Բնակչության միգրացիա

մարդկանց բնակության վայրի մշտական փոփոխում

Միգրացիա (լատիներեն migratio, migro — անցնել, վերաբնակվել) բնակչության, մարդկանց տեղաշարժ՝ կապված մշտական կամ ժամանակավոր բնակավայրը փոխելու հետ։ Ընդգրկում է բնակավայրից հեռացողների (էմիգրացիա՝ արտագաղթ) ու եկողների (իմիգրացիա՝ ներգաղթ) խմբերը։ Դրանց գումարն արտահայտում է միգրացիայի ընդհանուր, իսկ տարբերությունը՝ զուտ մեծությունը։

Անձը, ով իր տնից տեղափոխում է այլ վայր, բնական աղետի կամ քաղաքացիական անհարմարություններից ելնելով, կարող է որակվել որպես փախստական կամ, մասնավորապես, նույն երկրում, տեղահանված անձ։ Քաղաքական, կրոնական կամ այլ հալածանքներից ապաստան փնտրող անձը սովորաբար համարվում է ապաստան հայցող։

Քոչվորական շարժումները սովորաբար չեն դիտվում որպես միգրացիա, քանի որ նոր վայրում հաստատվելու մտադրություն չկա, և շարժումը սովորաբար սեզոնային է։ Այժմ միայն մի քանի քոչվոր խմբեր են, որ պահպանում են ապրելակերպի այս ձևը։ Բացի այդ, ճանապարհորդության, զբոսաշրջության, ուխտագնացության նպատակով մարդկանց ժամանակավոր տեղաշարժը չի դիտարկվում որպես միգրացիա, եթե այցելված վայրերում նրանք ապրելու և բնակվելու ցանկություն չունեն։

Միգրացիոն վիճակագրություն խմբագրել

 
Աշխարհի յուրաքանչյուր երկրում միգրանտների մասնաբաժինը 2015 թ.-ին .[1]
 
Աշխարհի միգրանտների թիվը 1960-2015[2]

Շատ գնահատականներ կան համաշխարհային միգրացիայի վիճակագրության օրինակների մեջ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://data.worldbank.org/indicator/SM.POP.TOTL.ZS%7Ctitel=International migrant stock (% of population)|verk=The World Bank Data|hämtdatum=2017-09-29}}
  2. https://data.worldbank.org/indicator/SM.POP.TOTL%7Ctitel=International migrant stock, total|verk=The World Bank Data|hämtdatum=2017-09-29}}