Բյուրականի աստղադիտարան

աստղադիտարան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բյուրական (այլ կիրառումներ)

Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, աստղադիտարան Հայաստանի Բյուրական գյուղում, Արագած սարի լանջին։ Պատկանում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիային և տնօրինվում նրա միջոցով։ Համարվում է Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը[1]։

Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Մասն էՀՀ ԳԱԱ
ԿազմակերպությունՀայաստանի Գիտությունների Ակադեմիա
Աստղադիտարանի կոդ123
Երկիր Հայաստան
ՎայրԲյուրական և Արագածոտնի մարզ
ԲԾՄ1405 մետր, 1500 մետր և 1400 մետր
Հիմնադրվել է՝1946
Անվանված էՎիկտոր Համբարձումյան
103/136/213 սմԿասեգրեյնի ռեֆլեկտոր
53/53/180 սմՇմիդտի աստղադիտակ
50սմՇմիդտի աստղադիտակ
40սմռեֆլեկտոր
20սմռեֆլեկտոր
ռեֆլեկտոր
Կայքbao.am
 Byurakan Observatory Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով, եղել է աստղադիտարանի առաջին տնօրենը[2]։ Ճարտարապետն է Սամվել Սաֆարյանը։

Բյուրականի աստղադիտարանի առաջին աստղագետներից են եղել Հայկ Բադալյանը, Բենիամին Մարգարյանը, Ռուբեն Սահակյանը, Գրիգոր Գուրզադյանը, Լյուդվիգ Միրզոյանը, Նինա Իվանովան, Վաղարշակ Սանամյանը, Մարատ Առաքելյանը, Էդվարդ Խաչիկյանը և Կարլոս Գրիգորյանը[1]։

Տեղանքը և կառուցվածքը խմբագրել

Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում։ Նրա կոորդինատներն են 40°20′07″Հյ 44°16′25″Աե[3]։ Գտնվում է Երևանից 50 կմ հյուսիս[4], 1500 մետր բարձրության վրա[1]։

Աստղադիտարանը կազմված է երկու մասից՝ բնակելի ավանից և գործառնական մասից, որը ներառնում է դիտաշտարակները, վարչական և լաբորատորիայի շենքերը, ժողովասրահը և հյուրերի տունը[2]։ Արտաքին մուտքի աստիճանավանդակը ունի յուրահատուկ ճարտարապետական ոճ[5]։

Աստղադիտակները խմբագրել

Խոշոր աստղադիտակներ խմբագրել

 
Տիեզերքը Բյուրականից
 
Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը Բյուրականում

Փոքր աստղադիտակներ խմբագրել

    • 50 սմ ռեֆլեկտոր
    • 40 սմ ռեֆլեկտոր
    • 20 սմ ռեֆլեկտոր

Ռադիոօպտիկական աստղադիտակ խմբագրել

Գրականություն խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Բյուրականի աստղադիտարանի պատմությունը (անգլերեն)». Վերցված է 2009 թ․ ապրիլի 22-ին.
  2. 2,0 2,1 «Բյուրականի աստղադիտարանի պաշտոնական կայք».
  3. «Բյուրականի քարտեզը». Վերցված է 2009 թ․ ապրիլի 22-ին.
  4. «Բյուրականի աստղադիտարանը (անգլերեն)». Վերցված է 2009 թ․ ապրիլի 22-ին.
  5. «Այն աստղադիտարանները, որ տեսել եմ. Բյուրականի աստղադիտարանը (անգլերեն)». Վերցված է 2009 թ․ ապրիլի 22-ին.
  6. «ZTA-2.6 (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 22-ին.
  7. «1մ Schmidt (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 22-ին.
  8. «Գիտական գործիքներ և տվյալների բազա (անգլերեն)». Վերցված է 2009 թ․ ապրիլի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 479