Բնակելի շենք Լենինի հրապարակում

Բնակելի շենք Լենինի հրապարակում`քանդված բնակելի շենք Վորոնեժում։ Գտնվել է Լենինի հրապարակ, 6 հասցեում։ Կառուցվել է 1930-ական թվականներին՝ ըստ ճարտարապետ Մյասնիկովի նախագծի՝ կոնստրուկտիվիզմ ոճով։ Շենքի ներքին հատակագծման նախնական շրջանում հաշվի են առնվել քաղաքում սոցիալիստական կարգերի փոփոխությունները։ 52 բնակարանների մեջ կային 2 կոմունալ բնակարան, որոնցից յուրաքանչյուրն ուներ 10 սենյակ։ Շենքում կար հանրախանութ, մսուր-մանկապարտեզ, լվացքատուն և գազապաստարան։


Քարտեզ
Քարտեզ

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ շենքը քանդվել է։ 1951-ին վերակառուցվել է Ն.Վ. Տրոյսկու և Ռ.Վ. Բերեզինայի նախագծի համաձայն՝ նեոկլասիկական դեկորի հավելումով։ Տունը կլորացված մաս ուներ Լենինի հրապարակի և Պլեխանովսկայա փողոցի անկյունում, զարդարված էր գեղեցիկ կիսաշրջաններով և ծեփակերտվածքներով[1]։ 2000-ական թվականներին բոլոր դեկորատիվ տարրերը հանվել են[2]։ Տունը անջրպետվել է և հայտարարվել վթարային։ Նախատեսվում էր շենքը քանդել, իսկ նրա պատմական ճակատը պատրաստվում էին կրկնել նոր շենքի վրա, որը կառուցվելու էր նրա տեղում։ 2013 թվականի մայիսին, երբ Վորոնեժ էր եկել Վլադիմիր Պուտինը, տունը ծածկված էր պաստառով, որի վրա տպված էր շենքի ճակատային մասը[3]։

2015 թվականի դրությամբ այնտեղ բնակվում էին անօթևանները[4]։ 2016 թվականի սեպտեմբերին այն վաճառվել է «Investstroy» ՍՊԸ-ին՝ 150 միլիոն ռուբլով[5]։

2017 թվականին շենքը վերավաճառվել է «Ընտրություն» շինարարական ընկերությանը։ 2018 թվականի օգոստոսի 13-ին սկսվել է շենքի ապամոնտաժումը։ Ապագայում նրա տեղում նախատեսվում էր ութհարկանի բնակելի շենքի կառուցում ՝ ստորգետնյա կայանատեղով։ Ըստ շինարարական ընկերության ներկայացուցիչների՝ ճակատամասի արտաքին տեսքը մասնակիորեն նման էր լինելու հին շենքի ճակատին՝ ի նշան Տրոիցկիի հանդեպ հարգանքի[6][7]։

Քանդում խմբագրել

2018 թվականի օգոստոսի 23-ին «Ընտրություն» շինարարական ընկերությունը սկսել է քանդել Լենինի հրապարակ, 6 հասցեի շենքը։ Ընկերությունը նույն ճարտարապետական ոճով վեցհարկանի շենք էր կառուցելու՝ երկու ձեղնահարկով։ Քանդման առաջին օրը սարքավորումները շենքի ապամոնտաժումը սկսել են բակից. քանդվել են պատշգամբները, իսկ շենքի ճակատը` մասնակիորեն։

2018 թվականի օգոստոսի 28-ին Hitachi շենքերն ու շինությունները քանդելու համար նախատեսված էքսկավատորը ապամոնտաժել է շենքի վերին 3 հարկ, անկյունային 5 մուտք, ինչպես նաև բակի կողմում տեղակայված 4 և 3 մուտքերը, տանիքն ու ծխնելույզը։

2018 թվականի սեպտեմբերի վերջին շենքն ամբողջությամբ քանդված էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Чесноков, 1999, էջ 273
  2. Роман Прытков (2015 թ․ օգոստոսի 10). «Рейтинг красивых заброшенных зданий Воронежа». Моё!. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  3. Евгения Гвозденко (2016 թ․ փետրվարի 19). «Американского путешественника впечатлил дом с нарисованным фасадом на площади Ленина в Воронеже». Моё!. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  4. Дарья Васильева (2015 թ․ օգոստոսի 24). «Как живётся бомжам в Воронеже через дорогу от Облправительства». 36on.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  5. Лика Дементьева (2016 թ․ սեպտեմբերի 19). ««Дом-убийцу» в центре Воронежа выкупила московская компания». Моё!. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  6. правды», Юлия ДИДЕНКО | Сайт «Комсомольской (2018 թ․ օգոստոսի 24). «В центре Воронежа начался снос легендарного «дома-убийцы»». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  7. «В Воронеже начался снос знаменитого «дома-убийцы»». МОЁ! Online. Все новости Воронежа (ռուսերեն). 17:53, вчера. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.

Գրականություն խմբագրել

  • Чесноков Г. А. Архитектура Воронежа: история и современность. — Воронеж: Воронежская государственная архитектурно-строительная академия, 1999. — 396 с.