրա[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱնդամությունԲանվոր դասակարգի ազատագրության պայքարի միություն[1] և Հայ սոցիալ-դեմոկրատների միություն[1]
 Bogdan Knunyants Վիքիպահեստում

1897 թվականին ներգրավվել է Կոմունիստական կուսակցության շարքերում։ Նախնական կրթությունն ստացել է Շուշիի ռեալական ուսումնարանում (1886-1895)։ 1896 թվականին ընդունվել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը։ 1897 թվականին մտել է Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» մեջ։ Ռուսաստանի հեղափոխական երիտասարդության պատվիրակության կողմից 1900 թվականին Բեռլինում մասնակցել է Վիլհելմ Լիբկնեխտի թաղմանը։ 1901 թվականին աքսորվել է Բաքու, որտեղ դարձել է ՌՍԴԲԿ Բաքվի լենինյան-իսկրայական կոմիտեի ղեկավարներից։ Ստեփան Շահումյանի, Արշակ Զուրաբյանի և մյուսների հետ 1902 թվականին հիմնադրել է «Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը» և նրա օրգան «Պրոլետարիատ» թերթը։ Մասնակցել է (1903 թվականի) Կովկասի կազմակերպությունների I համագումարին և Բաքվի կոմիտեի կողմից ընտրվել Կովկասյան միութենական կոմիտեի անդամ ու ՌՄԴԲԿ II համագումարի պատգամավոր։ Համագումարում ծանոթացել է Վլադիմիր Լենինի հետ և բազմաթիվ ելույթներով հանդես եկել ի պաշտպանություն հեղափոխական մարքսիզմի և լենինյան-իսկրայական գծի։

Գրականություն խմբագրել

  • Ինճիկյան Հ. Գ., Հեղափոխության մարտիկը, Երևան, 1979։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգդան Կնունյանց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 496