Բնաբան, էպիգրաֆ (հին հունարեն՝ επιγραφή` մակագրություն), ստեղծագործության կամ նրա մի մասի սկզբում դրվող արձակ կամ չափածո հատված, որը քաղված է մեկ այլ աղբյուրից և ակնարկում է տվյալ երկի հիմնական թեման, գաղափարը։ Բնաբանն օգտագործվում է ոչ միայն գրական ստեղծագործություններում, այլ նաև երաժշտության և կինեմատոգրաֆիայի մեջ։

Հայ գրականության մեջ որպես բնաբան հաճախ է օգտագործվել Եղիշեի «Մահ իմացեալ անմահութիւն է» նշանավոր արտահայտությունը։ Հին Հունաստանում բնաբան էին կոչվում հուշարձանների վրա արված մակագրությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 486