Բոբրույսկ

քաղաք Բելառուսում

Բոբրույսկ (բելառուս․՝ Бабру́йск), մարզային ենթակայության քաղաք Բելառուսում, Մոգիլևսկի մարզի Բոբրույսկի շրջանի վարչալամ կենտրոն։ Բելառուսում բնակչության և տարածքի թվով յոքերորդ քաղաքն է, մարզային ենթակայության ամենախոշոր կենտրոնը։ Քաղաքը տեղակայված է Բերեզինա գետի վրա (Դնեպրի ավազան), Մինսկից 150 կմ հեռավորության, Մոգիլևից 110 կմ հեռավորության, Կիևից 414 կմ հեռավորության և Մոսկվայից 706 կմ հեռավորության վրա։

Բնակավայր
Բոբրույսկ
բելառուս․՝ Бабруйск
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲելառուս Բելառուս
Առաջին հիշատակում1387
Մակերես96,4 կմ²
ԲԾՄ157±1 մետր
Բնակչություն207 351 մարդ (հունվարի 1, 2024)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ225
Փոստային դասիչ213801–213830
Պաշտոնական կայքbobruisk.by
Բոբրույսկ (Բելառուս)##
Բոբրույսկ (Բելառուս)

Պատմություն խմբագրել

Հնագույն ժամանակներ խմբագրել

Ըստ հնագիտական տվյալների՝ մարդիկ Բոբրույսկի տարածաշրջանում սկսել են բնակվել դեռևս բրոնզե դարում (մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի վերջ-2-րդ հազարամյակի սկիզբ)։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսերից Բերեզինայի մոտ առկա է դրեգովիչների բնակավայր[2]։

Բերեզինա գետի նավահանգստում աշխատելիս գտնվել է սաղավարտ, որը 10-րդ դարի հայտնի չերնիգովյան սաղավարտների հետ ունի նմանություն[3][4]։ Որոշ պատմաբաններ կասկածի տակ են դնում գտածոյի իսկությունը[5]։ Նաև հայտնաբերվել է շատ հազվագյուտ տեսակի մարտական կացին, որը թվագրվում է 10-րդ դարի առաջին կեսով։ Սակայն որոշ բոբրույսկեցիներ վիճարկում են այդ առարկաների ծագումը՝ պնդելով, որ դրանք հայտնաբերվել են տնամերձ հողատարածքում[6]։ Ըստ Իգոր Մարզալյուկի[7][8]` այստեղ է մահացել Պոլոցկ իշխանատան հիմնադիրը, որդին՝ Ռոգնեդին և Վլադիմիր Իզհասլավը։ Այնուամենայնիվ, այս վարկածը ապացուցող ոչ մի ապացույց չի ներկայացվել[9]։ Բոբրույսկյան սաղավարտը պետք է դիտարկել այնպիսի գտածոների համատեքստում, ինչպիսիք են 9-րդ դարի Բրիլևսկյան գանձը[10][11][12]։

Տարածաշրջանում հայտնաբերվել են նաև քարե գործիքների գտածոները, ինչից կարելի է ենթադրել, որ մարդիկ կարող էին ապրել այդ կողմերում դեռ քարե դարում։

Քաղաքը ավանակոչվել է Բոբրույկա գետի անունից, որի անունը լեզվաբանները համարում են բալթյան ծագում ունեցող․ նախնական ձևը հնչում է որպես Bebrauja կամ Babrauja[13]:

12-18-րդ դարեր խմբագրել

Ենթադրվում է, որ 11-13-րդ դարերում Բոբրույսկը ենթարկվում էր Մինսկի իշխանությանը։ Առաջին անգամ Բոբրույսկը հիշատակվում է լիտվացի մեծ իշխան Յագայլոյի գրության մեջ, որը հասցեագրված է նրա եղբայր Սկիրգայլոյին և թվագրվում է 1387 թվականի ապրիլի 28-ին։

 
Աբրահամ Վան Վեստերֆելդ «Բոբրույսկի գրավումը Յանուշ Ռադզիվիլի զորքի կողմից»

Բոբրույսկը նշվում է Բազելում լույս տեսած Եվրոպայի քարտեզի վրա, որը ստեղծվել է 1540 թվականին։ 1565 թվականին Բոբրույսկյան իշխանությունը Մինսկի վոյեվոդության մասն էր։ Քաղաքը պատկանում է Ռադզիվալները, Գաշտոլդները և Տրիզները։ 1584 թվականի ապրիլի 14-ին Սիգիզմունդ III-ը Բոբրույսկին շնորհեց ավանի կարգավիճակ։

Ըստ 1620 թվականի մարդահամարի տվյալների՝ Բոբրույսկում եղել է 409 տուն, 75 խանութ, ջրաղաց, վանք, ամրոց։ Քաղաքի բնակիչների զբաղմունքը հիմնականում եղել էարհեստագործությունն ու առևտուրը։

16-17-րդ դարերում քաղաքը առևտրի շնորհից աճել և հարստացել է։ 14-18-րդ դարերում միջնադարյան Բոբրույսկի պաշտպանության կենտրոնը եղել է Բոբրույսկի ամրոցը, իսկ ամբողջ քաղաքը շրջապատված պաշտպանական ամրություններով, փայտե պատերով և 10 աշտարակներով։ Քաղաքի մուտքն ու ելքը իրականացվել է չորս պահակակետով[14]։

Խմելնիցկու ապստամբության ընթացքում՝ 1648 թվականին, Բոբրույսկը գրավվել է կազակական-գյուղացիական զորքերի կողմից։ Հաջորդ տարի այն նվաճվել է լեհ-լիտվական զորքերի կողմից, որոնց ղեկավարում էր Յանուշ Ռադզիվիլը։ Ի պատասխան այն բանի, որ Բաբրույսկն ապստամբների կողմից նվաճվելուց հետո աջակցելէր նրանց, Ռադզիվիլը այստեղ զանգվածային կոտորածներ է կազմակերպել։

1655 թվականին Բոբրույսկի ամրոցը կարճ ժամանակով գրավվել է Իվան Զոլոտարենկոյի կազակների կողմից, որոնք կրակի տվեցին այն։ 1793 թվականին, երբ տեղի է ունեցել Ռիչ Պոսպոլիտայի երկրորդ բաժանումը, Բոբրույսկը միացվել է Ռուսական կայսրությանը[2]։

Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի կազմում խմբագրել

1792 թվականին մտել է Ռուսական կայսրության կազմ որպես ավան։ 1795 թվականից դարձել է Մինսկի նահանգի գավառական քաղաքը։ Քաղաքի զինանշանը հաստատվել է 1796 թվականի հունվարի 22-ին։

 
Բոբրույսկի ամրոցը XIX դարում

1810 թվականին Կառլ Օպերմանի ղեկավարությամբ կառուցվել է Բոբրույսկի ամրոցը։ 1812 թվականի հուլիսին ամրոցում իր բանակին եռօրյա հանգիստ տվեց Պյոտր Բագրատիոնը, որը այնտեղ թողեց նաև հիվանդներին և վիրավորներին։ Դրանից հետո 330 զենք ունեցող 7 հազարանող կայազոր ունեցող ամրոցը շրջափակվել էր ֆրանսիական զորքերի կողմից։ Շրջափակումը սկզբում ղեկավարում էր Լատուր-Մոբուրը, իսկ հետո Դոմբրովսկին։ Շրջափակումը տևել է մինչև նոյեմբեր, երբ ամրոցը ազատագրվել է Տորմասովի բանակի կողմից։ Այստեղ ծառայել են ապագա դեկաբրիստներ Բեստուժև-Ռյումինը, Սերգեյ Մուրավյով-Ապոստոլը, Վասիլի Նորովը և ուրիշներ։ Այդ իրադարձությունների արդյունքում որոշվել է ամրոցը դարձնել I կարգի, իսկ հետագայում ամրացնել, ինչն էլ 1818 թվականին հանձնարարվել է նույն Օպերմանին։ Ամրոցի ամրացումը շարունակվել է մինչև 19-րդ դարի կեսերը, սակայն հետագայում արագորեն կորցրել է իր նշանակությունը և 1897 թվականին լուծարվում[15]։

Մինչև 1860-ական թվականները Բոբրույսկում գործում էր ամրոցի սահմաններից դուրս քարե և աղյուսե շենքերի կառուցման արգելքը։ 1880 թվականին Բոբրույսկում կար ընդամենը 8 քարե և 1982 փայտե տուն։ 19-րդ դարի երկրորդ կեսին քաղաքում գործում էին 1 չորսամյա վարժարան, 1 մեկամյա դպրոց, 1 հրեական դպրոց, զինվորական հոսպիտալ և հրեական հիվանդանոց։

Ըստ 1897 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչության թվաքանակը կազմել է 28 700 բնակիչ (առանց 7 արվարձանների), հիմնականում՝ հրեաներ (20,4 հազար կամ 71%)։ Քաղաքում գործում էր 40 սինագոգ[16][17][18]։

1898 թվականի վերջին քաղաքում ստեղծվել է ամենահզոր արհեստակցական միություններից մեկը՝ Ստոլյարովի միությունը։

 
«Աշխարհի արդարակյացների ծառուղի»

1902 թվականի ապրիլի 19-ին առավոտյան ժամը 10-ին մեծ հրդեհ է բռնկվել։ Կայծերը, որոնք դուրս են թռել շոգեքարշի վառարանից և թափվել Բերեզինի երկաթուղային կայարանում, քամու հետևանքով հայտնվել են կայարանի մոտ գտնվող գոմի տանիքին։ Մի քանի րոպե անց բոլոր հին տները կրակի մեջ են հայտնվել, կրակը տարածվել է կայարանի հարևանությամբ գտնվող տների վրա, իսկ այնտեղից՝ դեպի քաղաք։ Հրշեջները չեն կարողացել կանգնեցնել հրդեհը և ստիպված են եղել նահանջել։ Հրդեհը առանց խոչընդոտների տարածվել է և 5 ժամում ծածկել է քաղաքի մեծ մասը։ Հատկապես տուժել է քաղաքի կենտրոնական մասը, որը բնակեցված էր հրեաներով։ Շուրջ հազար տուն, որտեղ ապրում էր 2,5 հազար ընտանիք, այրվել է, այդ թվում՝ 650 փոքր ձեռնարկություն, ամբողջ շուկան, բազմաթիվ բանկեր, ինչպես նաև հասարակական հաստատությունների շենքեր, բարեգործական կազմակերպությունները, հրեական հիվանդանոցը, քաղաքային գրադարանը, էժան խոհանոցը և այլն։ Այրվել են 15 սինագոգներ և ուսումնավարժական տներ։ Այրված գույքը հիմնականում ապահովագրված չի եղել․ այն գնահատվել է 7 միլիոն ռուբլի։ Հրդեհից անմիջապես հետո ստեղծվել է օգնության կոմիտե՝ ազնվականության առաջնորդ Կոլոգրիվովի գլխավորությամբ։ 1902 թվականի հրդեհը քանդել է Հին Բոբրույսկը և հանգեցրել նոր և ավելի գեղեցիկ քաղաքի առաջացմանը։

1905 թվականի վերջին քաղաքը ցնցվել է ամրոցում տեղակայված 800 նավաստիների և «կարգապահական գնդի» խիստ ռեժիմի զինվորների ապստամբության մասին լուրից։ 1906 թվականի հունվարին տեղի է ունեցել 13 գլխավոր մեղադրյալների զինվորական դատավարությունը, որոնցից 10-ը ապստամբության ղեկավարի հետ միասին դատապարտվեցին մահվան։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո քաղաքը ենթարկվել է գերմանական օկուպացիայի (1918 թվական), այնուհետև մտել է Բելառուսական ԽՍՀ-ի (1919 թվականից), ավելի ուշ՝ ԽՍՀՄ-ի (1922 թվականից) կազմ։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ 1941 թվականի հունիսի 28-ին, քաղաքը զբաղեցվել է գերմանական զորքերի կողմից։ Այն ժամանակ՝ 1941 թվականի հուլիսին, Բոբրույսկի շրջակայքում տեղի ունեցավ ճակատամարտը, որը դարձավ Սմոլենսկի ճակատամարտի մի մասը։ Բոբրույսկի պարետն է դարձել նախկին պարետ Ադոլֆ Գամանը[19]։

Բոբրույսկն ազատագրվել է գերմանա-ֆաշիստական զավթիչներից 1944 թվականի հունիսի 29-ին՝ Բոբրույսկյան գործողության հաջող իրականացման արդյունքում, որը Բելառուսական գործողության («Բագրատիոն գործողություն») մի մասն էր և որը խորհրդային զորքերի լայնածավալ հարձակողական գործողություն էր և իրականացվել է 1944 թվականի օգոստոսի 23-ից 29-ը։

1949 թվականին Բելառուսի կոմկուսը խնդրագիր հղեց ՌԿ(Բ)Կ Կենտկոմի քարտուղար Մալենկովին՝ խնդրելով Ստալինի 70-ամյակի կապակցությամբ թույլ տալ Բոբրույսկը վերանվանել Ստալինսկ, իսկ Բոբրույսկի մարզը՝ Ստալինյան[20]։

Բելառուսի Հանրապետության կազմում խմբագրել

 
Բոբրույսկի ամրոցը XXI դարում

1991 թվականին Բելառուսը դուրս եկավ ԽՍՀՄ-ի կազմից և Բոբրույսկը հայտնվեց նոր պետության՝ Բելառուսի Հանրապետության կազմում։

Ինչպես 2014 թվականին[21][22], այնպես էլ 2017 թվականին Բելառուսում տեղի ունեցած զանգվածային ցույցերին իրենց մասնակցությունն են ցուցաբերել նաև քաղաքի բնակչությունը։ Փետրվարի 26-ին Լենինի հրապարակում հավաքվել է մոտ 1500 մարդ[23], իսկ մարտի 12-ին Հաղթանակի հրապարակում՝ մոտ 1000 ցուցարարներ[24]։

Խորհրդանիշ խմբագրել

 
Բոբրուսյսկի զինանշանը 1796 թվականին

Բոբրույսկն իր առաջին զինանշանը ստացել 1796 թվականի հունվարի 22-ին կայսրուհի Եկատերինա II-ի հրամանով։ Այդ զինանշանը դարձել է քաղաքի անբաժանելի մասը և լավ է ընդունվել տեղացիների կողմից, քանի որ այն հասկանալի է և հստակ խորհրդանշել է քաղաքի և գյուղի տարբերությունը։ Զինանշանի սյուժեն արտացոլել է տեղի բնակիչների հիմնական արհեստները (Սև և Բալթիկ ծովերում նավատորմ կառուցելու համար անտառի խառնուրդ) և քաղաքում կայսրուհու դիրքը[25]։

1988 թվականին Բոբրույսկի ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի № 9-7 որոշմամբ հաստատվել է նոր զինանշանը՝ Յու. Ա. Միխայիլովի հեղինակությամբ։

 

Զինանշանն իրենից նրեկայացնում է վահանից գերալցիկ կազմ՝ 8:9 կողմերի հարաբերակցությամբ վերին ատամնավոր և ստորին սրածայր մասերի հետ։ Վերին ատամնավոր մասը խորհրդանշում է Բերեզինե գետի վրա ֆորպոստի` Բոբրույսկի ամրոցի առկայության մասին։ Վահանի մասը հատում է հորիզոնական կապտաերկնագույն ժապավեն՝ Բերեզինա գետը, նրա գույնը համապատասխանում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ժապավենի գույնին, որով քաղաքը պարգևատրվել է 1987 թվականին։ Վահանի վերին կարմիր դաշտում, բոբրը, որը կոչվում է քաղաք։ Ստորին կանաչ դաշտում գտնվում է անվադող-ֆրեզների պատկերը, որը խորհրդանշում է քաղաքի զարգացման հիմնական ուղղությունները՝ նավթաքիմիան և փայտամշակումը։ Վերին և ստորին դաշտերի գույները ԲԽՍՀ-ի պետական դրոշի գույներն են։

 

2005 թվականի հունվարի 3-ին Բելառուսի Հանրապետության նախագահի հրամանով քաղաքին վերադարձվել է պատմական զինանշանը, ինչպես նաև ստեղծվել է դրոշ, որը ներկայացրել է կենտրոնում սպիտակ կտավով զինանշանի պատկեր։

 

Բոբրույսկ քաղաքի զինանշանը ներկայացնում է արծաթե դաշտում ուղղահայաց նավի կայմի ֆրանսիական վահանը երկու բնական գույնի ծառերով մի պատկեր։

Բոբրույսկ քաղաքի դրոշն իրենից ներկայացնում է սպիտակ գույնի ուղղանկյուն կտոր՝ կողմերի 1:2 հարաբերակցությամբ, դիմերեսի կենտրոնում՝ Բոբրույսկ քաղաքի զինանշանի պատկերը։

 

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր խմբագրել

Քաղաքը տեղակայված է է Մոգիլյովից 110 կմ հարավ-արևմուտք՝ Բերեզինե գետի վրա (Դնեպրի ավազան)[26]։

Բոբրույսկը և Բոբրույսկի շրջանը գտնվում են Մոգիլևսկի շրջանի հարավարևմտյան մասում, շրջանային կենտրոնից 110 կմ, Մինսկից 150 կմ հեռավորության վրա։ Տարածքը սահմանակից է Գոմելի մարզի Ռոգաչևսկի և Ժլոբինսկի, Մոգիլևսկի մարզի Գլուսկի, Օսիպովիչի, Կիրովի շրջաններին։

Ռելիեֆը կիսափակ հարթավայր է (Կենտրոնական-Բերեզինսկայա), տեղ-տեղ թուլացած է, կտրատված գետերի խիտ ցանցով և ցամաքեցնող ջրանցքներով, միջին բարձրությունը ծովի մակերևույթից 165 մ է։

Նստվածքային ծագման օգտակար հանածոներն են կավը, շինարարական ավազները, տորֆ, սապրոպելը։ Ունի հանքային ջրի աղբյուր։

Բոբրույսկիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 9.9
(49.8)
14.9
(58.8)
20.6
(69.1)
28.6
(83.5)
31.7
(89.1)
34.4
(93.9)
35.3
(95.5)
38.0
(100.4)
31.5
(88.7)
26.1
(79)
17.5
(63.5)
12.0
(53.6)
38.0
(100.4)
Միջին բարձր °C (°F) −2.2
(28)
−1.3
(29.7)
4.3
(39.7)
13.1
(55.6)
19.6
(67.3)
22.2
(72)
24.4
(75.9)
23.5
(74.3)
17.5
(63.5)
11.0
(51.8)
3.1
(37.6)
−1.2
(29.8)
11.2
(52.2)
Միջին օրական °C (°F) −4.7
(23.5)
−4.6
(23.7)
0.1
(32.2)
7.3
(45.1)
13.4
(56.1)
16.4
(61.5)
18.4
(65.1)
17.2
(63)
11.9
(53.4)
6.5
(43.7)
0.5
(32.9)
−3.6
(25.5)
6.6
(43.9)
Միջին ցածր °C (°F) −7.4
(18.7)
−7.8
(18)
−3.8
(25.2)
1.9
(35.4)
7.1
(44.8)
10.6
(51.1)
12.5
(54.5)
11.4
(52.5)
7.0
(44.6)
2.8
(37)
−2
(28)
−6.1
(21)
2.2
(36)
Ռեկորդային ցածր °C (°F) −37.4
(−35.3)
−36
(−33)
−29.3
(−20.7)
−9.7
(14.5)
−4
(25)
−1.3
(29.7)
3.3
(37.9)
1.0
(33.8)
−4.7
(23.5)
−12.5
(9.5)
−23.8
(−10.8)
−30.6
(−23.1)
−37.4
(−35.3)
Տեղումներ մմ (դյույմ) 36
(1.42)
33
(1.3)
38
(1.5)
40
(1.57)
52
(2.05)
86
(3.39)
84
(3.31)
59
(2.32)
55
(2.17)
51
(2.01)
43
(1.69)
42
(1.65)
619
(24.37)
Միջ. անձրևոտ օրեր 7 6 9 12 14 15 15 12 14 13 13 10 140
Միջ. ձնառատ օրեր 18 17 12 3 0.2 0 0 0 0 2 10 18 80
% խոնավություն 86 83 78 69 68 73 74 75 80 83 88 88 79
աղբյուր: Pogoda.ru.net[27]

Բնակչություն խմբագրել

Թվաքանակ խմբագրել

217546 մարդ (2018 թվականի հունվարի 1-ին)[28] (Մոգիլևսկի մարզում բնակչության թվաքանակով երկրորդն է և ընդհանուր առմամբ 7-րդը՝ Բելառուսում, երկրի ամենախոշոր քաղաքը, որը տարածաշրջանային կենտրոն չէ)։

Բնակչության թվաքանակը 1939 թվականից[29][30][31][32][33][34][35]։
1939 1959 1970 1979 1989 2006 2018
84 078 97 530 137 536 192 207 221 166 216 301 217 546
Բնակչության միգրացիա[36][37]՝

Ծնելիություն և մահացություն խմբագրել

2017 թվականին Բոբրույսկում ծնվել է 2208 և մահացել 2438 մարդ։ Ծնելիության գործակիցը 1000 բնակչի հաշվով կազմել է 10.1, մահացության գործակիցը՝ 11.2։ Մոգիլյովի մարզի ծնելիության և մահացության միջին ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 10,5 և 13,6, Բելառուսի Հանրապետությանը՝ համապատասխանաբար 10,8 և 12,6[38]։ Ծնելիության մակարդակով քաղաքը Պոլոցկի և Սվետլոգորսկի հետ կիսում է 14-16-րդ տեղերը 50 հազարից ավելի բնակչություն ունեցող 23 քաղաքների շարքում, մահացության մակարդակով 6-7-րդ տեղերը բաժանում է երիտասարդ տարիքում, բնակչության բնական աճի/նվազման մակարդակով (-1,1) զբաղեցնում է 18-րդ տեղը[39]։

Ծնելիության և մահացության ցուցանիշները[40][41]։

Տնտեսություն խմբագրել

 
Ռեստորան «կապույտ ծով»

Միջին ամսական անվանական աշխատավարձը (մինչև եկամտահարկի և ապահովագրական մասհանումների երկրորդ մասի հաշվումը) 2017 թվականին քաղաքում կազմել է 691 ռուբլի (մոտ 345 դոլար)։ Սա մոտավորապես համապատասխանում է Մոգիլևսկի շրջանի միջին աշխատավարձին (690 ռուբլի), բայց զգալիորեն ցածր է երկրի միջին աշխատավարձից (823 ռուբլի)։ Բոբրույսկը 33-րդն է աշխատավարձի մակարդակով Բելառուսի Հանրապետության 129 շրջանների և քաղաքների շրջանում[42]։

Քաղաքում աշխատում են ավելի քան 50 տարբեր արդյունաբերական ձեռնարկություններ։

Բոբրույսկի արդյունաբերական արտադրության կառուցվածքը և մասնագիտացումը[43]

  • 55,1 % - նավթաքիմիական և քիմիական արդյունաբերություն (Բելառուսական «Բելշինա» ԲԲԸ անվադողերը նախկին ԽՍՀՄ տարածքում խոշորագույններից մեկն են)
  • 21,4 % - մեքենաշինություն և մետաղամշակում (այդ թվում՝ «Բոբրույսկագրոմաշ» ԲԲԸ-ն՝ Բելառուսի խոշորագույն գյուղտեխնիկայի արտադրողներից մեկը, «Տրակտորային մասերի և ագրեգատների Բոբրույսկի գործարան» ԲԲԸ-ն, «Բոբրույսկսելմաշ» ԲԲԸ-ն, Հատուկ տեխնիկայի գործարանը (կցասայլային տեխնիկա)
  • 13,7 % - սննդի արդյունաբերություն (այդ թվում՝ «Կարմիր պիշչեվիկ» հրուշակեղենի ֆաբրիկա, «Հայնեկեն» գարեջրի գործարան, «Օազիս Գրուպ» ընկերության հյութերի, նեկտարների, պյուրեների թողարկման գործարան, «Բուսական յուղերի Բոբրույի գործարան» ԲԲԸ
  • 3,4 % - անտառային և փայտամշակման արդյունաբերություն («Ֆանդոկ» ԲԲԸ, «Բոբրույսկմեբել» ՓԲԸ)
  • 2,9 % - թեթև արդյունաբերություն («Սլավյանկա» ԲԲԸ, «Բոբրույսկի կոշիկի գործարան» ԲԲԸ, «Բոբրույսկտրիկոտաժ» ԲԲԸ)։

Լայնորեն զարգացած է մասնավոր ձեռներեցությունը, մասնավորապես, քաղաքում գրեթե ողջ առևտուրը գտնվում է մասնավոր ձեռքերում, դա վերաբերում է նաև կենցաղային ծառայությունների ոլորտին։

2016 թվականի հունվար-մայիս ամիսներին քաղաքի խոշորագույն հարկատուները եղել են «Հայնեկեն Պիվովարնի», «Օազիս Գրուպ», «Կարմիր պիշչեվիկ», «Կորոնա» հիպերմարկետը և Բոբրույի խմիչքների գործարանը[44][45]։

Բնակարան խմբագրել

2000-2017 թվականներին ընդհանուր քաղաքի բնակարանային ֆոնդի մակերեսը աճել է 4472,3 հազար մ² (աճը կազմել է 20%)[46][47]։

Բոբրույսկում բնակարանները համեմատած երկրի մյուս խոշոր քաղաքների հետ, ամենաէժաններից մեկն է[48][49][50]։

Իշխանություններ խմբագրել

Իշխանության ներկայացուցչական մարմինը Բոբրույսկի քաղաքային խորհուրդն է։ Այն բաղկացած է 40 մարդուց և ընտրվում է քաղաքի բնակիչների կողմից միամանդատ շրջաններում։ Լիազորությունների ժամկետը 4 տարի է։ 28-րդ գումարման պատգամավորների քաղաքային խորհուրդն ընտրվել է 2018 թվականի փետրվարի 18-ին։ Քաղխորհրդի նախագահն է Միխայիլ Վիկտորովիչ Ժելուդովը։

Բոբրույսկի քաղաքային գործադիր կոմիտեն իշխանության գործադիր մարմինն է։ Նախագահը նշանակվում և հաստատվում է քաղխորհրդի պատգամավորների կողմից։ Բոբրույսկի քաղգործկոմի նախագահն Ալեքսանդր Ստուդնևն է։

Տրանսպորտ խմբագրել

 
Բոբրույսկի երկաթուղային կայարան

Քաղաքի միջով անցնում է 9-րդ (Կալինինգրադ — Վիլնյուս — Մինսկ — Կիև — Օդեսա) տրանսպորտային միջանցքի B մասնաճյուղը։

Ջրային տրանսպորտ խմբագրել

Բոբրույսկում կա բերեզինա գետի նավահանգիստը և երկաթուղային հանգույցը (Բերեզինի կայանը` բեռնաուղևորատար, Շիննայա` բեռնատար կայարան, Բոբրույսկ կայարան` բեռնաուղևորյան, Կիսելևիչի կայարան` ուղևորային)։

Հասարակական տրանսպորտ խմբագրել

 
Քաղաքային ավտոբուս

Քաղաքացիները տեղաշարժվում են ավտոբուսներով, երթուղային տաքսիներով և տրոլեյբուսներով։

«Մոգիլեվոբլավտոտրանս» հանրապետական ունիտար Մոգիլևյան ավտոտրանսպորտային ձեռնարկության Բոբրույսկի ավտոկայանը կառուցվել է 1987 թվականին։ Ուղիղ ավտոբուսային չվերթներով քաղաքը կապվում է Մոսկվայի, Մինսկի, Մոգիլևի, Վիտեբսկի, Օրշայի և Բելառուսի և Ռուսաստանի այլ տարածաշրջանների հետ։

Ներքաղաքային ավտոբուսով և երթուղային տաքսիներով ուղևորների փոխադրումն իրականացվում է ավելի քան 50 երթուղիներով։

Ավտոբուսներով և երթուղային տաքսիներով անհատ ձեռնարկատերերին և մասնավոր ձեռնարկություններին, որոնք աշխատում են քաղաքային ուղևորափոխադրումների ժամանակ, ամսական փոխադրվում է ավելի քան 700 հազար ուղևոր։

Սպորտ խմբագրել

«Բելշինա» ֆուտբոլային ակումբ խմբագրել

Քաղաքում կա սեփական ֆուտբոլային ակումբ «Բելշինա» (հիմնադրվել է 1977 թվականին, 1993-1995 թվականներին կոչվում էր «Շիննիկ»)։ Տնային խաղերն անցկացնում է «Սպարտակ» ստադիոնում (3700 տեղ)։ Բելառուսի չեմպիոնն ու արծաթե մեդալակիր, ինչպես նաև Բելառուսի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Բելառուսի եռակի գավաթակիր։ Հանդես է գալիս Բելառուսի ֆուտբոլի առաջին լիգայում։

Հոկեյի ակումբ խմբագրել

2008 թվականին «Բոբրույսկ-Արենա»-ի բացման կապակցությամբ հիմնադրվել է «Դինամո Շիննիկ» հոկեյի ակումբը։ 2008-2009 թվականների մրցաշրջանից սկսած հանդես է եկել Բելառուսի Արտալիգայում, կանոնավոր առաջնության արդյունքներով զբաղեցրել է 10-րդ տեղը։ Ավելի ուշ ակումբն ընդգրկվել է «Դինամո-Մինսկ» ՀԿ-ում՝ դառնալով ՄԽԼ-ում նրա ներկայացուցիչը։ 2016 թվականի գարնանը «Դինամո-Մինսկ» ԽԿ-ի ֆինանսական օպտիմալացման պատճառով որոշում էր կայացվել «Դինամո-Շիննիկում» ներկայացուցչից հրաժարվելու մասին։

2017 թվականին կազմավորվել է «Բոբրույսկը», որը հանդես է գալիս Բելառուսի բարձրագույն լիգայում։

Կրթություն խմբագրել

 
Մանկական ստեղծագործական կենտրոն

Բոբրույսկում կա միջնակարգ կրթության 34 հաստատություն, որից 3-ը՝ գիմնազիա, 1-ը՝ արվեստի գիմնազիա-քոլեջ, 1-ը հիմնական դպրոց, 2-ական մանկական երաժշտական դպրոց, մանկական արվեստի դպրոց, 12 մանկապատանեկան մարզադպրոց (ՄՊՄԴ) և ակումբ, երեխաների և պատանիների համար գեղարվեստական ստեղծագործության կենտրոն, «Բաբրանյա» ճամփորդությունների և երկրաբանության մանկապատանեկան կենտրոն, պատանի բնագետների կայան, ուղղիչ-զարգացնող ուսուցման և վերականգնողական կենտրոն, մանկական սոցիալական ապաստարան, «Росквіт» դաստիարակչական աշխատանքի կենտրոն։

Քաղաքում լայնորեն ներկայացված է միջին մասնագիտական և մասնագիտական կրթությունը։ Քաղաքում կա 10 քոլեջ (ավտոտրանսպորտային, ագրարային-տնտեսական, առևտրատնտեսական, մեքենաշինական, տեխնոլոգիական, բժշկական, շինարարական, գեղարվեստական, մեխանիկա-տեխնոլոգիական և անտառատեխնիկական).

Բոբրույսկում Կառավարման և ձեռնարկատիրության մասնավոր ինստիտուտի մասնաճյուղի փակումից հետո մնացել է ընդամենը մեկ բարձրագույն ուսումնական հաստատություն՝ Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղը։ 2017 թվականի մայիսի 31-ին որոշում է կայացվել Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղի փակման մասին[51]։

Մշակույթ խմբագրել

 
Մշակույթի պալատ

Բոբրույսկում անցկացվում է տարեկան ավելի քան հինգ հարյուր մշակութային միջոցառում։ Առավել հայտնի փառատոններից կարելի է նշել ժողովրդական արվեստի «Բարեկամության պսակ» (միջազգային) և «Պարի ակունքներում» (տարածաշրջանային) փառատոնները, ինչպես նաև «Art-Жыжаль» կերամիկայի միջազգային պլեները։

Բացի այդ, Բոբրույսկի շատ ստեղծագործական խմբեր մասնակցում են տարբեր միջազգային փառատոների, ինչպիսիք են «Мэрцишор», «Каліново літо на Дніпрі», «Спивограй», «Крымская волна», «Словения»։

2011 թվականին սահմանվել է գրող Միխայիլ Լինկովի անվան քաղաքային գործադիր կոմիտեի հատուկ մրցանակը[52]։

Դրամատիկական և կոմեդիայի թատրոն խմբագրել

 
Վ․ Դունին-Մարցինկևիչի անվան Մոգիլյովի տարածաշրջանի դրամատիկական և կոմեդիայի թատրոն

Դունին-Մարցինկևիչի անվան Բոբրույսկի դրամատիկական և կոմեդիայի թատրոնն ունի Մոգիլյովի մարզային թատրոնի կարգավիճակ։ Հիմնադրվել է 1970 թվականին։ Անվանվել է բելառուսական գրականության դասական, բելառուսական դրամատուրգիայի հիմնադիր Վինսենթ Դունին-Մարցինկևիչի պատվին։

2008 թվականին նշվում էր գրողի ծննդյան 200-ամյակը և դրա պատվին Բոբրույսկում անցկացվել է ազգային դրամատուրգիայի միջազգային փառատոնը, որին մասնակցել է 12 թատրոն Բելառուսից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից և Լատվիայից։

Բոբրույսկի գավառագիտական թանգարան խմբագրել

Քաղաքում կա Բոբրույսկի գավառագիտական թանգարան, որի ցուցադրությունը պատմում է գավառի հնագիտության, Լիտվական մեծ իշխանության, Ռեչ Պոսպոլիտայի և Ռուսական կայսրության կազմում պատմական զարգացման, մինչխորհրդային շրջանում գավառի առևտրային և արդյունաբերական զարգացման, 1917 թվականի հեղափոխության, ՆԷՊ-ի, կոլեկտիվացման և ինդուստրացման ժամանակաշրջանների, Հայրենական մեծ պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձությունների, գավառի վերականգնման և հետպատերազմյան զարգացման, ժամանակակից ժամանակաշրջանում քաղաքի պատմության, ազգագրության, մշակույթի և բնության մասին։

Գրադարաններ խմբագրել

Բոբրույսկում կա քաղաքային տասը գրադարան՝ Մաքսիմ Գորկու անվան կենտրոնական քաղաքային, Ալեքսանդր Պուշկինի անվան քաղաքային գրադարան, Բ․ Միկուլիչի անվան № 4 քաղաքային գրադարան, Ալի Շոգենցկուրովի անվան № 7 քաղաքային գրադարան, Ե․ Պոլոցկու անվան № 8 քաղաքային գրադարան, № 16 քաղաքային գրադարան, № 12 քաղաքային գրադարան, Ն․ Օստրովսկիի անվան № 6 մանկական գրադարան, № 5 մանկական գրադարան, Արկադի Գայդարի անվան կենտրոնական մանկական գրադարան և շրջանային գրադարան։

Տաճարներ խմբագրել

 
Սուրբ Գեորգիևյան տաճար
  • Սուրբ Նիկոլայի տաճար
  • Սուրբ Գեորգիևյան տաճար
  • Եղիա մարգարեի տաճար
  • Սուրբ Մարիամ Աստվածածնի անարատ բեղմնավորման եկեղեցի
  • Սուրբ Հոգու տաճար
  • Սուրբ Իվերական տաճար
  • Սուրբ Նիկոլո-Սոֆիայի տաճար
  • Սուրբ Սրետենի տաճար

Կինոթատրոններ խմբագրել

Քաղաքում կա երկու կինոթատրոն[53]՝ երկու դահլիճ ունեցող «Товарищ»-ը (500 տեղ) և «Мир»-ը (276 և 220 տեղ)։

Տեսարժան վայրեր խմբագրել

Բելառուսի Հանրապետության պատմամշակութային արժեքների պետական ցուցակում ընդգրկվել է Բոբրույսկի 14 օբյեկտ։

  • Բոբրույսկի ամրոց
  • Լենինի արձանը Լենինի հրապարակում
  • Կին վաճառական Կացնելսոնի առանձնատուն
  • Ա. Ս. Պուշկինի անվան գրադարան
  • Եղիա մարգարեի տաճար
  • Բ. Ս. Բահարովի գերեզման
  • Բանկի շենք
  • Հին գյուղ
  • Երկաթուղային կայարանի շենք՝ «Бобруйск»
  • Երկաթուղային կայարանի շենք՝ «Березина»
  • «Бобруйск» հյուրանոց
  • Ա․ Տ․ Նեպոգոդինայի անվան Բոբրույսկի տպարան
  • Կրթական հաստատության մասնաշենքերից մեկի շենք՝ «Սլավոնական գիմնազիա»
  • Ն․ Օստրովսկու անվան № 6 քաղաքային մանկական գրադարան

Հուշարձաններն են[54][55]՝

  • Դնեպրովցիների զինվորները
  • Խորհրդային ազատամարտիկներ (1964)
  • Խորհրդային միջազգայնագետ զինվորներ
  • Խորհրդային Միության հերոս Վ. Զ. Խորուժայի հուշարձան (1971)
  • Դնեպրի ռազմական նավատորմի նավաստիների հուշարձան
  • Հաղթանակներ (1975)
  • Ս. Ն. Խալտուրինու (1982)
  • Բռնաճնշումների զոհերին նվիրված հուշարձան
  • Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված պարտիզանների և ընդհատակյա Բոբրույսկի
  • «Արդարակյացների ծառուղի»
  • Էֆրաիմու Սեվելեի
  • Վ. Վ. Օլովնիկովինի
  • Վ. Ի. Դունինա-Մարցինկևիչի

Խորհրդային տարիներին քաղաքի փողոցներում եղել է Լենինի 24 հուշարձան և կիսանդրի։

Բոբրույսկի հետ կապված վայրեր այլ քաղաքներում խմբագրել

 
Ցուցիչ Պուշկինի և Պրոլետարսկայա փողոցների խաչմերուկում

Նախկին ԽՍՀՄ-ի այլ քաղաքներում կան բազմաթիվ փողոցներ, որոնք կոչվում են Բոբրույսկի փողոց։ Այդ քաղաքներից են Մինսկը, Ուֆան, Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Խարկովը, Բարանովիչան, Կիևը, Դոնի Ռոստովը, Նարո Ֆոմինսկը, Եկատերինբուրգը, Չելյաբինսկը, Նիժնի Նովգորոդը և այլն։

Քույր քաղաքներ խմբագրել

Ստորև ներկայացված է Բոբրույսկի քույր քաղաքների և տարածքների ցանկը[56]

Պատվավոր քաղաքացիներ խմբագրել

Բոբրույսկ քաղաքի պատվավոր քաղաքացիներն են[57]՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Численность населения на 1 января 2024 г. и среднегодовая численность населения за 2023 год по Республике Беларусь в разрезе областей, районов, городов, поселков городского типаBelstat, 2024.
  2. 2,0 2,1 «Короткий обзор истории Бобруйска». Бобруйск: Региональный портал. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 15-ին.
  3. На берегу Березины нашли шлем. Находке 1000 лет Արխիվացված 2019-04-07 Wayback Machine, 05.04.2019
  4. «Такая рэч знойдзена ўпершыню»: Марзалюк сцвярджае, што ў Бабруйску адшукалі шлем IX—XI ст., 05.04.2019
  5. «Появились фото и видео уникального шлема, найденного в Бобруйске. И вопросы, не фейк ли это». «Наша гісторыя».
  6. «Публикация сообщества «Подслушано Бобруйск»». Социальная сеть «ВКонтакте».
  7. «Счастливый Марзалюк со слезами на глазах стал героем мема». «Наша Ніва».
  8. «В Могилеве при участии Игоря Марзалюка торжественно открыли… новые перила». «Наша Ніва».
  9. «Марзалюк: бобруйский шлем-сенсация – это круче, чем шапка Мономаха». «Sputnik Беларусь».
  10. «Так создаются мифы»: историк о «шлеме Марзалюка»
  11. «Украинский историк обвинил депутата Игоря Марзалюка в мифотворчестве вокруг белорусской государственности». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  12. «Публикация сообщества «Подслушано Бобруйск»». Социальная сеть «ВКонтакте».
  13. В. Н. Топоров, О. Н. Трубачев Лингвистический анализ гидронимов Верхнего Подняпровья. — Москва, 1962. — С. 165, 177.
  14. Sabina, P. I. (Pi︠o︡tr Iosifavich) Belarusʹ zhivopisnai︠a︡ : putevoditelʹ = The picturesque Belarus : guidebook. — Minsk: Belarusʹ, 2006. — 202 pages с. — ISBN 9850106433, 9789850106438
  15. «Крепость Бобруйск на «Русском фортификационном сайте»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 13-ին.
  16. «Еврейское наследие Бобруйска». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  17. Бобруйск. Религия и национально-культурные объединения.
  18. Памяць. Бабруйск : [բելառ.] / Рэд. калегія: В. П. Алімбачкаў и др. — Минск : «Вышэйшая школа», 1995. — С. 144—145. — 5000 экз. — ISBN 5-339-00941-6.
  19. ««Парад» побежденных». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 26-ին.
  20. Нарыс гісторыі беларускай дзяржаўнасці. Мінск, «Беларуская навука», 2008. — С. 416
  21. В нескольких городах Белоруссии прошли вечерние "молчаливые" акции протеста, есть задержанные. Новости. Interfax (27 июля 2011). Проверено 27 июля 2011..
  22. Протесты в Беларуси. Naviny.by (22 сентября 2011). Проверено 24 сентября 2011. Архивировано из первоисточника 3 октября 2012..
  23. «Тысячи людей вышли на улицы в Витебске и Бобруйске». «Наша Ніва». 2017 թ․ փետրվարի 26. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  24. «"Мы не рабы": Бобруйск, Брест, Орша и Рогачев - против Декрета №3». «Белорусский партизан». 2017 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին.
  25. «Бобруйск — Геральдика.by».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  26. «Babruysk, Belarus Köppen Climate Classification (Weatherbase)». weatherbase.com.
  27. «Weather and Climate-The Climate of Babruysk» (Russian). Weather and Climate (Погода и климат). Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. «Численность населения на 1 января 2018 г. и среднегодовая численность населения за 2017 год по Республике Беларусь в разрезе областей, районов, городов и поселков городского типа». www.belstat.gov.by. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  29. «Всесоюзная перепись населения 1939 г. Численность городского населения СССР по городским поселениям и внутригородским районам». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  30. «Всесоюзная перепись населения 1959 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  31. «Всесоюзная перепись населения 1970 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  32. «Всесоюзная перепись населения 1979 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  33. «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения союзных республик, их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  34. Статистический ежегодник Могилёвской области. — Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2013. — С. 44-46.
  35. Статистический ежегодник Могилёвской области. — Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2018. — С. 45-47.
  36. Статистический ежегодник Могилёвской области. — Могилёв, 2013. — С. 83-85.
  37. Статистический ежегодник Могилёвской области. — Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2018. — С. 85-87.
  38. Демографический ежегодник Республики Беларусь. — Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2018. — С. 174—176.
  39. Демографический ежегодник Республики Беларусь. — Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2018. — С. 157–174.
  40. Статистический ежегодник Могилёвской области. — Могилёв, 2013. — С. 58-59.
  41. Регионы Республики Беларусь. — Т. 1. — Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2018. — С. 113—120.
  42. Регионы Республики Беларусь. — Т. 1. — Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2018. — С. 191–194.
  43. «Экономика — Промышленный комплекс». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  44. «Топ-5 крупнейших налогоплательщиков Бобруйска». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  45. «Белорусский песец хорошо размножается в неволе — Белкоопсоюз». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 3-ին.
  46. Регионы Республики Беларусь. — Т. 1. — Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2012. — С. 171–178.
  47. Регионы Республики Беларусь. — Т. 1. — Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2018. — С. 213–221.
  48. Разрыв в ценах на квартиры между Минском и остальной страной растёт — итоги II квартала 2017 года
  49. Регионы в I квартале: скромные продажи квартир, в каждом втором городе снизились цены на квартиры
  50. Вслед за столицей. Цены на жилье в областных центрах начали снижаться
  51. «Бобруйск остался без университета. Филиал БГЭУ закрыт». bobruisk.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  52. В Бобруйске учреждена премия имени Михася Лынькова
  53. «Официальный сайт Бобруйского горисполкома». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.
  54. «Установлена скульптура Шуры Балаганова». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  55. «Чугунный человек». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  56. «Бобруйск - Экономика - Внешнеэкономическое сотрудничество». bobruisk.by. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  57. «Наш город / Гордость и слава Бобруйска». Cайт Бобруйского городского исполнительного комитета (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  58. Фёдор Шлык Ярослава Евдокимова в Бобруйске помнят // «Народная газета». — 1999. — С. 6.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբրույսկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 499