Ռոբերտ Ջոզեֆ Լոնգ, առավել հայտնի որպես Բոբի Ջո Լոնգ (անգլ.՝ Bobby Joe Long, հոկտեմբերի 14, 1953(1953-10-14), Kenova, Ուեյն շրջան, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ - մայիսի 23, 2019(2019-05-23), Ֆլորիդայի նահանգային բանտ, Բրեդֆորդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի սերիական մարդասպան ու բռնաբարող։ 1984 թվականին Լոնգը մի շարք դաժան հանցագործություններ է կատարել Ֆլորիդայում։ Նա մահապատժի է ենթարկվել 2019 թվականին[1]՝ սպասելով իր մահապատժին 34 տարի[2]։

Բոբի Լոնգ
Պատկեր
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 14, 1953(1953-10-14)
ԾննդավայրKenova, Ուեյն շրջան, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մահվան ամսաթիվմայիսի 23, 2019(2019-05-23) (65 տարեկան)
Մահվան վայրՖլորիդայի նահանգային բանտ, Բրեդֆորդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Մահվան պատճառՄահաբեր ներարկում
Պատիժմահապատիժ
Սպանություն

Կենսագրություն խմբագրել

Լոնգը ծնվել է 1953 թվականի հոկտեմբերի 14-ին Քենովայում (Արևմտյան Վիրջինիա)[3]։ Մանուկ հասակում գլխի մի քանի ծանր վնասվածքներ է ստացել[4]։ Լոնգի ընտանիքը անբարեհաջող էր, նրա մայրը անկանոն սեռական կյանք էր վարում։ Մեծանալով՝ Լոնգը 1974 թվականին ամուսնացել է իր դպրոցական ընկերուհու հետ, որը երկու երեխա է ունեցել։ Լոնգը շատ ուժեղ հակում ուներ սեքսի նկատմամբ։ Նա կնոջ հետ սեքսով զբաղվել է օրական 3 անգամ, բացի այդ նա օրական 5 անգամ ձեռնաշարժությամբ է զբաղվել։ Լոնգը բաժանվել է կնոջից 1980 թվականին[5]։

Լոնգի վարքագիծը փոխվել է դեպի վատն այն բանից հետո, երբ մոտոցիկլետի վթարի հետևանքով գլխի գանգուղեղային մեծ վնասվածք է ստացել։ Դեռ հիվանդանոցում բուժման ժամանակ նա սկսել է երևակայել կանանց նկատմամբ բռնություններ կատարելու մասին։ Դուրս գրվելուց հետո նա ագրեսիվ է դարձել, առանց պատճառի դաժանություն է դրսևորել, դեպրեսիայի մեջ է ընկել և կորցրել է իրեն բնորոշ հումորի զգացումը։ 1980-1983 թվականներին Լոնգը մոտ 50 բռնաբարություն է կատարել։ Իր առաջին սպանությունը նա կատարել է 1983 թվականին։ Նրա հոգեկան վիճակը վատացել է, նա սկսել է անընդհատ բռնաբարել և սպանել կանանց[6]։

Լոնգը ձերբակալվել է 1984 թվականի նոյեմբերի 16-ին[7][8]։ Դատապարտվել է մահապատժի։

2019 թվականի մայիսի 23-ին Լոնգը մահապատժի է ենթարկվել։ Այդ օրը նա կերել է իր վերջին հացկերույթը տեղական ժամանակով առավոտյան ժամը 9։30-ին, նա խնդրել է ռոստբիֆ, բեկոն, ֆրի և սոդա[9]։ Նա մահացած է հայտարարվել ժամը 18:55-ին: Մահապատժից առաջ Լոնգը ոչինչ չի ասել[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Inmate Population Information Detail - Inmate 494041». Florida Department of Corrections. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  2. В США казнили серийного убийцу и насильника Бобби Джо Лонга
  3. «Bobby Joe Long – The Classified Ad Rapist». Department of Psychology, Radford University. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 12-ին.
  4. Giannangelo, Stephen J. The Psychopathology of Serial Murder: A Theory of Violence. — Greenwood Publishing Group, 1996. — С. 22. — ISBN 978-0-275-95434-5
  5. Moore, Melissa. «Married to a Monster: Ex-wife discusses serial killer who raped, killed 10 women». crimewatch (անգլերեն). Telepictures Productions Inc. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  6. Норрис Д. СЕРИЙНЫЕ УБИЙЦЫ. М., 1996.
  7. «ROBERT JOE LONG, a/k/a v. STATE OF FLORIDA,». 1988 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. Ramsland, Katherine. «Bobby Joe Long». Crime Library. truTV. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
  9. Davidson, Tom (2019 թ․ մայիսի 23). «Serial killer Bobby Joe Long requests special final meal ahead of execution». mirror. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  10. «Serial Killer Who Took 10 Women's Lives Executed in Florida». Time. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբի Լոնգ» հոդվածին։