Բյուրեղապակե գունդ (նկար)

«Բյուրեղապակե գունդ» (անգլ.՝ The Crystal Ball), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարը՝ ստեղծված 1902 թվականին[1]։ Նույն 1902 թվականին կտավը ցուցադրվել է Թագավորական ակադեմիայում։ Նկարում հորիզոնական և ուղղահայաց գծերով, ինչպես նաև շրջաններով զգացվում է Իտալական Վերածննդի ազդեցությունը նկարչի վրա, «ոչ թե գոթիկայի սրածայր կամարները»[2]։ Գտնվում է մասնավոր հավաքածուում[3]։

Բյուրեղապակե գունդ
տեսակգեղանկար
նկարիչՋոն Ուիլյամ Ուոթերհաուս
տարի1902
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
հավաքածուանհայտ
http://www.victorianweb.org/painting/jww/paintings/fanous11.html կայք
Ծանոթագրություններ

Նկարագրություն խմբագրել

Նկարում պատկերված է կին, որը նայում է մոգական բյուրեղապակուն՝ թույլ տալով դիտողին պատկերացնել, թե ինչ կարող էր նա տեսնել և մտածել այդ պահին։ Նրա արտաքին տեսքը ցույց է տալիս մտադրությունների մաքրությունը, սակայն հետևի պլանում գտնվող գանգը խորհրդանշում է առավել չարամիտ երանգ[4]։

Սենյակի ետին պլանի ճարտարապետական տարրերն ստեղծել են Վերածննդի դարաշրջանի ոճի տպավորություն, որը տարբերվում է գոթական ոճից, ինչը բնութագրական էր այդ շրջանի շատ նկարների համար։ Այս աշխատանքի ընդհանուր տարրերը, որոնք պահպանվել են նկարչի գործունեության ողջ ընթացքում, ներառում են նաև բարեկազմ թխահերի նրբագեղ շրջազգեստը։ Հավանաբար Ուոթերհաուսը մի քանի անգամ փոխել է կնոջ մարմնի դիրքը, մինչև որ կհասներ նախընտրած կեցվածքին[4]։

Պատմություն խմբագրել

Նկարի նախկին տերերից մեկը ներկել է գանգի պատկերը, սակայն ավելի ուշ վերականգնումը վերադարձրել է նկարի նախնական տեսքը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Crystal Ball». Վերցված է 2013 թ․ հունվարի 30-ին.
  2. Hobson, Anthony. 1989. J. W. Waterhouse. Oxford: Phaidon Christie's. p. 81. 0-7148-8066-3
  3. Noakes, Aubrey. 2004. Waterhouse: John William Waterhouse. London: Chaucer Press. p. 76. 1-904449-39-5
  4. 4,0 4,1 4,2 «The Crystal Ball». artguide.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ խմբագրել

  • «The Crystal Ball». john-william-waterhouse.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)